Ռոբինիա կպչուն
Ռոբինիա կպչուն | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
R. viscosa Vent.
|
Ռոբինիա կպչուն (լատին․՝ R. viscosa Vent.), բակլազգիների ընտանիքի, ռուբինա ցեղի բույս։
Նկարագրություն
խմբագրելՏերևաթափ ծառ է՝ մինչև 12 մ բարձրությամբ, լայն սաղարթով և մինչև 35 սմ տրամագծի բնով, որը ծածկված է հաստ գորշադարչնավուն, հարթ կեղևով։ Ընձյուղները, տերևակոթունները, ծաղկաբույլերի առանցքը, ծաղկակոթունը և բաժակը կպչուն են, քանի որ ծածկված են գեղձիկավոր մազմզուկներով։ Տերևների երկարությունը հասնում է մինչև 20 սմ-ի, կազմված 1 3-25 (երբեմն՝ 27) տերևիկներից։ Վերջիններս երկարավուն էլիպսաձև են, 2,5-4 սմ երկարությամբ և մինչև 2 սմ լայնությամբ, կլորավուն կամ սեպաձև հիմքով և բութ գագաթով, սկզբում թեթևակի աղվամազապատ, ավելի ուշ՝ վերևի կողմից մերկ, վառ կանաչ, ներքևի կողմից մոխրավուն, մերկ կամ մազմզուկապատ, տերևակիցները վերածվել են մախաթանման փշիկների։ Ծաղիկները վարդագույն են, մոտ 2 սմ երկարությամբ, առանց բուրմունքի, 6-15 հատ հավաքված գրեթե ուղղաձիգ ողկույզներում, որոնց երկարությունը հասնում է 5-1 0, լայնությունը՝ 4-5 սմ-ի։ Առագաստն ունի դեղին բիծ, բաժակը մուգ կարմիր է, նեղ եռանկյուն ատամիկներով։ Ունդերը երկարավուն գծանման են 5,5-9 սմ երկարությամբ և մինչև 1,2 սմ լայնությամբ, ծայրին կեռ քթիկով, ծածկված գեղձիկավոր, խոզանականման աղվամազով։ Սերմերը երկարավուն երիկամաձև են, հարթ, դարչնագույն, անփայլ։ Սեզոնում ծաղկում է երկու անգամ, ապրիլ-մայիս ամիսներին և հուլիսին։ Պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է հյուսիսային Ամերիկայում, հյուսիսային Կարոլինայից մինչև Ալաբամա, Ալլեգանյան լեռներում։ Մեր հանրապետությունում մշակվում է Երևանում, Իջևանում, Նոյեմբերյանում, Բյուրականում։ Ամենուրեք աչքի է ընկնում մեծ դիմացկունությամբ անբարենպաստ պայմանների նկատմամբ, առատորեն ծաղկում և պտղաբերում է։ Պիտանի է ստորին և միջին լեռնային գոտիների բնակավայրերի կանաչապատման համար, ծովի մակերևույթից մինչև 1400-1500 մ բարձրությունների վրա։ Էկոլոգիական խումբը՝ IV[1]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (2), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (51-53)։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբինիա կպչուն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբինիա կպչուն» հոդվածին։ |