Ռոբերտ Գոլոբ
Ռոբերտ Գոլոբ (սլովեն.՝ Robert Golob, հունվարի 23, 1967[1], Šempeter pri Gorici, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սլովենացի գործարար[2] և քաղաքական գործիչ, «Ազատության շարժում» կուսակցության առաջնորդ։ 2022 թվականի հունիսի 1-ից Սլովենիայի վարչապետ է։
Ռոբերտ Գոլոբ | |
Կուսակցություն՝ | Freedom Movement?, Party of Alenka Bratušek?, Positive Slovenia? և Սլովենիայի լիբերալ դեմոկրատիա |
---|---|
Կրթություն՝ | Լյուբլյանայի համալսարան և Nova Gorica Grammar School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ինժեներ-էլեկտրիկ |
Ծննդյան օր | հունվարի 23, 1967[1] (57 տարեկան) |
Ծննդավայր | Šempeter pri Gorici, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Քաղաքացիություն | Սլովենիա և ՀՍՖՀ |
Ինքնագիր | |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1967 թվականի հունվարի 23-ին Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետությունում։ Կրթությունը ստացել է Լյուբլյանայի համալսարանում։
1994 թվականին Լյուբլյանայի համալսարանում ստացել է էլեկտրատեխնիկայի դոկտորի կոչում։ Այնուհետև նա Ատլանտայի Ջորջիայի Տեխնոլոգիական ինստիտուտում Ֆուլբրայթի ծրագրով դոկտորական աստիճան է ստացել[3][4]։
2004 թվականին Ռոբերտ Գոլոբը դարձել է GEN-I-ի էներգառեսուրսային ընկերության համահիմնադիրը[2][5], որը վերահսկվում է պետության կողմից[6][7], որտեղ նախագահ է մնացել մինչև 2021 թվականը։
Քաղաքական գործունեություն
խմբագրել1999 թվականի մայիսից մինչև 2000 թվականի հունիսը Գոլուբը եղել է էկոնոմիկայի նախարարության պետքարտուղար վարչապետ Յանեզ Դրնովշեկի կառավարությունում։ 2002 թվականին ընտրվել է Նովա Գորիցայի քաղաքային խորհրդում[8]։ 2011 թվականին Գոլոբը անդամակցել է «Պոզիտիվնայա Սլովենիա» կուսակցությանը, որը հիմնել է Լյուբլյանայի քաղաքապետ Զորան Յանկովիչը[9]։ 2013-2014 թվականներին, կուսակցության ներսում լարվածություն է առաջացել հիմնադիր և նախագահ Զորան Յանկովիչի և վարչապետ Ալյոնկա Բրատուշեկի միջև, Գոլոբը միջնորդական դեր է խաղացել երկու կողմերի միջև[10]։
Կուսակցության ներսում վերջնական պառակտմամբ 2014 թվականի ապրիլին նա միացավ Ալյոնկա Բրատուշեկի անջատված կուսակցությանը՝ դառնալով նրա փոխնախագահներից մեկը[11]։ Այս կուսակցության համար անհաջող 2014 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, որտեղ նա ստացել է միայն չորս տեղ, Ռոբերտ Գոլոբը հեռացել է ազգային մակարդակով քաղաքականությունից՝ ակտիվ մնալով միայն տեղական մակարդակում՝ Նովա Գորիցա մունիցիպալիտետում։ 2010 թվականից մինչև 2014 թվականը Գոլոբը գլխավորել է Քրոմբերկ-Լոկեի շրջանային ժողովը՝ մինչև 2022 թվականը մնալով դրա անդամներից մեկը։
GEN-I ընկերության նախագահի մանդատի գործողության ավարտից հետո Գոլոբը որոշել է կրկին ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքականությանը։ 2022 թվականի հունվարին նա գլխավորել է ոչ մեծ արտախորհրդարանական «Կանաչ գործողություններ» կուսակցությունը և այն վերանվանել «Ազատության շարժում»[12]։ 2022 թվականի ապրիլի 24-ին Սլովենիայի պետական ժողովում «Ազատության շարժումը» խորհրդարանական ընտրություններում ստացավ 41 տեղ՝ 90-ից[13][13][14][15]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 CONOR.Sl
- ↑ 2,0 2,1 «Dr Robert Golob - Chairman GEN-I». Business Investor Guide. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Assoc. Prof. Robert Golob, PhD. President of Management Board, GEN-I d.o.o.». University of Ljubljana Faculty of Engineering. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Preskočil razred, skočil na čelo države». Primorske novice. 2022 թ․ ապրիլի 25. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «prof. dr. Robert Golob». Laboratorij za energetske strategije. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Kandidata za zamenjavo Goloba zavrnjena». www.delo.si (սլովեներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Dogajanje v Gen-I blizu vrelišču: lastniki v nov poskus imenovanja uprave». N1 (սլովեներեն). 2021 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Ekipa». listarobertagoloba.si. Վերցված է 2022 թ․ մայիսի 31-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Janković za N1: Robertu Golobu sem pripravljen odstopiti Pozitivno Slovenijo». 2021 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Pozitivna Slovenija: Začasno premirje». 2013 թ․ հոկտեմբերի 4.
- ↑ «Poslovno poročilo – stranka Zavezništvo Alenke Bratušek za leto 2014» (PDF) (սլովեներեն). 2022 թ․ ապրիլ. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Robert Golob elected new head of renamed green party». The Slovenia Times. 2022 թ․ հունվարի 26. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 20-ին.
- ↑ 13,0 13,1 «Po 99 odstotkih preštetih glasov zmaga Gibanja Svoboda, v DZ-ju le pet strank». RTVSLO.si (սլովեներեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Lihtenvalner, Katja (2022 թ․ ապրիլի 24). «Slovenia's populist PM loses election to environmentalist party-election commission». Reuters (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 25-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Volilna udeležba skoraj 70-odstotna». Delo (սլովեներեն). 2022 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 25-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Գոլոբ» հոդվածին։ |