Սըր Ռիչարդ Սայքս (անգլ.՝ Sir Richard Sykes, օգոստոսի 7, 1942(1942-08-07)[1], Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), ENRC-ի նախագահի տեղակալն ու ավագ անկախ տնօրենը։ Նա նաև ENRC վարձատրությունների կոմիտեի նախագահն է։ Սըր Ռիչարդը ներկայումս զբաղեցնում է The UK Stem Cell հիմնադրամի նախագահի ու Lonza AG-ի տնօրենի պաշտոնները[3]։

Ռիչարդ Սայքս
Ծնվել էօգոստոսի 7, 1942(1942-08-07)[1] (81 տարեկան)
ԾննդավայրՅորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԲրիստոլի համալսարան և Լոնդոնի թագավորական քոլեջ
Մասնագիտությունքիմիկոս, դեղաբան, գործարար և կենսաքիմիկոս
ԱշխատավայրՆոթինգհեմի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն

Սըր Ռիչարդը նաև Թագավորական Հասարակության խորհրդի անդամն ու Բնական պատմության թանգարանի (Լոնդոնում) և Թագավորական Բուսաբանական այգիների (Լոնդոնի արևմուտքում) խնամակալն է։ Նա եղել է GlaxoSmithKline միավորության ղեկավարն ու Մեծ Բրիտանիայի գիտության զարգացման միության նախագահը։ Նա հայտնի է դարձել Ռանիտիդին (Zantac) դեղորայքի ներմուծման համար, երբ զբաղեցնում էր GlaxoSmithKline-ի ղեկավարի պաշտոնը։

Կենսագրություն խմբագրել

Սըր Ռիչարդ Սայքսը ստացել է մանրէական բիոքիմիայի գիտությունների թեկնածուի կոչում Բրիստոլի համալսարանում։ Նա նաև մի շարք համալսարանների (Մադրիդում, Քրանֆիլդում, Բրունելոյում, Էդինբուրգում և այլն) պատվավոր անդամ է։

1994 թվականին նրան շնորհել են ազնվական կոչում (դրա համար էլ նա կրում է Սըր տիտղոսը) դեղագործական ոլորտում լավ աշխատանքի համար։ 1999 թվականին Սըր Ռիչարդը ստացել է «Singapore National Day Public Service Star Award» մրցանակը Սինգապուրի տնտեսության ոլորտում արժանիքների համար։

1997 թվականից մինչև 2008 թվականը նա Rio Tinto PLC ընկերակցության ավագ տնօրենն էր։ Սըր Ռիչարդն ունի ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձ բիոտեխնոլոգիաների ու դեղագործական ոլորտներում։ 1995-2000 թվականներին նա աշխատել է GlaxoWellcome-ի նախագահի ու գլխավոր տնօրենի պաշտոնին, իսկ հետո GlaxoSmithKline-ի նախագահի պաշտոնին մինչև 2002 թվականը։ 2000-ից մինչև 2008 թվականները Սայքսը Լոնդոնի Կայսերական քոլեջի (Imperial College London) համալսարանի ռեկտորն էր։ 2008 թվականի դեկտեմբերից մինչև 2010 թվականի հուլիս սըր Ռիչարդն առողջապահության Ազգային ծառայության Լոնդոնի ստորաբաժանման նախագահն էր (NHS London

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. «Биография Сэра Ричарда Сайкса (Английский. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.
  3. «Руководство ENRC». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել