Ռիչարդ Գարսիա (անգլ.՝ Richard Garcia,սեպտեմբերի 4, 1981(1981-09-04)[1], Պերթ, Ավստրալիա), ծագմամբ իսպանացի ավստրալիացի ֆուտբոլիստ։ Ավստրալիայի հավաքականի խաղացող։ 2011 թվականի Ասիայի գավաթի արծաթե մեդալակիր։ Հանդես է եկել «Վեստ Հեմ Յունայթեդ», «Լեյտոն Օրիենտ», «Կոլչեստեր Յունայթեդ» և «Հալլ Սիթի» ակումբների կազմում։

Ռիչարդ Գարսիա
անգլ.՝ Richard Garcia
Քաղաքացիությունը  Ավստրալիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 4, 1981(1981-09-04)[1] (42 տարեկան)
Ծննդավայր Պերթ, Ավստրալիա
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք եզրային կիսապաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Չնայած «Կոլչեստրա» ակումբից նոր պայմանագրի առաջարկությունը՝ Գարսիան 2007 թվականի հուլիսի 2-ին ազատ գործակալի իրավունքով եռամյա պայմանագիր է ստորագրել «Հալլ Սիթի» ակումբի հետ՝ համաձայն Բոսմանի կանոնի[2]։ 2007 թվականի օգոստոսին իր «Հալլ» ակումբի կազմում «Պլիմուտ Արգայլ» ակումբի դեմ լիգայի նորամուտային խաղում խփել է իր առաջին գոլը հաջորդ խաղում՝ հաղթելով 3։ 0 հաշվով «Կրու Ալեքսանդրա» ակումբի դեմ մրցախաղում[3]։ Նա առաջատար դեր է խաղացել ակումբի առաջխաղացման գործում 2007/08 մրցաշրջանում, չնայած ուսի վնասվածքին, որը ստացել էր 2008 թվականի ապրիլին[4]։ Գարսիան Պրեմիեր լիգա է վերադարձել 2008 թվականի մայիսին «Բրիստոլ Սիթի»-ի դեմ «Հալլ Սիթի» ակումբի փլեյ-օֆֆի հաղթանակից հետո։ Գարսիան իր առաջին հիշարժան հանդիպումը անցկացրել է «Ֆուլհեմի» դեմ 2008 թվականի օգոստոսի 16-ին և լավ է հանդես եկել աջ եզրային դիրքում։ Հաջորդ հանգստի օրերին «Իվուդ Պարկ»-ում «Բլեկբերն Ռովերս» ակումբի դեմ մրցախաղում, որն ավարտվել է 1։ 1 հաշվով, նա խաղի 39-րդ րոպեին գլխի հարվածով հավասարեցրել է հաշիվը երկու րոպե անց այն բանից հետո, երբ «Բլեքբերնի» հարձակվող Ջեյսոն Ռոբերտսը բացել է խաղի հաշիվը։

2009 թվականի հուլիսի 31-ին պարզվել է, որ Գարսիան ստացել է ծնկի ջլերի պատռվածք և չի խաղա առնվազն 3 ամիս[5]։

2012 թվականի օգոստասի 23-ին Գարսիան վերադարձել է հայրենիք՝ պայմանագիր ստորագրելով Էյ լիգայի «Մելբուրն Հարտ» ակումբի հետ 2012/13 մրցաշրջանի համար[6]։

2013 թվականի օգոստոսի 16-ին Գարսիան պայմանագիր է ստորագրել «Սիդնեյ» ակումբի հետ 2013/14 մրցաշրջանի համար[7]։

2014 թվականի մայիսի 5-ին Գարսիան պայմանագիր է ստորագրել Հյուսիսմերիկյան ֆուտբոլային լիգայի «Մինեսոտա Յունայթեդ» ակումբի հետ 2014 թվականի մրցաշրջանի գարնանային հատվածի համար[8]։

2014 թվականի հուլիսի 8-ին Գարսիան վերադարձել է Ավստրալիա՝ ստորագրելով երկամյա պայմանագիր «Պերտ Գլորի» ակումբի հետ[9]։

