Սիրում եմ քեզ հավերժ, կանադական նկարազարդ գիրք։ Գրել է Ռոբերտ Մանշը, հրատարակվել է 1986 թվականին։ Այն պատմում է մոր և որդու միջև զարգացող հարաբերությունների մասին։

Սիրում եմ քեզ հավերժ
անգլ.՝ Love You Forever
Տեսակգրական ստեղծագործություն և Ժանր
ՀեղինակՌոբերտ Մանշ
Երկիր Կանադա
Բնագիր լեզուանգլերեն
Հրատարակվել էհոկտեմբերի 1, 1986

Գիրքը գրվել է այն ժամանակ, երբ Մանշի և իր կնոջ երկու երեխաները ծնվել են մահացած[1]։ Դրանից հետո նրանք դարձել են երեք որդեգրված երեխաների ծնողներ։

Պատմություն խմբագրել

Պատմությունը մանրամասն նկարագրում է կյանքի ցիկլը՝ ցույց տալով մոր և փոքրիկ որդու ապրումները ողջ կյանքի ընթացքում, ինչպես նաև տղայի զայրացնող պահվածքը իր մանկության ժամանակ։ Չնայած տղայի պահվածքի պատճառով նրա հազվադեպ ծանրացումներին, մայրն ամեն գիշեր մտնում էր որդու սենյակ, որ օրորի ձեռքերի մեջ և փոքրիկ օրորոցային երգի՝ խոստանալով միշտ սիրել նրան։ Երբ տղան մեծանում է և լքում տունը, ծերացած մայրը գիշերը երբեմն մտնում է նրա սենյակ, որ իր ավանդական օրորոցայինը մրմնջա։ Նա աստիճանաբար մեծանում և դյուրաբեկ է դառնում, և նրա որդին վերջին անգամ այցելում է արդեն թուլացած, վատառողջ մորը։ Երբ նա առաջին անգամ գալիս է, նրա մայրը փորձում է իր համար օրորոցային երգել, բայց չափազանց տկար էր երգն ավարտին հասցնելու համար։ Հետո որդին գրկում է մորը և նրա օրորոցայինի փոխված տարբերակը երգում՝ ի պատասխան նրա անվերապահ սիրո, որը մայրն իր ամբողջ կյանքում ցույց է տվել իրեն՝ երդվելով միշտ սիրել նրան։

Տուն վերադառնալուց հետո, երբ դրվագում ակնարկ է արվում մոր մահվան մասին, նա գրկում է իր նորածին դստերը, երգում իր մոր օրորոցայինը՝ ցույց տալով, որ այդ ցիկլը շարունակվելու է։

Ընդունելություն խմբագրել

2001 թվականին այն «Հրատարակիչներ» շաբաթաթերթում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը բոլոր ժամանակների մանկական փափուկ կազմով գրքերի բեսթսելլերի ցուցակում՝ 6 970 000 կրկնօրինակով (չհաշված 1 049 000 կոշտ կազմով կրկնօրինակները)[2]։ 2001 թվականին Մարիա Շիլվերը «Օ՜, Օփրան» ամսագրում գրել է. «Ես դեռ պետք է առանց արտասվելու կարդամ այս գիրքը։ Այն շատ բան է ասում կյանքի ցիկլի, երիտասարդության, ծնողներ լինելու և մեր ծնողների նկատմամբ պատասխանատվության մասին։ Հաղորդագրությունը շատ պարզ է, բայց՝ խորը։ «Սիրում եմ քեզ հավերժ»-ը մի մեծ նվեր է բոլոր նրանց համար, ովքեր ունեն երեխա։»[3]։ Հիմնվելով 2007 թվականի առցանց քվեարկության վրա՝ Ազգային կրթական ասոցացիան գիրքը ընդգրկել է «Ուսուցիչների թոփ 100 գրքերը երեխաների համար» ցուցակում[4]։

Որոշ ընթերցողների դուր չի գալիս այն մասը, որտեղ մայրը գաղտագողի գնում է մեծացած որդու տուն։ «Հրատարկիչներ» շաբաթաթերթի մի գրախոս ասել է, որ «Սիրում եմ քեզ հավերժ»-ը մանկական գիրք է, որը տարաձայնություններ է առաջացնում. «Այն քեզ մոտ կամ արցունքներ է առաջացնում, և դու սիրում ես այն, կամ էլ սարսուռ է առաջացնում, և դու զզվանք ես զգում...»[5]: Մի մեկնաբան այսպես է գրել. «Դա կամ հուզիչ գնահատանք է մոր անսահման սիրո մասին, կամ էլ վերջնական դաստիարակությունը սխալ է գնացել»[6]։

Ելույթները ԶԼՄ-ներում խմբագրել

Գիրքը հիշատակվել է «Ընկերներ» հեռուսասերիալի «Թխվածք ունեցողը» սերիայում։ Այս դրվագում Ջոուին, բոլորին հուզելով, ողբերգականորեն կարդում է գիրքը Էմմայի առաջին ծննդյան օրը։ Ոգեշնչվելով այս ամենից՝ Ջոուին ավելի ուշ որոշում է գիրքը՝ որպես ողբերգական մենախոսություն, անգիր արտասանել։

Գիրքը Մեդելին Սթոուին Թորի Բարբանի համար կարդացել է «Ամանորյա կոշիկներ» տրիլոգիայի «Ամանորյա հույս» ֆիլմում։

Թատերագիր Թոֆեր Փեյնը գրել է պատմության ավարտի այլընտրանքային տարբերակը, որտեղ մայրը ստիպված ճանաչում է որդու անձնական տարածք ունենալու կարիքը, և դրա փոխարեն նրանք համաձայնում են կիսել իրենց ժամանակը՝ միասին գործելով[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. BabyCenter. «Truth Behind Love You Forever». Mom. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 25-ին.
  2. «All-Time Bestselling Children's Books». Publishers Weekly. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 25-ին.
  3. Shriver, Maria (December 2001). «Love You Forever - Review». O: The Oprah Magazine. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 4-ին.
  4. National Education Association (2007). «Teachers' Top 100 Books for Children». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.
  5. Morris, Alison, Love You Forever, Hate You Forever, Publishers Weekly, May 6, 2008
  6. Prahl, Amanda (2019 թ․ դեկտեմբերի 29). «The Emotional True Story Behind "Love You Forever" Adds a New Layer to the Sweet Book». POPSUGAR Family. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
  7. Kirch, Claire (2020 թ․ օգոստոսի 20). «Playwright's Revisions of Classic Picture Books Go Viral». Publishers Weekly. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել