Ռոբերտո Խորխե Կանեսա Ուրտա (իսպ.՝ Roberto Jorge Canessa Urta,հունվարի 17, 1953(1953-01-17)[1], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայական 571 չվերթի վթարի 16 փրկվածներից մեկը, վթարը տեղի է ունեցել 1972 թվականի հոկտեմբերի 13-ին Անդերում։ Ուրուգվայի նախագահի թեկնածու 1994 թվականի ընտրություններում (ստացել է ձայների 0,08%-ը)։

Ռոբերտո Կանեսա
իսպ.՝ Roberto Canessa
Դիմանկար
Ծնվել էհունվարի 17, 1953(1953-01-17)[1] (71 տարեկան)
ԾննդավայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ
Քաղաքացիություն Ուրուգվայ[1]
ԿրթությունStella Maris College? և Հանրապետական համալսարան
Մասնագիտությունսրտաբան, rugby player և գրող
ԱնդամությունAmerican College of Cardiology?
Կայքrobertocanessa.com
 Roberto Canessa Վիքիպահեստում

1972 թվականի հոկտեմբերի 13

խմբագրել

Ստելլա Մարիս քոլեջում Կանեսան բժշկություն է սովորել։ Եղել է Old Christians ռեգբիի թիմի կազմում երբ Անդերում ավիավթար է տեղի ունեցել։ Կանեսան է առաջարկել՝ ուտել մահացածների միսը գոյատևելու համար։ Նա և Ֆերնանդո Պարադոն տասը օր են անցկացրել՝ ինքնաթիռից մոտակա համայնքներ ճամփորդելով՝ փրկվածներին տեղեկացնելու վթարի մասին։

Փրկելուց հետո

խմբագրել

Փրկվելուց հետո Կանեսան ասել է, որ հիմնականում իր մոր և իր հարսնացուի՝ բժշկի դստեր՝ Լաուրա Սուրրակոյի մասին մտքերը, որի հետ շուտով ամուսնացավ, օգնել են իրեն փրկել։ Նրանք ունեին որդիներ Հիլարիոն, Ռոբերտո Մարտինը և դուստրը՝ Լաուրա Ինեսը։ Կանեսան դարձել է սրտաբան և խոսնակ[2]։

Նախագահի թեկնածու

խմբագրել

Ռոբերտո Կանեսան եղել է 1994 թվականի Ուրուգվայի նախագահական ընտրություններում թեկնածու, սակայն հանրային բավարար աջակցություն չի ստացել։ Կանեսան ստացել է ձայների 0,08%-ը՝ զիջելով նախկին նախագահ Խուլիո Մարիա Սանգվինետիին, որը ստացել է հանրության ձայների 30,83%-ը[3]։

Ֆիլմում

խմբագրել
  • 1993 թվականին թողարկվել է «Ողջերը» գեղարվեստական ֆիլմը, որտեղ Քենեսի դերը խաղացել է Ջոշ Հեմիլթոնը։
  • Խուան Անտոնիո Բայոնայի «Ձյան հասարակություն» (2023) ֆիլմում Կանեսայի դերը խաղացել է Մատիաս Ռեկալտը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Authority file of the National Library of Uruguay (իսպ.)
  2. «Roberto Canessa Official Webpage». Dr. Canessa. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 25-ին.
  3. «Elecciones nacionales de 1994» (իսպաներեն). Corte Electoral del Uruguay. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 10-ին.