2017 թվականի մայիսի 14-ին Գարսիան հայտարարել է, որ ավարտում է ֆուտբոլային կարիերան[10]։

Մարզային կարիերա խմբագրել

2018 թվականին Գարսիան «Պերտ Գլորի»-ում զբաղեցրել է հիմնական թիմի գլխավոր մարզչի օգնականի և երիտասարդական թիմի գլխավոր մարզչի պաշտոնները[11]։ 2020 թվականի սեպտեմբերի 18-ին Գարսիան նշանակվել է «Պերտ Գլորի»-ի գլխավոր մարզիչ[12][13][14]։

Անձնական կյանք խմբագրել

Գարսիան ազատ խոսում է իսպաներեն։ Նրա հայրը և մայրը իսպանացի են։ Գարսիան երկրպագում է «Ռեալ Մադրիդ»-ին։ Նրա ընկերներից մեկը Մայքլ Կարիկն էր Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականից[15]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

(2010 թվականի ապրիլի 4-ի դրությամբ)

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոգավաթ Ընդհամենը
Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր
  Վեստ Հեմ Յունայթեդ 1999/00 0 0 0 0 - - 0 0
2000/01 0 0 0 0 - - 0 0
  Լեյտոն Օրիենտ 2000/01 18 4 3 0 - - 21 4
  Վեստ Հեմ Յունայթեդ 2001/02 8 0 1 0 - - 9 0
2002/03 1 0 1 0 - - 2 0
2003/04 7 0 3 0 - - 10 0
2004/05 1 0 0 0 - - 1 0
  Կոլչեստեր Յունայթեդ 2004/05 24 4 5 1 - - 29 5
2005/06 22 5 5 1 - - 27 6
2006/07 36 7 2 0 - - 38 7
  Հալլ Սիթի 2007/08 38 5 6 2 - - 44 7
2008/09 23 1 4 0 - - 27 1
2009/10 17 0 1 0 - - 18 0
Ողջ կարիերայի ընթացքում 192 26 31 4  —  — 223 30

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Garcia leaves Colchester for Hull». BBC Sport (անգլերեն). 2007 թ․ հուլիսի 2. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 25-ին.
  3. «Crewe 0–3 Hull». BBC Sport (անգլերեն). 2007 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2008 թ․ մարտի 25-ին.
  4. «Garcia determined to return». Hull Daily Mail (անգլերեն). 2008 թ․ ապրիլի 24. Վերցված է 2008 թ․ մայիսի 23-ին.
  5. «Garcia injured». 442au (անգլերեն). 2009 թ․ հուլիսի 31. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 31-ին.
  6. «Richard Garcia joins Heart». A-League (անգլերեն). 2012 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
  7. «Sydney FC signs Socceroo Richard Garcia». Sydney FC (անգլերեն). 2013 թ․ օգոստոսի 16. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
  8. «Minnesota United FC Signs Australian National Team Player Richard Garcia». Minnesota United FC (անգլերեն). 2014 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.
  9. «GARCIA HEADS HOME». Perth Glory (անգլերեն). 2014 թ․ հուլիսի 8. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
  10. Harley Mitaros (2017 թ․ մայիսի 14). «Retiring Garcia bows out a WA football legend». Perth Glory (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
  11. Gareth Morgan (2018 թ․ նոյեմբերի 9). «Exciting times ahead for new-look PGFC Academy». Perth Glory (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
  12. Gareth Morgan (2020 թ․ սեպտեմբերի 18). «Richard Garcia appointed new Glory Head Coach». Perth Glory (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
  13. Nick Taylor (2020 թ․ սեպտեմբերի 18). «Perth Glory overlook interim coach Hayden Foxe, appoint Richard Garcia as new coach». The West Australian (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
  14. Dave Lewis (2020 թ․ սեպտեմբերի 18). «Garcia leapfrogs Foxe to land Glory job». The World Game (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
  15. «№ 19 Ричард Гарсия — Профиль на сайте Газета.ру». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Գարսիա» հոդվածին։