Լիկկայան
Անգրագիտության վերացման լիկվիդացիոն կայան (լիկկայան), 1920-ականներին մեծահասակների համար անգրագիտության վերացման դասընթացների կայաններ ստեղծվեցին սովետական հանրապետություններում[1]։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ԽՍՀՄ-ում համընդանուր աշխատանքներ սկսվեցին ժողովրդական զանգվածների շրջանում գրագիտությունը բարձրացնելու ուղղությամբ։ 1919 թվականի դեկտեմբերի 26-ին Վ․ Լենինի ստորագրությամբ հրապարակվեց դեկրետ ՌՍՖՍՀ-ում 8-50 տարեկան բնակչության շրջանում անգրագիտությունը վերացնելու մասին։
1920 թ. հունիսի 19-ին ստեղծվեց Անգրագիտության վերացման համառուսաստանյան արտակարգ ժողով և տեղական արտակարգ հանձնաժողովներ։ Ըստ տվյալների, 1920-1940 թթ. ՍՍՀՄ-ում գրագետ էր մոտ 60 միլիոն մարդ։
Սովետական Հայաստանում անգրագիտության վերացման կայաններ և մեծահասակների հատուկ դպրոցներ ստեղծվեցին 1921-ին։ 1922/23 ուստարվա դրությամբ ՀՍՍՀ-ում գործում էր 344 լիկկայան (630 հզ․ սովորող)։ 1923 թ. ստեղծվեց «Կորչի անգրագիտությունը» ընկերությունը։
Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի, 1935 թվականի դրությամբ գրագետ է եղել Խորհրդային Հայաստանի բնակչության 93,7%-ը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «լիկկայան» բառի բացատրությունը, Armdict.com
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 615)։ |