Անտոնիոս Կիրիազիս (հուն․՝ Αντώνιος Κυριαζής, կեղծանունները՝ Ռիգաս Ֆերեոս, Ρήγας Φεραίος, Ռիգաս Վելեստինլիս, Ρήγας Βελεστινλής, Կոնստանդինոս Ռիգաս, մոտ 1757[1][2][3][…], Velestino - հունիսի 24, 1798(1798-06-24), Բելգրադ, Օսմանյան կայսրություն[4]), հույն հեղափոխական դեմոկրատ, բանաստեղծ։ 1797 թվականին Վիեննայում գաղտնի տպագրել է «Ռումելիայի, Փոքր Ասիայի, Միջերկրական ծովի կղզիների, Վալախիայի և Մոլդավիայի ժողովուրդների համար նոր քաղաքական կառավարում» և «Ռազմական հիմն» գրքույկները, որոնցում զարգացրել է քրիստոնյաների և մուսուլմանների իրավահավասարության, բալկանյան բոլոր ժողովուրդների եղբայրության ու հավասարության գաղափարները, առաջ քաշել Օսմանյան կայսրության դեմ ճնշված ժողովուրդների (այդ թվում նաև հայերի) համատեղ պայքարի և Բալկանյան թերակղզում ու Փոքր Ասիայում Ֆրանս, հանրապետության օրինակով միացյալ դեմոկրատական պետություն («Հունական հանրապետություն») ստեղծելու ծրագիր։ 1796-1797 թվականներին Վիեննայում կազմակերպել է գաղտնի հեղափոխական ընկերություն (Ռիգաս Վելեստինլիսի «հետերիան»)։ 1797 թվականի դեկտեմբերին՝ Հունաստան վերադառնալիս, Տրիեստում Ռիգասին ձերբակալել է ավստրիական ոստիկանությունը և հանձնել թուրք, իշխանություններին։ Մահապատժի է ենթարկվել Բելգրադում։ Հույն ժողովուրդը Ռիգասին մեծարում է որպես Հունաստանի ազգային հերոսի։

Ռիգաս Ֆերայոս
հուն․՝ Ρήγας Βελεστινλής
Ծննդյան անունհուն․՝ Ρήγας
Ծնվել էմոտ 1757[1][2][3][…]
ԾննդավայրVelestino
Վախճանվել էհունիսի 24, 1798(1798-06-24)
Վախճանի վայրԲելգրադ, Օսմանյան կայսրություն[4]
Մասնագիտությունդիվանագետ, լրագրող, փիլիսոփա, թարգմանիչ, բանաստեղծ, գրող և քաղաքական գործիչ
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն
Գրական ուղղություններModern Greek Enlightenment?
Ուշագրավ աշխատանքներThourios?
Изображение автографа
 Rigas Velestinlis Վիքիպահեստում

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիգաս Ֆերայոս» հոդվածին։