Ռոբերտ Տորենս
Ռոբերտ Տորենս (անգլ.՝ Robert Torrens, 1780[1][2][3][…], Դերրի, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն - մայիսի 27, 1864[4][5], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6]), բրիտանական բանակի սպա և տնտեսագետ[8]։
Ռոբերտ Տորենս | |
---|---|
Ծնվել է | 1780[1][2][3][…] Դերրի, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | մայիսի 27, 1864[4][5] Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6] |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մասնագիտություն | տնտեսագետ, քաղաքական գործիչ, գործարար և բանակի սպա |
Պաշտոն(ներ) | Միացյալ Թագավորության 11-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 10-րդ խորհրդարանի անդամ և Միացյալ Թագավորության 8-րդ խորհրդարանի անդամ |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Charity Herbert Chute? |
Երեխա(ներ) | Robert Torrens? |
Հայր | Robert Torrens?[7] |
Մայր | Elizabeth Bristow?[7] |
Robert Torrens Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՌոբերտ Տորենսը ծնվել է 1780 թվականին։
1796 թվականի փետրվարի 1-ին ծառայության է անցել Մեծ Բրիտանիայի Թագավորական ծովային հետևակում՝ ծովային ուժերի երկրորդ լեյտենանտի կոչումով, 1837 թվականից՝ գնդապետ կոչումով։ Հատկապես աչքի է ընկել 1811 թվականին Անխոլտ կղզու պաշտպանությամբ դանիացիների դեմ, ապա ծառայել է թերակղզում, որտեղ նշանակվել է իսպանական լեգեոնի գնդապետ, սակայն 1834 թվականին պաշտոնաթող Է եղել։ 1826-1827 թվականներին Իսպվիչից ընտրվել է խորհրդարանի անդամ, 1831-1832 թվականներին եղել է Աշբերթոնի խորհրդարանի անդամ, իսկ 1832-1835 թվականներին Բոլթոնից ընտրվել Է խորհրդարանի անդամ[9]։
Եղել է «Գլոբուս» թերթի համասեփականատեր և խմբագիր, Ավստրալիայի գաղութացման ծրագրերի քարոզիչ։ Զինվորական ծառայությունից ազատ ժամանակ հաջողությամբ զբաղվել է տնտեսական գիտությամբ։
1818 թվականի դեկտեմբերից եղել է Լոնդոնի Թագավորական ընկերության անդամ[8]։
Ընտանիք
խմբագրելՆրա որդին՝ Ռոբերտ Ռիչարդ Տորենսը, մշակել և ներդրել է Հարավային Ավստրալիայում անշարժ գույքի և դրա գործարքների գրանցման առաջադիմական գրանցման համակարգը։ Համակարգը ժամանակի ընթացքում տարածվել է ամբողջ աշխարհում և անվանվել Տորենսի տիտղոսների համակարգ[10]։
Հիմնական ներդրումը գիտության մեջ
խմբագրել1815 թվականի իր «Հացահատիկի արտաքին առևտրի մասին» ակնարկում նա հայտնաբերել է եկամտաբերության նվազման մասին օրենքը, և Դավիթ Ռիկարդոյից անկախ, մշակել է համեմատական առավելության տեսությունը[10]։
1841 թվականի «Բյուջե» գրքում առաջարկել է առևտրի պայմաններ հասկացությունը, ինչպես նաև հայտնի վերապահում է արել, որ ազատ առևտուրը օպտիմալ չէ յուրաքանչյուր անհատի և յուրաքանչյուր երկրի համար. առանձին երկիրը կարող է փոխել առևտրի պայմանները իր օգտին ներմուծման մաքսատուրքերի միջոցով, և եթե որոշ երկրներ կիրառում են մաքսատուրքեր, ազգային կամ համաշխարհային բարեկեցությունը չի կարող աճել միակողմանի, այլ ոչ թե մաքսատուրքերի փոխադարձ վերացման արդյունքում։
Հավատարիմ է եղել փողի քանակական տեսությանը, եղել է «դրամական դպրոցի» տեսաբաններից մեկը։ 1844 թվականին լույս տեսած «Սըր Ռոբերտ Փիլի 1844 թվականի օրենքի գործնական օգտագործման սկզբունքները» հոդվածում Տորենսը գրել է 1844 թվականի Բանկային ակտի հիմնավորումը, որը բաժանել է Անգլիայի Բանկի էմիսիոն և բանկային դեպարտամենտները[10]։
Մատենագրություն
խմբագրելՏորենսի մատենագրությունը ներառում է գրեթե 100 գիրք և բրոշյուր․
- Torrens R. The Economists Refuted, 1808.
- Torrens R. Celibia Choosing a Husband (1809), a novel
- Torrens R. An Essay on Money and Paper Currency, 1812.
- Torrens R. An Essay on the External Corn Trade, 1815.
- Torrens R. An Essay on the Production of Wealth, 1821.
- Torrens R. Letters on Commercial Policy, 1833.
- Torrens R. On Wages and Combination, 1834.
- Torrens R. The Budget, 1841—1842
- Torrens R. The Principles and Practical Operation of Sir Robert Peel’s Bill of 1844, 1844.
- Torrens R. Tracts on Finance and Trade, 1852.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Australian Dictionary of Biography — MUP, 1966. — ISBN 0-522-84236-4 — ISSN 1833-7538
- ↑ 3,0 3,1 Swartz A. Open Library — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Торренс Роберт // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 7,0 7,1 Lundy D. R. The Peerage
- ↑ 8,0 8,1 Торренс Роберт / Хандруев А. А. // Тихоходки — Ульяново. — М. : Советская энциклопедия, 1977. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 26). .
- ↑ Webb, Alfred A Compendium of Irish Biography // Dublin: M.H.Gill&son. — P. 534—535.
- ↑ 10,0 10,1 10,2 Блауг М. 100 великих экономистов до Кейнса. —СПб.:Экономикус, 2008. — С. 293-295. — ISBN 978-5-903816-01-9.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Տորենս» հոդվածին։ |