Աբրահամ Մկրտչյան
Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը (նոյեմբերի 27, 1961, Ռինդ, Եղեգնաձորի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդն է 2010 թվականի դեկտեմբերի 10-ից։ Ի ծնե անունը Գևորգ է։
Աբրահամ Մկրտչյան | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Ավազանի անունը | Գևորգ |
Եկեղեցի | ![]() |
Տիտղոս | Գերաշնորհ Տեր |
Ծնվել է | 1961 նոյեմբերի 27 |
Ծննդավայր | Ռինդ, ![]() |
Կրթություն | Բարձրագույն՝ |
Ձեռնադրություն | 1987 |
Հոգևոր աստիճան | Արքեպիսկոպոս |
Կենսագրություն
խմբագրելԿրթություն
խմբագրելԱբրահամ արքեպիսկոպոսը նախնական կրթությունը ստացել է Ռինդի միջնակարգ դպրոցում։ 1982 թվականին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան[1]։ 1986 թվականին գերազանց ավարտել է ճեմարանը՝ պաշտպանելով «Սյունյաց Աթոռը Օրբելյանների իշխանության ժամանակ» ավարտաճառը։ 1987 թվականին, ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ 1989 թվականի նոյեմբերի 6-ին ստացել է մասնավոր վարդապետական աստիճան։ 1992 թվականին պաշտպանել է վարդապետական թեզ՝ «Հայր Մեր»-ի մեկնությունները հայ մեկնողական գրականության մեջ» թեմայով։ 1989-92 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։
Եկեղեցական գործունեություն
խմբագրելԴասավանդել է Գևորգայն Հոգևոր Ճեմարանում, աշխատել Քրիստոնեական քարոզչության կենտրոնում՝ որպես տնօրեն, «Էջմիածին» ամսագրի խմբագրությունում։ 1993 թվականի աշնանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի Սրբատառ կոնդակով նշանակվել է Սյունյաց թեմի առաջնորդ։
1996 թվականին, ձեռամբ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ձեռնադրվել է եպիսկոպոս։ Հեղինակ է մի շարք հոդվածների և գրքերի, որոնցից են՝ «Նախաշավիղ քրիստոնեական կրթության» (Սբ. Էջմիածին, 1990, վերահրատ. Երևան, 1991), «Հայր Մեր»-ի մեկնություններն ըստ Գրիգոր Տաթևացու»(Երևան, 1992), «Էջեր Սյունյաց Աթոռի պատմությունից»։
2006 թվականին պաշտպանել է թեկնածուական՝ «Սյունյաց մետրոպոլիտական Աթոռը» թեմայով։
2010 թվականի դեկտեմբերի 10-ից առ այսօր Վայոց ձորի թեմի առաջնորդն է։
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ «Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 7-ին.