Ռոբերտ Լին Ասպրին

ամերիկացի ֆանտաստ գրող

Ռոբերտ Լին Ասպրին (անգլ.՝ Robert Lynn Asprin, հունիսի 28, 1946(1946-06-28)[1][2][3], St. Johns, Միչիգան, ԱՄՆ - մայիսի 22, 2008(2008-05-22)[4][1][2][…], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի ֆանտաստ գրող։ Ընթերցողներից շատերին հայտնի է որպես «Առասպելական ցիկլ»-ի հեղինակ, ում վեպերում պատմվում են Մեծն Սկիվի և նրա ընկերների արկածների մասին։ «Առասպելական ցիկլ»-ը (անգլ.՝ MythAdventures) հումորային և գրավիչ ֆենտեզիի վառ օրինակ է։

Ռոբերտ Լին Ասպրին
անգլ.՝ Robert Lynn Asprin
Դիմանկար
Ծնվել էհունիսի 28, 1946(1946-06-28)[1][2][3]
ԾննդավայրSt. Johns, Միչիգան, ԱՄՆ
Մահացել էմայիսի 22, 2008(2008-05-22)[4][1][2][…] (61 տարեկան)
Մահվան վայրՕռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄիչիգանի համալսարան
Մասնագիտությունվիպասան, գրող և գիտաֆանտաստիկ գրող
ԱմուսինԼին Աբբի[5]
Պարգևներ և
մրցանակներ
 Robert Lynn Asprin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռոբերտ Ասպրինը ծնվել է 1946 թվականին ԱՄՆՄիչիգան նահանգի Սենթ Ջոնս քաղաքում։ 1964-1965 թվականներին սովորել է Միչիգան նահանգի Էն Արբոր քաղաքի Միչիգանի Համալսարանում։ 1965-1966 թվականներին ծառայել է ամերիկյան բանակում։ Հեղինակի առաջին վեպերը՝ «Սառը ֆինանսական պատերազմներ» գիտաֆանտաստիկ գիրքը, որը նույն անվանումով հրատարակվել է 1977 թվականին և «Կայսրության մարտական վերնախավը», որ նա գրել է գիշերները՝ աշխատանքից հետո, գրեթե աննկատ են անցել թե՛ քննադատների, թե՛ ընթերցողների համար։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում նա որպես հեղինակ և խմբագիր աշխատել է (իր ապագա կնոջ` Լիննի Էբբիի հետ) «Գողերի աշխարհը» մասի վրա։ Հնարավոր է, որ դա եղել է առաջին ծրագիրը, երբ միանգամից մի քանի հեղինակներ գրում էին նույն աշխարհի մասին։ Սերիայի տարածումից հետո Ասպրինը կորցնում է վերահսկողությունը շատ հեղինակների նկատմամբ, և սերիան ավարտվում է ամենաթողությամբ։ 2002 թվականին Լինն Էբբին վերասկսում է «Սանկտուարի» վեպերի շարքը։ 1980-ական թվականների կեսերին հրատարակվում է գրաֆիկական վեպերի շարքը, և մի քանի հեղինակներ, որոնց մեջ էին մտնում հայտնի Էնդրյու Օֆֆուտտը, Ջանետ Մորիսը և Դեյվիդ Դրեյկը, վեպեր էին հրապարակում իրենց հերոսների մասին։

1979 թվականին Ասպրինը սկսում է գրել Սկիվայի և Աազայի զվարճալի արկածների մասին «Առասպելներ» սերիայում։ Այնտեղ պատմվում է իր ուժերից զրկված չար ոգու և նրա անկարող աշակերտի, տարբեր աշխարհներում նրանց ճանապարհորդությունների, հարստության և փառքի որոնման մասին։ «Առասպելներ» սերիան լի է հումորով։ Բավական արագ գրելով 6 վեպ` Ռոբերտ Ասպրինը պայմանագիր է ստորագրում հաջորդ 6-ի համար, և իր խոստովանությամբ՝ մեծ ջանքերով գրում նաև 4 վեպ, սակայն 1993-ականներին ներքաշվեց սառը ֆինանսական պատերազմի մեջ հարկային տեսչության հետ, որի պատճառով երկար ժամանակ թողեց գրքի տպագրությունը։ 2001 թվականին մեծ ջանքերով Ասպրինը վերադարձավ սիրելի հերոսների արկածներին ՝ գրելով «Անկատար առասպելներ» գիրքը, իսկ մեկ տարի անց կատարեց պայմանագրի պայմանները և գրեց եզրափակիչ «Ոչինչ առասպելականի մասին»։ Այնուամենայնիվ սրանով շարքը չավարտվեց։ Հաջորդ ստեղծագործությունների շարքը Ասպրինը գրեց Ջոդի Լինն Նայի հետ համագործակցությամբ։ «Առասպելներ»-ի ավելի վաղ ժամանակի վեպերը հարմարեցվեցին Ֆիլա Ֆոլիոյի և այլոց կոմիքսներին։ Նրա մնացած աշխատանքներից առանձնանում է հումորային գիտաֆանտաստիկ սերիալը կապիտան Ուիլարդ Շուտտեի մասին, որը կազմված է տիեզերական մարտական հաշվարկներից և հաճախ հիշեցնում է Սկիվի և Աազի մասին արկածները։ 1990-ական թվականներին անձնական և ֆինանսական խնդիրների պատճառով Ասպրինը դադարեց տպագրվել։ Երբ այդ խնդիրները լուծվեցին, 1990-ականներից 2000-ականները, նա հրատարակեց մի քանի վեպեր՝ Փիթեր Հեկի, Ջոդի Լինն Նայի և Լինդա Էվանսի հետ համագործակցությամբ։ Վեպերը «Առասպելներ»-ի և «Շուտտ»-ի շարունակությունն էին, ինչպես նաև` նոր սերիաների սկիզբը։ Իր վերջին աշխատանքները Ռոբերտ Ասպրինը գերադասեց գրել իր սիրելի կնոջ՝ Լինն Էբիի(Lynn Abbey) հետ, ում հետ մեծացրել են 2 երեխաներին՝ Անետին և Դենիելային։

Մահ խմբագրել

Ասպրինը մահացել է սրտի կաթվածից 2008 թվականի մայիսի 22-ին[7][8], իր տանը, Նոր Օռլեան, Լուիզիանա նահանգ, ԱՄՆ։ Նրա անկողնու կողքին գտնվել են ընթերցանության համար ակնոցն և Թերրի Պրաչտետի վեպը։

2008 թվականին ժառանգները դա հանձնեցին արխիվին՝ հազվագյուտ գրքերի բաժնին, և Հյուսիսային Իլլինոյսի համալսարանի գրադարանի հատուկ շարքին[9]։

Մատենագրություն խմբագրել

Վեպեր խմբագրել

  • Տամբու-Tambu (1979)
  • Բզեզի և մողեսի պատերազմը-The Bug Wars (1979)
  • Հայելին՝ ընկեր, հայելին՝ թշնամի- Mirror Friend, Mirror Foe (1979)
  • 10 գողերի արյունը-The Blood of Ten Chiefs (1986)
  • Թագավորի և Հայրենիքի համար-For King and Country (1991) (համահեղինակ՝ Լինդա Էվանս)
  • Կին-կատուն- Catwoman (1992)(համահեղինակ` Լինդա Էվանս)
  • Հաղթանակից հետո- Forever after (1995) (համահեղինակներ՝ Ռոջեր Ժելյազնի, Դեվիդ Ալլեն Դրեյկ, Մայքլ Ա․ Ստեկպոլ, Ջեյն Ստիկպոլդ)
  • Կախարդանք հատուկ գործակալի համար-License Invoked (2001) (համահեղինակ՝ Ջոդի Լինն Նայ)
  • Աստվածների ընկերություն- E. Godz (2003)

Գրիֆֆին Մակկենդլս / Griffen McCandles խմբագրել

  • Վիշապների խաղը-Dragons Wild (ապրիլ 2008)
  • Վիշապների բախտը-Dragons Luck (ապրիլ 2009)
  • No Quarter(2009)- համահեղինակներ՝Էրիկ դել Կառլո, Թերեզա Պատերսոն
  • Վիժապների գործը Dragons Deal (2010)-համահեղինակ՝ Ջոդի Լինն Նայ

Առասպելական շրջան / MythAdventures խմբագրել

  1. Եվս մի հիանալի առասպել- Another Fine Myth (1978)
  2. ՄԻՖմեկնում/ Myth Conceptions (1980)
  3. ՄԻՖհրամաններ/ Myth Directions (1982)
  4. Հաջողությո՞ւն, թե՞ միֆ/ Hit or Myth (1983)
  5. Առասպելական անհատականություններ/ Myth-ing Persons (1984)
  6. Փոքրիկ ՄԻՖեր հրապարակողը/ Little Myth Marker (1985)
  7. ՄԻՖ ընկերությունը՝ կապող օղակ / M.Y.T.H. Inc. Link (1986)
  8. ՄԻՖ վերանվանումը և ժայթքումը /Myth-Nomers and Im-Pervections (1987)
  9. ՄԻՖ ընկերությունը գործերում/ M.Y.T.H. Inc. in Action (1990)
  10. Քաղցր առասպելական կյանք/ Sweet Myth-tery of Life (1993)
  11. Անկատար ՄԻՖ/ Myth-Ion Improbable (2001)
  12. Ինչ-որ բան ՄԻՖ-ի մասին/ Something M. Y. T. H. Inc. (2002)
  13. ՄԻՖստահոդություն/ Myth-told Tales (2003)
  14. ՄԻՖդաշինքը/ Myth Alliances (2003)
  15. Սակարկելի ՄԻՖտերիա/ Myth-taken Identity (2004)
  16. ՈչՄԻՖային դասարան / Class Dis-Mythed (2005)
  17. ՄԻֆային վաստակ/ Myth-Gotten Gains (2006)
  18. ՄԻՖ տնօրեն/ Myth Chief (մարտ 2008)
  19. ՄԻՖ Ճակատագիր/ Myth-Fortunes (նոյեմբեր 2008)

«Դունկան և Մելլրի» շարքը (Duncan and Mallory)» խմբագրել

  1. Դունկան և Մելլրին (Duncan and Mallory)(1986)
  2. Բար, ոչ թե ռանչո/ The Bar None Ranch (1987)
  3. Օդաչուները/ The Raiders (1988)

«Ծաղրածուական վաշտ / Phule’s Company» շարք խմբագրել

  1. Ծաղրածուական վաշտ / Phule’s Company (1990)
  2. Ծաղրածուական արքայություն/ Phule’s Paradise (1992)
  3. Ծաղրածուի գումարը/ A Phule and His Money (1999)/ համահեղինակ՝ Պիտեր Հեկ
  4. Կրկնակի ծաղրածու/ Phule Me Twice (2000) / համահեղինակ՝ Պիտեր Հեկ
  5. Չկա ավելի ծաղրածուական ծաղրածու,քան ծեր ծաղրածուն / No Phule Like an Old Phule (2004) / համահեղինակ՝ Պիտեր Հեկ
  6. Ծաղրածուի առաջադրանքը/ Phule’s Errand (2006)/համահեղինակ՝ Պիտեր Հեկ

«Ժամանակի հետախույզները» շարք/ Time Scout/ համահեղինակ Լինդա Էվանս խմբագրել

  1. Ժամանակի հետախույզները / Time Scout (1995)
  2. Ժամանակի խաբեբաները/ Wagers of Sin (1995)
  3. Ժամանակի գողերը/ Ripping Time (2000)
  4. Տուն, որ կառուցել է Ջեքը/ The House that Jack Built (2000)

«Սառը գումարներ» շարք/ Cold Cash» խմբագրել

  1. Սառը ֆինանսական պատերազմ / The Cold Cash War (1977)
  2. Սառը ֆինանսական մարտիկ/ Cold Cash Warrior (1989) / համահեղինակ՝ Բիլլ Ֆավսեթ

«Վարտորն/ Wartorn» շարք, համահեղինակ՝ Էրիկ Դել Կառլո խմբագրել

  1. Վերակենդանացում/ Resurrection (2004)
  2. Ոչնչացում/ Obliteration (2006)

«Գողերի աշխարհը շարք, Thieves World»(ծաղկաքաղը՝ Ռոբերտ Ասպրինի) խմբագրել

«Գողերի աշխարհը/ Thieves World»(1979)

  • Ներկայացում/ Introduction(1979)/ Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին
  • Մահվան դատավճիռ/ Sentences of Death (1979) /Հեղինակ՝ Ջող Բրաներ
  • Խաոսի դեմքը/ The Face of Chaos (1979) /Հեղինակ՝ Լինն Էբբի
  • Թռչող դանակների դարպասը/ The Gate of the Flying Knives (1979) /Հեղինակ՝Պոլ Անդերսոն
  • Ստվերների պատանդը/ Shadowspawn (1979)/ Հեղինակ՝ Էնդրյու Օֆֆուտ
  • Արյունակից եղբայրները/ Blood Brothers (1979) / Հեղինակ՝ Ջո Հոլդեման
  • Միրտիս / Myrtis (1979) / Հեղինակ՝ Քրիստին Դեվիս
  • Կապույտ աստղի գաղտնիքը / The Secret of the Blue Star (1979) / Հեղինակ՝ Մերիոն Զիմմեր Բրեդլի
  • (+)«Գողերի աշխարհը» գրքի ստեղծման պատմությունը/ The Making of Thieves' World (1979) / Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին

Պանդոկի պատմությունները «Մոլորեցնող միաեղջյուրը/ Tales of the Vulgar Unicorn»(1980)

  • Ներկայացում/ Introduction/ Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին
  • Մոգի ծիրանագույն սարդերը/ Spiders of the Purple Mage(1980) /Հեղինակ Ֆիլիպ Ֆարմեր
  • Աստվածուհի/ Goddess (1980) /Հեղինակ՝ Դեվիդ Դրեյկ
  • Էնլիբարի պտուղը / The Fruit of Enlibar (1980) /Հեղինակ՝ԼԻնն Էբբի
  • Պայծառատեսի երազը/ The Dream of the Sorceress (1980) /Հեղինակ՝ Ալֆրեդ Վան Վոգտ
  • Վաշանկի աստծու սիրելին/ Vashanka’s Minion (1980) /Հեղինակ՝Ջանետ Մորիս
  • Ստվերների պատանդը/ Shadowspawn (1980)/ Հեղինակ՝ Էնդրյու Օֆֆուտ
  • Պահպանել պահապաններին/ To Guard the Guardians (1980) / Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին
  • (+) The Lady of the Winds (2001) /Հեղինակ՝ Պոլ Անդերսոն
  • (+)Սանկտուարիայի պայծառ կողմը/ Essay: The Lighter Side of Sanctuary (1980) /Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին

Սանկտուարիայի ստվերները/ Shadows of Sanctuary (1981)

  • Ներկայացում/ Introduction/ Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին
  • Սետանայի փնտրտուքներում/ Looking for Satan/Հեղինակ՝ Վոնդա Մակինտայր
  • Իշադ/ Ischade (1981) / Հեղինակ Քերոլայն Չերրի
  • Ներման նվերը/ A Gift in Parting (1981) /Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին
  • Վիվիսեկտոր/ The Vivisectionist (1981) / Հեղինակ՝ Էնդրյու Օֆֆուտ
  • Գետաձին և միաեղջյուրը/ The Rhinoceros and the Unicorn (1981)/ Դայանա Պակսոն
  • Ազիունայի պարը/ Then Azyuna Danced (1981)/ Հեղինակ՝ Լինն էբբի
  • Մարդը և իր Աստվածը/ A Man and His God (1981) /Հեղինակ՝ Ջանետ Մորրիս
  • (+)Այն, ինչ ինձ չէր ասել խմբագիրը/ Things the Editor Never Told Me (1981) /Հեղինակ Լինն Էբբի

Փոթորիկների սեզոնը/ Storm Season (1982) խմբագրել

  • Նախաբան / Storm Season Introduction / Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին
  • Ցավի գինը/ Exercise in Pain (1982)/ Հեղինակ՝ Քերոլայն Չերրի
  • Հողմահակառակ կողմ/ Downwind (1982) /Հեղինակ՝ Քերոլայն Չերրի
  • Կախարդական արվեստը/ A Fugitive Art (1982) / Հեղինակ՝ Դայանա Պեկսոն
  • Կախարդական պողպատը/ Steel (1982) / Հեղինակ՝ Լինն Էբբի
  • Կախարդական եղանակ/ Wizard Weather (1982) /Հեղինակ՝ Ջանետ Մորիս
  • Աստվածորդի/ Godson (1982) /Հեղինակ՝ Էնդրյու Օֆֆուտ
  • Էպիլոգ/ Epilogue (1982) /Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին

Լիկ Խաոս/ The Face of Chaos (1983)

  • Ներկայացում/ Introduction/ Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին
  • Բարձր լուսինը/ High Moon (1983) / Հեղինակ՝ Ջանետ Մորիս
  • Կախարդուհի/ Necromant (1983) /Հեղինակ՝ Քերոլայն Չերրի
  • Ալյանսի արվեստը/ The Art of Alliance (1983) / Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին
  • Հիշողության անկյունները/ The Corners of Memory (1983) /Հեղինակ՝ Լինն Էբբի
  • Միանձնուհին/ Votary (1983) /Հեղինակ՝ Դեվիդ Դրեյկ
  • Արտացոլանք՝ հայելու մեջ/ Mirror Image (1983) / Հեղինակ՝ Դայանա Պակսոն

