Ռիչարդ Ուիլսոն (նկարիչ)
Ռիչարդ Ուիլսոն,(օգոստոսի 1, 1713[1][2][3][…] կամ օգոստոսի 1, 1714[4], Penegoes, Պոուիս, Ուելս, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1] - մայիսի 11, 1782[1][3][2][…], Colomendy[1]), ականավոր բնանկարիչ Ուելսից, ով աշխատել է Բրիտանիայում և Իտալիայում։ Ուիլսոնը և Ջորջ Լամբերտը համարվում են բրիտանական կերպարվեստում բնանկարի ոլորտում նորարարներ։ Ուելսի հանրագիտարանների ակադեմիայի կողմից նա որակվել է որպես. «Ուելսի ամենանշանավոր նկարիչ, ով ի ցույց դրեց իր երկրի գեղագիտական պատկերները»[7][8][9]։ 1768 թվականին Ուիլսոնը դառնում է Գեղարվեստի թագավորական ակադեմիայի (Լոնդոն) հիմնադիր անդամներից։ Նրա աշխատանքները «catalogue raisonné»-ում կազմել է Փոլ Սփենսոր-Լոնգուստը և հրատարակվել է Փոլ Մելոնի Բրիտանական արվեստի ուսուցման կենտրոնի կողմից։
Ռիչարդ Ուիլսոն անգլ.՝ Richard Wilson | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 1, 1713[1][2][3][…] կամ օգոստոսի 1, 1714[4] |
Ծննդավայր | Penegoes, Պոուիս, Ուելս, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1] |
Վախճանվել է | մայիսի 11, 1782[1][3][2][…] |
Մահվան վայր | Colomendy[1] |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մասնագիտություն | նկարիչ և արվեստագետ |
Թեմաներ | գեղանկարչություն և բնանկար[5] |
Ուշագրավ աշխատանքներ | Llyn-y-Cau, Cader Idris? |
Աշակերտներ | Robert Freebairn? և Robert Pollard? |
Ներշնչվել է | Կլոդ Լորեն և Francesco Zuccarelli? |
Անդամակցություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Հայր | Ջոն Ուիլսոն[6] |
Մայր | Alice Wynne?[6] |
Richard Wilson (painter) Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Ուիլսոնը ծնվել է 1714 թվականի օգոստոսի 1-ին Մոնթգոմերիշիրի (ներկայումս Պոուիս) Փենգոուս գյուղում։ Ուիլսոնը պաշտոնավոր ընտանիքից էր, նա Չարլզ Փրեթի ավագ զարմիկն էր[10]։ 1729 թվականին մեկնում է Լոնդոն, որտեղ բնանկարչություն է սովորում է ոչ այնքան հայտնի նկարիչ Թոմաս Րայթի մոտ։ Ուիլսոնին հաճախ կարելի էր տեսնել Մերիլեբոնի այգիներում զբոսնելիս և ծանոթներից մեկի՝ Բարետտիի հեր Ֆարվինգ Փայ հաուսում, որը հիմա կոչվում է Գրին Մեն[11]
1750-1757 թվականներին նա Իտալիայում Ֆրանչեսկո Զուկկարելլիի խորհրդով դառնում է բնանկարիչ։ Իտալիյում, այնուհետև Բրիտանիայում շարունակում է բնանկարչությամբ զբաղվել։ Նա առաջին հայտնի բրիտանացի նկարիչն էր, ով կենտրոնանում է բնապատկերներ նկարելու վրա։ Նա հրաշալի ստեղծագործում էր, տեսնում և արտացոլում բնության հիմնական պատկերները։ Ուիլսոնը ստեղծում է իր ուրույն ոճը՝ ոգեշնչվելով Կլոդ Լորենի և հոլանդացի բնանկարիչների աշխատանքներով։ Ջոն Ռասկինը գրել է. «Նա նկարում է տղամարդուն բնորոշ առնական ոգով՝ երբեմն պարուրելով նուրբ երանգներ»[12]։ Նա նկարում էր իտալական իդեալիստական ոճով բնանկարներ։ Նեոբլի երեխաների կոտորածը (1759–60) աշխատանքը բարձր գնահատականի է արժանանում։ Ուիլսոնը խրախուսվեց հայտնի դասական բնանկարիչների կողմից։ Նկարում երեխաներից մեկը Թոմաս Ջոնսոնն էր։ Նրա նկարները ոգեշնչված էին Կոնստեբլի, Ջոն Քրոմի և Թըրների կողմից։
Ուիլսոնը մահանում է 1782 թվականի մայիսի 15-ին, Դեդիգշիրում։ Հուղարկավորում են Մոլդի Սուրբ Մարիամ եկեղեցու տարածքում, որը գտնվում է Ֆլինթշիրում։
Ստեղծագործություններ խմբագրել
1948 թվականին Մերի Վուդելը՝ Բերմինգեմի թանգարան-պատկերասրահի տնօրենը, նրա աշխատանքների ցուցահանդես է կազմակերպում[13]։
