Ռոբերտ Նորման Մանշ (անգլ.՝ Robert Norman Munsch հունիսի 11, 1945(1945-06-11)[1][2], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկյան ծագմամբ կանադացի մանկագիր։

Ռոբերտ Մանշ
Ծնվել էհունիսի 11, 1945(1945-06-11)[1][2] (78 տարեկան)
ԾննդավայրՓիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մասնագիտությունգրող և մանկագիր
Քաղաքացիություն ԱՄՆ և  Կանադա[3]
ԿրթությունԲոստոնի համալսարան, Ֆորդհեմի համալսարան[4] և Բոստոնի համալսարանի արվեստի և գիտությունների քոլեջ
Ուշագրավ աշխատանքներThe Paper Bag Princess? և Սիրում եմ քեզ հավերժ
ԱշխատավայրԹաֆթսի համալսարան և Գուելֆի համալսարան
Պարգևներ
Կայքrobertmunsch.com
 Robert Munsch Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1969 թվականին պատմության և արվեստի բակալավրի աստիճանով ավարտել է Ֆորդհեմի համալսարանը, իսկ 1971 թվականին`մարդաբանության արվեստի մագիստրոսի աստիճանով Բոստոնի համալսարանը։

Ի սկզբանե Մանշը որոշել էր դառնալ Հիսուսի միաբանության ճգնավոր, բայց ավելի ուշ, երեխաների հետ աշխատելով մանկատներում և գիշերօթիկ դպրոցներում, որոշել է իր համար ընտրել երեխաների դաստիարակության հետ կապված կարիերա։ 1973 թվականին պաշտպանել է Թաֆթսի համալսարանի մանկավարժի մագիստրոսի աստիճանի դեսերտացիան։

1975 թվականին տեղափոխվել է Կանադա, որտեղ Օնտարիո նահանգի Գուելֆ քաղաքում աշխատանքի է անցել Գուելֆի համալսարանին կից երեխաների նախապատրաստական դասարանում։ Իսկ հետո որպես ուսուցիչ և պրոֆեսորի օգնական սկսել է դասավանդել Գուելֆի համալսարանի ընտանեկան հետազոտությունների ֆակուլտետում։ Հենց Գուելֆում էլ ընկերների ու բարեկամների խորհրդով սկսել է հրատարակել իր մանկական գրքերը։

Մանշը հրապարակավ խոստովանել է, որ տառապում է երկբևեռ աֆեկտիվ խանգարմամբ և թմրանյութերից կախվածություն ունի[6][7]։ 2008 թվականի օգոստոսին Մանշը ինսուլտ է տարել ինչի պատճառով էլ զրկվել է նորմալ նախադասություններ արտաբերելու ունակությունից, իսկ հետագայում կարողացել է բարելավել իր խոսակցական հմտությունները այնքանով, որ կարողանա ելույթ ունենալ հանրության առաջ, սակայն ժամանակավորապես՝ մինչև լիովին առողջանալը, դադարեցրել է գրողի կարիերան[8]։ 2010 թվականի մայիսին Մանշը հայտարարել է, որ իր մոտ ախտորոշվել է օբսեսիվ-կոմպուլսիվ և երկբևեռ աֆեկտիվ խանգարումներ, և որ կոկայինի և խմիչքի նկատմամբ կախվածությունից բուժման կուրսեր է անցնում[9][10]։

Պարգևատրումներ խմբագրել

1999 թվականին Մանշը դարձել է Կանադական շքանշանի անդամ, իսկ 2009 թվականի հունիսի 17-ին հայտարարվել է, որ Մանշը աստղով կնշվի Տորոնտոյի Կանադական փառքի ծառուղում։ 2009 թվականի սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել արարողակարգը[11][12]։