Ճակատագրի թևերը / Wings of Omen (1984)

  • Նախաբան / Storm Season Introduction / Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին
  • Այն, ինչը կանանց մոտ է ամենալավը ստացվում / What Women Do Best (1984) / Հեղինակներ՝ Ջանետ Մորիս, Քրիս Մորիս
  • Արևի դուստրը/ Daughter of the Sun (1984) /Հեղինակ՝ Ռոբին Բեյլի
  • Փչելու ուժը/ A Breath of Power (1984) / Հեղինակ՝ Դայանա Պակսոն
  • Քեզ կերակրող ձեռքը/ The Hand That Feeds You (1984) /Հեղինակ՝ Դիանա Դուեյն
  • Հրեշի ժամը/ Witching Hour (1984) /Հեղինակ՝ Քերոլայն Չերրի
  • Ապստամբները ամրոցներում չեն ծնվում/ Rebels aren’t Born in Palaces (1984) / Հեղինակ՝ Էնդրյու Օֆֆուտ
  • Գիսկուրաս/ Gyskouras (1984) /Հեղինակ՝ Լինն Էբբի
  • Փետրավոր ձուկը ուրիշի տրամադրության տակ/ A Fish Without Feathers Is Out of His Depth (1984) / Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին

Մահաբեր ձմեռը/ The Dead of Winter (1985)

  • Ներկայացում/ Introduction/ Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին
  • Վճարում դժոխքում/ Hell to Pay (1985) / Հեղինակ՝ Ջանետ Մորիս
  • Քողով տիկինը/ The Veiled Lady, or A Look at the Normal Folk (1985) /Հեղինակ՝ Էնդրյու Օֆֆուտ
  • Աստծո ընտրյալը/ The God-Chosen (1985) /Հեղինակ՝ Լինն Էբբի
  • Խոստումը պահել / Keeping Promises (1985) /Հեղինակ՝ Ռոբին Բեյլի
  • Գիշերային բանակ/ Armies of the Night (1985) /Հեղինակ՝Քերոլայն Չերրի
  • Ներքևում, գետի մոտ / Down By The Riverside (1985) / Հեղինակ՝ Դիանա Դուեյն
  • Երբ քեզ շարժում է հոգին/ When the Spirit Moves You (1985) / Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին
  • Կախարդանքի գույնը / The Color of Magic (1985) /Հեղինակ՝ Դայանա Պակսոն
  • (+)Afterword/ Հեղինակ՝ Ջենիֆեր Ռոբերսոն

Քաղաքի հոգին/ Soul of the City (1985)

  • Իշխանության խաղը/ Power Play (1986) / Հեղինակ՝ Ջանետ Մորրիս
  • Կապող միտք/ Dagger in the Mind (1986) / Հեղինակ՝ Քերոլայն Չերրի
  • Տարբեր տարիքի երեխաներ/ Children of All Ages (1986) / Հեղինակ՝ Լինն Էբբի
  • Մահ մարգագետնում / Death in the Meadow (1986) / Հեղինակ՝ Քերոլայն Չերրի
  • Փոքր ուժեր, որ ազդում են / The Small Powers that Endure (1986) / ՀԵղինակ՝ Լինն Էբբի
  • Կրակե սեղան/ Pillar of Fire (1986) / Հեղինակ՝ Ջանետ Մորիս

Արյան շղթաներ / Blood Ties (1986)

  • Ներկայացում/ Introduction(1986)/ Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին
  • Պարոնայք կրակներ/ Lady of Fire (1986) /Հեղինակ՝ Դայանա Պակսոն
  • Սանկտուարին պատկանում է սիրահարվածներին/ Sanctuary Is for Lovers (1986) / Հեղինակ՝ Ջանետ Մորիս, Քրիս Մորիս
  • Սիրահարված մարդասպանները/ Lovers Who Slay Together (1986) / Հեղինակ՝ Ռոբին Բեյլի
  • Գիշերային լռության մեջ / In the Still of the Night (1986) / Հեղինակ՝ Քերոլայն Չերրի
  • Ոչ մի ուրախ բան գլադիատոր լինելու մեջ/ No Glad in Gladiator (1986) / Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին
  • Կապերով կապված/ The Tie that Binds (1986) / Հեղինակ՝ Դիանա Դուեյն
  • Սանկտուարյան նոկտյուրն/ Sanctuary Nocturne (1986) / Հեղինակ՝ Լինն Էբբի
  • Կախարդանքի տիրակալը/ Spellmaster (1986) /Հեղինակներ՝ Էնդրյու Օֆֆուտ, Ջոդի Օֆֆուտ
  • Afterword (1986) /Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին

11 մանր արծաթ/ Shadowspawn (1987)

  • Նոր արյուն/ Aftermath (1987)
  • Ներկայացում/ Introduction(1986)/ Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին
  • Քեյդ / Cade (1987) /Հեղինակ՝ Մարկ Փերրի
  • Ռիդլերի հետքով / Wake of the Riddler (1987) /Հեղինակ՝Ջանետ Մորիս
  • Ժառանգուհին / Inheritor (1987) /Հեղինակ՝ Դեվիդ Դրեյկ
  • Լավ մտադրություններով/ Mercy Worse Than None (1987) / Հեղինակ՝Ջոն Բրաներ
  • Տեսնել՝ նշանակում է սիրել, կամ Սերը կույր է / Seeing is Believing (But Love is Blind) (1987) /Հեղինակ՝ Լինն Էբբի
  • Վերադարձ տուն / Homecoming (1987) / Հեղինակ՝ Էնդրյու Օֆֆուտ

Անհանգիստ դաշնակիցներ/ Uneasy Alliances (1988)

  • Ներկայացում/ Introduction(1988)/ Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին
  • Ստրկավաճառություն/ Slave Trade (1988) /Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին
  • Ընկերներից լավագույնը/ The Best of Friends (1988) / Հեղինակ՝ Քերոլայն Չերրի
  • Թագավորների իշխանությունը/ The Power of Kings (1988) / Հեղինակ՝ Ջոն Դեկլիս
  • Կարմիր գույնը սիրո գույն է/ Red Light, Love Light (1988) /Հեղինակներ՝ Ջանետ Մորիս, Քրիս Մորրիս
  • Ահա այսպես ներքաշվեցին/ A Sticky Business (1988) /Հեղինակ՝ Ս․ Վիլյամս
  • Դրախտի խոստումը/ The Promise of Heaven (1988) / Հեղինակ՝ Ռոբին Բեյլի
  • Լալոյի տեսողությունը/ The Vision of Lalo (1988) / Հեղինակ՝ Դայանա Պակսոն

Գողի երկինք/ Stealer’s Sky (1989)

  • Ներկայացում/ Introduction(1988)/ Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին
  • Գիշերային աշխատանք/ Night Work (1989) / Հեղինակ՝ Էնդրյու Օֆֆուտ
  • Անիրազեկ հանդիսատես/ The Incompetent Audience (1989) /Հեղինակ՝ Ջոն Դեկլիս
  • Խաղողահավաք/ Our Vintage Years (1989) / Հեղինակ՝Դուեյն Մակգոուեն
  • Սնդիկային երազներ/ Quicksilver Dreams (1989) / Հեղինակ՝ Դայանա Պակսոն
  • Բախտի քամիները / Winds of Fortune (1989) /Հեղինակ՝ Քերոլայն Չերրի
  • Աստծո աչքերում կրակներ/ The Fire in a God’s Eye (1989) / Հեղինակ՝ Ռոբին Բեյլի
  • Ջուլհակուհիներ/ Web Weavers (1989) /Հեղինակ՝ Լինն Էբբի
  • Սկսել նորից / To Begin Again (1989) /Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին

Կախարդուհու ստվեր / The Shadow of Sorcery (1993)

Վեպեր և հեքիաթներ խմբագրել

  • Բիզնեսի գինը/ The Price of Doing Business (1979)
  • Պաշտպանել պաշտպաններին/ To Guard the Guardians (1980)
  • Հրաժեշտի նվեր / A Gift in Parting (1981)
  • Անհրաժեշտ է պաշտպան/ Wanted: Guardian (1995)
  • Դու երբեք ինձ չես զանգում / You Never Call (1996)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 BD Gest' (ֆր.)
  3. 3,0 3,1 Vegetti Catalog of Fantastic Literature (իտալ.)
  4. 4,0 4,1 4,2 http://www.mythadventures.net/
  5. http://lynnabbey.com/FaceOfChaos/friendship-never-forgotten/
  6. https://www.comic-con.org/awards/inkpot
  7. «Robert Asprin Dies at 61». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 19-ին.
  8. «Author Robert Asprin Dies - SFScope - Science Fiction, Fantasy, Horror». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.
  9. Rare Books and Special Collections- Science Fiction Collection - NIU - University Libraries(չաշխատող հղում)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Լին Ասպրին» հոդվածին։