Ռինդի միջնակարգ դպրոց
Ռինդի միջնակարգ դպրոց, միջնակարգ դպրոց Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղում։
Ռինդի միջնակարգ դպրոց | |
---|---|
Տեսակ | միջնակարգ |
Հիմնադրված է | 1969[1] |
Տնօրեն | Աշոտ Թադևոսյան |
Դասարաններ | 12 |
Երկիր | Հայաստան |
Հասցե | գյուղ Ռինդ |
Կայք | rind.schoolsite.am |
Պատմություն
խմբագրելՌինդում գործող դպրոց եղել է 1916 թվականին[2]։ Մինչ այդ Ռինդի դպրոցն ունեցել է մասնավոր և տոհմային բնույթ։ 1925-1935 թվականներին գյուղում գործել է մեծահասակների համար դպրոց, որը կոչվել է լիկկայան։ Այդ տարիներին գյուղում գործում էր նաև տարրական դպրոց, որն ուներ 15-20 աշակերտ և 2-3 ուսուցիչ։ Դասավանդվող առարկաներն էին հայոց լեզուն, թվաբանությունը, պատմությունը և աշխարհագրությունը։ 1938-39 ուսումնական տարում տարրական դպրոցը դարձել է յոթնամյա, որը գործել է մինչ 1964-65 ուսումնական տարին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ դպրոցն ունեցել է 35 աշակերտ և 4 դասասենյակ։ 1950 թվականին այն դարձել է երկհերթ։ Յոթնամյա դպրոցը բարձր գնահատականներով ավարտած աշակերտներն ուսումը շարունակում էին հարևան Աղավնաձոր կամ Արենի գյուղերի դպրոցներում[3]։ Դասասենյակների քչության պատճառով անհրաժեշտություն էր առաջացել կառուցել նոր շենք, որը պետք է ունենար միջնակարգ կրթություն, սակայն այդ տարիներին գյուղը սողանքի հետևանքով ավերվեց և վերաբնակեցվեց 3 կմ արևմուտք։
Դպրոցը միջնակարգ է դարձել 1965-66 ուսումնական տարում։ Ներկայիս շենքում դպրոցը տեղակայվել է 1969 թվականին[1]։
Տնօրեններ
խմբագրել- Նապոլյոն Բաբայան (Վերնաշենից), 1947-1954թթ․,
- Խորեն Մաթևոսյան (Աղավնաձորից), 1954-1962 թթ․,
- Վորոնցով Թորոսյան (Երևանից), բռնցքամարտիկ Դավիթ Թորոսյանի հայրը, 1962-1964 թթ․,
- Ռազմիկ Մինասյան (Ռինդից), 1964-1980 թթ․,
- Ժորժիկ Գրիգորյան (Ռինդից), 1980-1987 թթ․,
- Մամիկոն Կարապետյան (Գլաձորից), 1987-1989 թթ․,
- Խաչատուր Խաչատրյան (Ռինդից), 1989-1996 թթ․,
- Փափազ Ստեփանյան (Ռինդից), 1996-1999 թթ․,
- Ժիրայր Գասպարյան (Արենիից), 1999-2002 թթ․,
- Մարգարիտա Գրիգորյան (Ռինդից), 2002-2003 թթ․,
- Խաչատուր Խաչատրյան (Ռինդից), 2003.09-2004.01 թթ․,
- Վարդան Խաչատրյան (Ռինդից), 2004.01-2004.02 թթ․,
- Աշոտ Թադևոսյան (Ռինդից), 2004.02-ից մինչ այժմ։
Շրջանավարտներ
խմբագրել- Մկրտիչ Մկրտչյան, հայ արձակագիր, բանաստեղծ,
- Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան, Վայոց ձորի թեմի առաջնորդ,
- Մանվել Հարությունյան, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ։
Պատկերասրահ
խմբագրել-
Ռինդի Միջնակարգ դպրոցի բակը
-
Ռինդի Միջնակարգ դպրոցի ճակատային հատված
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Վայոց ձորի կրթական կազմակերպություններ».
- ↑ Արեվելահայ դպրոցները 1830-1920 թվականներին, Սուրեն Խուդոյան, էջ 247
- ↑ Ռինդ դպրոցի պատմությունը, Վասիլ Կյուրեղյան, 1990 թվական, գ․ Ռինդ