- Բնապատկերներ
- «Քերինգտոն ամրոց»
- «Քոք գինետունը Չիմում»,Վիննիփեգ պատկերասրահ
- «Բոլբոբերն ամրոց»
- «Դովեր ամրոց»
- «Էվերնուս լիճը սարկոֆագներով», Ուորքեստրի թանգարան
- «Լիդֆորդի ջրվեժը Թավիստոկում»
- «Գետ Փենգոուսում»
- «Պարտեզ Հռոմի Մադամա վիլլայում»
- «Մոդակի հովիտ»
- «Տեսարան Տիվոլիում»
- «Սիլգերան ամրոց»
- «Վինձորի Մեծ պարկը»
- «Դասական բնապատկեր Ստրադա Նոմենտանայում»
- «Քոնվեյ ամրոց»
- «Դոլգելաու կամուրջ»
- «Նիագարա ջրվեժ»'
- «Պիստիլ Ռեդեր, Էբերի ջրվեժ»
- «Մենություն»
- Այլ աշխատանքներ
- «Քեյկս և Ալկայոն» (1768)
- «Ֆրենսիս Այսքաու», Բրիստոլի դեկանը և Անգլիայի Ջորջ երրորդ արքայի ուսուցիչը
- «Քոլոմեդիի օրորդ Կատրին Ջոնսը» (1740)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Solkin D. Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.richardwilsononline.ac.uk/index.php?WINID=1460267512528
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 6,0 6,1 Kindred Britain
- ↑ Steven J. Gores (2000). Psychosocial Spaces: Verbal and Visual Readings of British Culture, 1750–1820. Wayne State University Press. էջ 37. ISBN 978-0-8143-2663-3. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
- ↑ ies, Jenkins et al (2008) p. 966.
- ↑ Davies, Jenkins et al (2008) p.965
- ↑ Welsh Biography online
- ↑ «British History Online». Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ John Ruskin. Modern Painters, Volume I: Part II. 189.
{{cite book}}
: CS1 սպաս․ location (link) - ↑ Kenneth Garlick, ‘Woodall, Mary (1901–1988)’, Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, Sept 2004
Գրականություն խմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռիչարդ Ուիլսոն (նկարիչ) կատեգորիայում։ |
- Chisholm, Hugh, ed. (1911). . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 28 (11th ed.). Cambridge University Press. էջ 695.
- Lee, Sidney, ed. (1900). . Dictionary of National Biography. Vol. 62. London: Smith, Elder & Co. էջեր 120–23.
- Cole, Timothy. Old English masters (New York : The Century Co., 1902) pp. 67–76.
- Fletcher, Beaumont. Richard Wilson. R.A. The Makers of British Art (Walter Scott, London, 1908).
- Edwards, R. 'Richard Wilson and his pupil', in Country Life (1945 November)
- Ford, B. The Drawings of Richard Wilson (1951)
- Constable, W. G. Richard Wilson (1953)
- Spencer-Longhurst, Paul. Richard Wilson: Online Catalogue Raisonné (London: Paul Mellon Centre, 2014).
- Sutton, Denys & Clement, Ann. An Italian sketchbook: drawings made by the artist in Rome and its environs (Routledge & Kegan Paul, 1968).
- Solkin, David H., Richard Wilson: The Landscape of Reaction (Tate Gallery, London, 1982).
- Davies, John, Nigel Jenkins, Menna Baines and Peredur Lynch (Eds.). The Welsh Academy Encyclopaedia of Wales (University of Wales Press, 2008). 978-0-7083-1953-6
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռիչարդ Ուիլսոն (նկարիչ) կատեգորիայում։ |
- Works by Richard Wilson on Google Art Project (50 works)
- Works by Richard Wilson on ArtCyclopedia
- Richard Wilson entry in the Encyclopedia of Irish and World Art
- The Mystery of the British Landscape Master, The New York Times, 4 June 2010
- Museo virtuale della città di Tivoli [1]