Ռինիա զբոսայգի
Ռինիա զբոսայգի (ալբ․՝ Parku Rinia), Տիրանա քաղաքի կենտրոնական զբոսայգին է, որը կառուցվել է 1950 թվականին։ Տարածքը կազմում է 29,87 հեկտար (73,7 ակր)[2][3]։
Տեսակ | պուրակ, մշակութային արժեք և պատմության հուշարձան |
---|---|
Երկիր | Ալբանիա[1] |
Վարչատարածք | Տիրանայի գավառ և Տիրանա |
Հիմնվել է | 1950 |
Գտնվելու վայր
խմբագրելԶբոսայգին գտնվում է կենտրոնական հրապարակից 500 մետր հեռավորության վրա (1600 ֆոտ)։ Արևելքից սահմանակից է Դեշմորետ-է-Կոմբիտ-Բուլեվարդի, հարավից՝ Բուլևարդ-Ջերջի-Ֆիշտի և Բայրամ-Ցուրրի-Բուլեվարդի, արևմուտքից՝ Իբրահիմ Ռուգովի, հյուսիսից՝ Մուսլիմ-Շուրի հետ[3]։
Զբոսայգու պատմություն
խմբագրելԶբոսայգին կառուցվել է 1950 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո քաղաքի վերակառուցման քաղաքապետի ծրագրի շրջանակներում[4]։ Կառուցվել է որպես ընտանեկան զբոսայգի, ուր Տիրանայի բնակիչները զբոսանքի պետք է տանեին իրենց երեխաներին[3][5]։
1991 թվականին ԽՍՀՄ փլուզումից և երկրում կոմունիստական դարաշրջանի ավարտից հետո զբոսայգու տարածքում հայտնվեցին բազմաթիվ անօրինական կառույցներ։ Դրանք հիմնականում կրպակներ, բարեր և ռեստորաններ էին և զբոսայգին հայտնի դարձավ որպես քրեական հեղինակությունների հանգստի վայր[5][6]։ 2000 թվականին Տիրանայի վերականգնման և վերակառուցման ընթացքում, այդ շինությունների մեծ մասը քանդվեց և զբոսայգին վերանախագծվեց[6]։ Քանդվեցին շուրջ 130 շինություն և մաքրվեց ավելի քան 45000 քառակուսի մետր տարածք։
Թայվանի
խմբագրելԶբոսայգու գլխավոր տեսարժան վայրերից է արևմտյան ծայրամասում գտնվող շինությունների համալիրը, որտեղ տեղակայված են սրճարաններ, ռեստորաններ, բոուլինգի սրահները, որոնք իրենց յուրահատուկ ճարտարապետական ոճի շնորհիվ նման են ոճրագործական որջի։ Այս շինությունների համալիրը կոչվում է Թայվանի կամ Թայվան[3][7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Post –Socialist City Development in Tirana // Roskilde Universitetscenter. — 2006. Архивировано из первоисточника 14 Մարտի 2012.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Tirana In Your Pocket. — In Your Pocket. — 27 с.
- ↑ «Albania sites». Lura Tours. 1 ноября 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին.
- ↑ 5,0 5,1 Peter Lucas Rumpalla: Rummaging Through Albania. — Xlibris Corporation, 2002-05-17. — 244 с. — ISBN 9781456805807
- ↑ 6,0 6,1 Jeroen van Marle, Alwyn Thomson Tirana In Your Pocket. — In Your Pocket. — С. 25.
- ↑ Tony Wheeler Tony Wheeler's Bad Lands. — Lonely Planet, 2007-01-01. — 345 с. — ISBN 9781741791860
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռինիա զբոսայգի կատեգորիայում։ |