Ռոբերտ Վարդանով

հայ փիլիսոփա

Ռոբերտ Գարեգինի Վարդանով (Տեր-Վարդանով) (ծնված 10 դեկտեմբերի 1922 թվական, Թիֆլիս), հայ սովետական փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1971 թ.), պրոֆեսոր (1972 թ.)։

Ռոբերտ Վարդանով
Ծնվել էդեկտեմբերի 10, 1922(1922-12-10) (101 տարեկան)
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունփիլիսոփա
ԿուսակցությունԽՄԿԿ

Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1942-1943 թվականներին)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1949 թ.)։ 1956 թվականից աշխատել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում (1959-1964 թվականներին և 1969-1974 թվականներին՝ փիլիսոփայության ամբիոնի վարիչ)։ 1964-1969 թվականներին ՀՍՍՀ (այժմ ՀՀ) ԳԱ փիլիսոփայության և իրավունքի սեկտորի ավագ գիտաշխատող, 1974 թվականից՝ Երևանի Կ․ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի վարիչ։ Գիտական աշխատությունները վերաբերում են պատմական մատերիալիզմին և գիտական կոմունիզմին՝ մասնավորապես, սոցիալիզմից կոմունիզմին անցման դիալեկտիկային։

Երկեր խմբագրել

  • Ռևիզիոնիզմը և արդիականությունը, Երևան, 1959 թ.
  • Կոմունիզմը մարդկության պայծառ ապագան է, Երևան, 1961 թ.
  • Социализм։ ступени развития, Ереван, 1982
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 324