Հրապարակումներ խմբագրել

Year Title Illustrator ISBN
1979 Mud Puddle Sami Suomalainen ISBN 1550374680
The Dark Michael Martchenko ISBN 1550374508
1980 The Paper Bag Princess ISBN 0920236162
1981 Jonathan Cleaned Up — Then He Heard a Sound ISBN 0920236219
1982 Murmel Murmel Murmel ISBN 155037012X
The Boy in the Drawer ISBN 0920303501
1983 David’s Father ISBN 1550370111
1984 Mortimer ISBN 0920303110
1985 Thomas' Snowsuit ISBN 1554511151
1986 50 Below Zero ISBN 092023691X
Love You Forever Sheila McGraw ISBN 0920668372
1987 I Have To Go! Michael Martchenko ISBN 092030351X
1988 Angela’s Airplane ISBN 0920236758
Millicent and The Wind Suzanne Duranceau ISBN 0920236936
1989 Giant; or Waiting for the Thursday Boat Gilles Tibo
Pigs! Michael Martchenko ISBN 1550373889
1990 Something Good ISBN 1550373900
1991 Good Families Don’t Alan Daniel
Show and Tell Michael Martchenko
1992 A Promise is a Promise (հեղինակակիցէ Մայքլ Կուսուգակ) Vladyana Krykorka
Moira’s Birthday Michael Martchenko
Purple Green and Yellow Hélène Desputeaux ISBN 1554511135
1994 Where is Gah-Ning?
1995 From Far Away Michael Martchenko
1996 Get Me Another One Shawn Steffler
Stephanie’s Ponytail Michael Martchenko ISBN 1554511143
1997 Alligator Baby
1998 Get Out of Bed Alan Daniel & Lea Daniel
The Fire Station Michael Martchenko ISBN 1550371711
Wait and See
1999 Andrew’s Loose Tooth
We Share EVERYTHING!
2000 Aaron’s Hair Alan Daniel and Lea Daniel
Mmm, Cookies Michael Martchenko
2001 Up, Up, Down
2002 Makeup Mess
More Pies
Playhouse
Ribbon Rescue Eugenie Fernandes
2003 Lighthouse Janet Wilson
Zoom Michael Martchenko
2004 Boo!
Smelly Socks
2005 The Sandcastle Contest
2006 Deep Snow
I’m So Embarrassed!
No Clean Clothes ISBN 0439937906
2007 Class Clown
2008 Just One Goal ISBN 0545990351
Look at Me!
2009 Down the Drain ISBN 0545986001
Roar! ISBN 0545980208
2010 Put Me In A Book ISBN 1443100803
Too Much Stuff!
2011 Moose!

Ժողովածուներ խմբագրել

Տարի Անվանում ISBN
1998 Munschworks, The First Munsch Collection ISBN 978-1550375237
1999 Munschworks 2, The Second Munsch Treasury ISBN 978-1550375534
2000 Munschworks 3, The Third Munsch Treasury ISBN 978-1550376333
2001 Munschworks Grand Treasury ISBN 978-1550376852
2002 Munschworks 4: The Fourth Munsch Treasury ISBN 978-1550377668
2004 Munsch More! ISBN 978-0439961356
2007 Much More Munsch! ISBN 978-0439935715
2010 Munsch Mini-Treasury One ISBN 978-1554512737
2010 Munsch Mini-Treasury Two ISBN 978-1554512744

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Կանադայի գրադարան և արխիվ
  2. 2,0 2,1 L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
  3. http://robertmunsch.com/about
  4. Library of Congress Library of Congress Name Authority File
  5. L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
  6. Picard, André (2009 թ․ հոկտեմբերի 9). «How Robert Munsch grabbed a lifeline». The Globe and Mail. Toronto. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 16-ին.
  7. «Growing Up Munsch (aired May 15, 2010)». Global Television Network, 16:9 (TV series). 2010 թ․ մայիսի 11. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 16-ին.
  8. «Munsch Recovering From Stroke». Waterloo Region Record. 2008 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 7-ին.
  9. 580 CFRA News Talk Radio
  10. All About Robert Munsch | The Official Website of Robert Munsch
  11. «The Stars Align at the 12th Annual Canada's Walk of Fame». Canada's Walk of Fame. 2009 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 16-ին.
  12. Jones, Allison (2009 թ․ սեպտեմբերի 12). «Mandel, Munsch among new Canada Walk of Fame inductees». Toronto: The Globe and Mail, syndicated from The Canadian Press. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Մանշ» հոդվածին։