Ռիչ Մուր
Ռիչ Մուր (անգլ.՝ Rich Moore մայիսի 10, 1963, Օքսնարդ, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ և ԱՄՆ[1]), ամերիկացի անիմացիոն ռեժիսոր, «Rough Draft Studios» ընկերության պաշտոնական գործընկեր, որտեղ նա կրեատիվ լուծումների փոխնախագահն է։ «Սիմփսոնները» (անգլ.՝ The Simpsons) մուլտսերիալի վրա աշխատանքի շնորհիվ դարձել է այն նկարիչներից մեկը, որոնք 90-ական թվականների սկզբին փոխել են պրայմ թայմ հեռարձակվող անիմացիոն հեռուստահաղորդումների տեսքը։ Նրա ռեժիսորական աշխատանքների թվում են «Սիմփսոնները», «Ֆուտուրամա»-ն (անգլ.՝ Futurama), «Քննադատը» (անգլ.՝ The Critic), «Մուլտռեալիթի»-ը (անգլ.՝ Drawn Together), «Spy vs. Spy»-ը , «Մանկական բլյուզ»-ը (անգլ.՝ Baby Blues)։ Մուրը նաև եղել է «Ֆուտուրամա» և «Քննադատը» աշխատանքների ռեժիսոր-վերահսկիչը՝ հետևելով երկու շոուների ստեղծագործական գործընթացի առաջխաղացմանը։ Ռիչի առավել վաղ աշխատանքներից են եղել «Սիմփսոնները կինոյում» լիամետրաժ անիմացիոն ֆիլմը, որտեղ հանդես է եկել ռեժիսորի դերում և «Ֆուտուրամա»-ն DVD-ով, որտեղ հանդես է եկել որպես անիմացիոն գարծադիր պրոդյուսեր։
Ռիչ Մուր անգլ.՝ Rich Moore | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10, 1963 (61 տարեկան) |
Ծննդավայր | Օքսնարդ, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ կամ ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Կալիֆորնիայի արվեստների ինստիտուտ և Oxnard High School? |
Մասնագիտություն | մուլտիպլիկացիոն տնօրեն, կինոռեժիսոր, հեռուստառեժիսոր, կինոպրոդյուսեր, մուլտիպլիկատոր, սցենարիստ, դերասան, հնչյունավորող և ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Rich Moore Վիքիպահեստում |
Ռիչը անիմացիաներ ուսանել է Կալիֆոռնիայի արվեստի ինստիտուտում (անգլ.՝ California Institute of the Arts)։ Նա երկու անգամ ստացել է «Էմմի» մրցանակ, իսկ ռեժիսուրայի համար՝ «Էննի» և «Ռուբեն» մրցանակ (անգլ.՝ Reuben Award)։
Ռիչը նաև «Նստի՛ր, երկուս» (անգլ.՝ Sit Down, Shut Up) մուլտսերիալի ռեժիսոր-վերահսկիչն է «20th Century Fox» ընկերության համար, որը երևան է եկել 2009 թվականին[2]։ Մուրը «Walt Disney Animation Studios»-ի համար նկարահանել է «Ռալֆ» (անգլ.՝ Wreck-It Ralph) մուլտֆիլմը[3]։
Ինստիտուտում սովորելու ընթացքում Ռիչը համաձայնել է հնչյունավորել իր ընկեր Ջիմ Ռիրդոնի (անգլ.՝ Jim Reardon) «Բերել ինձ Չարլի Բրաունի գլուխը» ուսանողական ֆիլմը։
Ռեժիսուրա
խմբագրել- «The Telltale Head»
- «Homer’s Night Out»
- «Simpson and Delilah»
- «Treehouse of Horror»
- «Dead Putting Society»
- «Homer vs. Lisa and the 8th Commandment»
- «Lisa’s Substitute»
- «Stark Raving Dad»
- «Bart the Murderer»
- «Flaming Moe’s»
- «Lisa the Greek»
- «Brother, Can You Spare Two Dimes?»
- «A Streetcar Named Marge»
- «Itchy & Scratchy: The Movie»
- «Marge vs. the Monorail»
- «The Front»
- «Cape Feare»
Ֆուտուրամա
խմբագրել- «Space Pilot 3000»
- «Hell Is Other Robots»
- «A Clone of My Own»
- «Anthology of Interest I»
- «Roswell That Ends Well»
Մուլտռեալիթի
խմբագրել- «Clum Babies»
- «Alzheimer’s That Ends Well»
- «Zootopia (Կենդանապոլիս)»
- «Wreck-It-Ralph (Ռալֆ)»
Մրցանակ
խմբագրել- «Էմմի»
- 1991 թվական — Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ՝ «Homer vs. Lisa and the 8th Commandment» աշխատանքի համար
- 2002 թվական — Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ՝ «Roswell That Ends Well» աշխատանքի համար[4]
- «Էննի»
- 2002 թվական — «Roswell That Ends Well» մրցանակ ռեժիսուրայի համար[5]
- Ռուբեն մրցանակ (անգլ.՝ Reuben Award) ռեժիսուրայի համար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Cynthia Littleton and Michael Schneider (2008 թ․ մայիսի 11). «Fox greenlights 'Fringe'». Variety. Վերցված է 2008 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Wreck-It Ralph Movie Details». Moviefone. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Azrai, Ahmad (2004 թ․ հոկտեմբերի 31). «Farewell to the funny future». Asia Africa Intelligence Wire. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 10-ին.
{{cite news}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ «30th Annual Annie Award Nominees and Winners». International Animated Film Society. 2002. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 28-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչ Մուր» հոդվածին։ |