Ռիո Պլատանո (իսպ.՝ Río Plátano), կենսոլորտային արգելոց Հոնդուրասում։ Գտնվում է երկրի հյուսիսարևելյան մասում, երեք` Գրասյայաս-ա-Դիոս, Կոլոն, Օլախո դեպարտամենտների տարածքում։ Կոչվել է Ռիո Պլատանո գետի անունով (իսպ.` «Բանանի գետ»), որը հոսում է արգելոցով և թափվում Կարիբյան ծով։ Հիմնադրվել է 1982 թվականին։ Ընդհանուր տարածքը 5250 կմ² է։ Ներառված է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում։ Արգելոցի տարածքում ապրում է մոսկիտի ազգության շուրջ 2000 մարդ, որոնք ավանդական կյանքով են ապրում[2]։

Ռիո Պլատանո
ՏեսակՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային արգելոց և արգելոց
Մասն էMesoamerican Biological Corridor?
Երկիր Հոնդուրաս[1]
ՎարչատարածքMosquitia? և Gracias a Dios Department?
Հիմնվել է1982
Մակերես5250 կմ², 350 000 հեկտար և 150 000 հեկտար
ԱնդամակցությունՄարդը և կենսոլորտը
Ռիո Պլատանոը գտնվում է Հոնդուրասում
Ռիո Պլատանո

Արգելոցի մեծ մասը խոնավ և արևադարձային անտառներ են, որոնք տեղ-տեղ հասնում են 130 մետր բարձրության, սոճու սավաննաներ, պատկերասրահային անտառներ` գետի հովիտներում, արմավենու ճահիճներ և մանգրեների թփուտներ, որոնք աճում են ծովի ափին։

Ռիո Պլատանոյում հանդիպում է կատուների ընտանիքի 5 տեսակ (յագուար, պումա, օցելոտ, յագուարունդի և երկարապոչ կատու), թռչունների 400 տեսակ, որոնց թվում են հարպիան, գոկկոն, արա թութակները և այլն։

Չնայած արգելոցի հատուկ կարգավիճակին` Հոնդուրասի կառավարությունը չի կարողանում պատշաճ կերպով ապահովել դրա պահպանությունը։ Ըստ «Էկոլոգիական հետազոտությունների գործակալության» (Environmental Investigation Agency — EIA) և «Միջազհային քաղաքականության կենտրոնի» (Centre for International Policy) տվյալների` Հոնդուրասից արտահանվող կարմիր ծառի 80 %-ն անօրինականորեն է հատվում։

Հոնդուրասի արտահանվող սոճու գրեթե կեսը նույնպես ապօրինի է հատվում։ Հոնդուրասի մահագոնի կարմիր ծառերը փայտամթերման ներկայիս տեմպերի պահպանման դեպքում ամբողջությամբ կհատվեն առաջիկա 10-15 տարում[3]։

Պարկին հավելյալ վնաս են հասցրել նաև փախստականները Նիկարագուայից, որոնք քաղաքացիական պատերազմի տարիներին զանգվածային բնակվել են արգելոցի տարածքում։

Այդ պատճառով 1996 թվականին Ռիո Պլատանոն ներառվել է Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկի մեջ։

21-րդ դարի առաջին տարիներին իրավիճակի բարելավումը թույլ է տվել 2007 թվականին հանել պարկի` անհետացման վտանգի տակ գտնվելու կարգավիճակը[4][5]։ Կարգավիճակը վերադարձվել է Հոնդուրասի կառավարության պահանջով, որը քննարկվել է 2011 թվականի հունիսին կայացած Համաշխարհային ժառանգության կոմիտեի 35-րդ նստաշրջանում[6]։

Արգելոցն ազգային պարկի կարգավիճակ ստանալու թեկնածու է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.unesco.org/mabdb/br/brdir/directory/biores.asp?code=HON+01&mode=all
  2. Ազգային պարկի էջը ՅՈՒՆԵՍԿՕ-յի համաշխարհային ժառանգության կայքում(անգլ.)
  3. Гондурас. Кровавая продукция нелегальных рубок идет на экспорт в США и Евросоюз(ռուս.) // «Лесное обозрение». — 3 ноября 2005. — № 44 (174). Архивировано из первоисточника 16 Մայիսի 2009.
  4. «Парк во Флориде и заповедник в Гондурасе спасли от исчезновения» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2007 թ․ հունիսի 25. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 22-ին.
  5. «Florida Everglades and Río Plátano Biosphere Reserve removed from Danger List» (անգլերեն). ЮНЕСКО. 2007 թ․ հունիսի 24. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 22-ին.
  6. «World Heritage Committee puts Río Plátano Biosphere Reserve on Danger List at the request of Honduras» (անգլերեն). ЮНЕСКО. 2011 թ․ հունիսի 22. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիո Պլատանո» հոդվածին։