Մարիա Կրիստինա Ռյոլ (շվեդ.՝ Maria Röhl, հուլիսի 26, 1801(1801-07-26)[1][2][3][…], Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[1] - հունիսի 30, 1875(1875-06-30)[4], Կլարա ծխական համայնք, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[4]), շվեդ նկարչուհի։ Հանդիսանում է 19-րդ դարի առաջին կեսին Շվեդիայում հայտնի անձանց մեծաքանակ դիմանկարների հեղինակ։ Նրա նկարները ցուցադրվում են Ստոկհոլմի Ազգային թանգարանում։ Շվեդիայի Թագավորական գրադարանը ունի Ռյոլի ստեղծած դիմանկարների 1800 մասից բաղկացած հավաքածու։ Ռյոլը եղել է Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ (1843) և թագավորական արքունիքի պաշտոնական դիմանկարիչը։

Մարիա Ռյոլ
Ծնվել էհուլիսի 26, 1801(1801-07-26)[1][2][3][…]
ԾննդավայրՍտոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[1]
Վախճանվել էհունիսի 30, 1875(1875-06-30)[4] (73 տարեկան)
Մահվան վայրԿլարա ծխական համայնք, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[4]
Քաղաքացիություն Շվեդիա[5]
Մասնագիտություննկարչուհի և գծանկարիչ
Ժանրդիմապատկեր[1]
Ուշագրավ աշխատանքներMrs Laura Netzel, née Pistolekors?, Gustav (1827-1852), hereditary prince, prince of Sweden and Norway, duke of Uppland? և Oskar I (1799-1859), king of Sweden and Norway, married to Josefina of Leuchtenberg?
ԱշակերտներAmanda Helander?
ԱնդամակցությունՇվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
 Maria Röhl Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարիա Ռյոլը ծնվել է Ստոկհոլմում, ունևոր ընտանիքում, բայց աղքատացել է ծնողների մահվանից հետո 1822 թվականին։ Մանկության տարիներին նա երազում էր դառնալ տնային դաստիարակչուհի, սակայն, ունենալով հակում նկարչության հանդեպ, գեղանկարչություն է սովորում պրրֆեսոր և փորագրիչ Կրիստիան Ֆորսելլի մոտ։ Նկարիչ Ալեքսանդր Համբրեից սովորում է մատիտով արագ և ռեալիստական դիմանկարների էսքիզներ անել։

Ֆորսելլ ընտանիքի անդամների և ընկերների նրա արած գծանկարները հանրահայտ են դարձել։ Ռյոլը արագ նորաձև է դարձել աշխարհիկ հասարակության մեջ և կարողացել վաստակել իր ապրուստը որպես նկարիչ։ Մարիա Ռյոլի պատվիրատուները ոչ հարուստ շվեդներն էին, որոնք չէին կարող վճարել նրան յուղաներկ աշխատանքների համար։ Նրանց թվում էին այդ ժամանակի հայտնի շվեդնե, արիստոկրատներ, դերասաններ։ Մարիա Ռյոլը նկարել է նաև յուղաներկով, բայց նրա աշխատանքների մեծ մասն արված են մատիտով։ 1843 թվականին Ռյոլը նշանակվում է արքունական նկարիչ։ 1843-1846 թվականներին սովորում է Փարիզում Լեոն Կոգնիտի արվեստանոցում՝ ֆրանսիական Արվեստների ակադեմիայում։

Հայրենիք վերադառնալուց հետո Ռյոլը Ստոկհոլմի Բրունկեբերգստորգ շրջանում հիմնում է սեփական գեղարվեստական արվեստանոցը։ Նկարչուհու կյանքի վերջին տարիներին լուսանկարչության տարածումը կրճատում է նրա դիմանկարների պատվերների քանակը։

Մարիա Ռյոլը մահացել է 1875 թվականի հուլիսի 5-ին, Ստոկհոլմում։ Այժմ նրա նկարները և գծանկարները պահվում են Էրեբրու շրջանի թանգարանում, Շվեդիայի ազգային թանգարանում և մասնավոր հավաքածուներում։ Շվեդիայի թագավորական գրադարանում կան նրա կողմից ստեղծած մոտ 1800 դիմանկարներ։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Österberg, Carin et al., Svenska kvinnor: föregångare, nyskapare. Lund: Signum 1990. 91-87896-03-6

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Ռյոլ» հոդվածին։