Ռիգայի վագոնաշինական գործարան

Ռիգայի վագոնաշինական գործարան, (լատիշ․՝ Rīgas Vagonbūves Rūpnīca, RVR) , Լատվիայի մեքենաշինական խոշորագույն ձեռնարկություններից մեկը։ 1895 թվականին Ռիգայում հիմնադրել է գործարար Օսկար Ֆրեյվիրտը և անվանել Phoenix (ՓյունիկRVR-ը երկար տարիներ եղել է էլեկտրական ու դիզելային գնացքներ, տրամվայներ, տրոլեյբուսներ և վագոններ արտադրող խոշորագույն ձեռնարկությունը Խորհրդային Միությունում։

Ռիգայի վագոնաշինական գործարան
Изображение логотипа
Տեսակձեռնարկություն և rail vehicle manufacturer?
Հիմնադրված է1895
ՎայրՌիգա, Լատվիա
Երկիր Լատվիա
Արդյունաբերությունավտոմոբիլային արդյունաբերություն և մեքենաշինություն
 Rīgas Vagonbūves Rūpnīca Վիքիպահեստում
ER2T
AR2-002 railbus
ER9M-390-1
DR1A-283M

Պատմություն խմբագրել

Գործարանը հիմնադրվել է 1895 թվականին՝ որպես «Fenikss» բաժնետիրական ընկերություն և կարճ ժամանակում դարձել է վագոններ թողարկող խոշորագույն ձեռնարկությունը ռուսական կայսրությունում։

1915 թվականին, գերմանացիների հարձակումից առաջ, Ռիգայի այլ ձեռնարկությունների պես՝ այս գործարանի սարքավորումները ևս տարհանվել են Ռուսաստանի խորքերը։

1936 թվականին Fenikss-ը վերակազմավորվել է Joint Stock Company Vairogs համատեղ բաժնետիրական ընկերության, որը «Ford Motor Company»-ի արտոնագիրն ստանալով՝ սկսել է Ford-Vairogs ավտոմեքենաներ արտադրել[1]՝ աստիճանաբար վերածվելով բալթյան երկրների խոշորագույն ավտոմեքենաշինական ձեռնարկության։ Միաժամանակ 1930-1940-ական թվականներին կարգի է գցվել վագոնների արտադրությունը։

Խորհրդային տարիներին գործարանը էլեկտրական ու դիզելային գնացքներ, տրամվայներ ու վագոններ թողարկող խոշորագույն ձեռնարկություն էր դարձել։ Տարբեր տարիների թողարկել է РВЗ-6 տրամվայներ, ЭР1, ЭР2, ЭР7, ЭР9 էլեկտրագնացքներ, ЭР22 (ԽՍՀՄ-ի համար), ЭР25 (Բուլղարիայի համար), ЭР31 (Բուլղարիայի ու Հարավսլավիայի/Սերբիայի համար):Բացի այդ, 1973 և 1988 թվականներին արտադրել է խորհրդային միակ ճեպընթաց էլեկտրագնացքի՝ ЭР200-ի երկու շարժակազմ։ Վերջին տարիներին արտադրում էր ER2T, ER2TM и ER9TM էլեկտրագնացքներ, DR1B մակնիշի դիզելային գնացքներ, RVR-2002 մակնիշի քաղաքային տրամվայներ, վերանորոգում էր երկաթուղային տեխնիկան[2]։

1964-ից 1974 թվականներին գործարանը թողարկել է նաև «Սարմա», «Վիզմա» ու «Լիգա» սեռնարաններ (տարեկան մոտավորապես 60.000 հատ), լայն սպառման այլ ապրանքատեսակներ՝ մանկական կահույք, սահնակներ, արդուկելիս օգտագործվող տախտակներ և այլն։

Խորհրդային Միության փլուզումից հետո գործարանն անկում է ապրել՝ աստիճանաբար կորցնելով իր արտադրանքի իրացման հիմնական շուկան։ Ռուսաստանի համար վերջին էլեկտրագնացքն արտադրվել է 1993[3], Ուկրաինայի համար՝ 2001[4]), Վրաստանի համար՝ 2003 թվականին[5]։ 2017 թվականից RVR-ի անվճարունակության, սնանկացման գործընթաց է սկսվել[6]։ Այդուհանդերձ, գործարանի ներկայիս ղեկավարությունն ու ինժեներատեխնիկական անձնակազմը ջանքեր են գործադրում արտադրանքը բարելավելու, կատարելագործելու, նոր, լայն պահանջարկ վայելող արտադրատեսակներ թողարկելու միջոցով դրական տեղաշարժ ապահովելու համար[7][8]։

Ուշագրավ փաստեր խմբագրել

  • 1960 թվականին գործարանում նախադիպլոմային պրակտիկա է անցել ապագա գյուտարար Վլադիմիր Վեկլիչը[9][10][11][12]։ Դիպլոմայինի պաշտպանությունից հետո նրան աշխատանքի են նշանակել Կիևում, որտեղ 1966 թվականի հունիսի 12-ին[13] շահագործման է հանձնել աշխարհում առաջին տրոլեյբուսային գնացքը[14]։ Անվանի գյուտարարը միշտ շեշտել է, որ իր աշխատանքում հսկայական դեր է խաղացել RVR-ում ձեռք բերած փորձը[15]։ 1973 թվականին նրա գյուտը վերադարձել է Ռիգա, որը Վլադիմիր Վեկլիչի տրոլեյբուսային գնացքների օգտագործման քանակով երրորդ տեղն է գրավել ԽՍՀՄ-ում (1984 թվականին՝ 87 միավոր տրոլեյբուսային գնացք)[16]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Severstallat(չաշխատող հղում)
  2. Продукция Рижского вагоностроительного завода(չաշխատող հղում)
  3. ЭР2 7240
  4. ЭР2 7250
  5. ЭР2 7251
  6. «Ar tiesas lēmumu sākts Rīgas vagonbūves rūpnīcas maksātnespējas process» (латиською мовою).{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Diesel trains». RVR. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 12-ին.
  8. «Electric trains». RVR. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 12-ին.
  9. Фонова М. "Ракета" Веклича // газета "Вечірній Київ", 2 листопада 1970. — С. 2.
  10. Брамський К.А. Перший у світі тролейбусний поїзд // Міське господарство України. — 2013. — № 4. — С. 30-31. — ISSN 0130-1284
  11. Енциклопедія сучасної України: в 25 т. / Під ред. І. М. Дзюба та ін. — Київ : 2005. — Т. 4. — С. 187 — ISBN 966-02-3354
  12. Крат В. І. Володимир Пилипович Веклич // Коммунальное хозяйство городов. Київ: Техніка — 1998. — № 17. — С. 3-9. — ISSN 0869-1231
  13. «Стаття «Який київський винахід зумовив розвиток міського транспорту на декілька десятиліть» (ռուս.). На сайті «www.autoconsulting.com.ua»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
  14. Брамський К. А.Тролейбусний потяг Володимира Веклича // газета «Всеукраїнська технічна газета», 11 грудня 2003 р.
  15. Вперше у світі (Збірник спогадів про Володимира Пилиповичя Веклича) /під. ред. Брамського К.А. Київ:2013 — 28 c. 12 іл.
  16. Веклич В. П. Докторська дисертація: Підвищення ефективності експлуатації безрейкового електричного транспорту застосуванням засобів діагностування і управління за системою багатьох одиниць - Київ: Науково-дослідний та конструкторсько-технологічний інститут міського господарства, 1990 С. 407

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիգայի վագոնաշինական գործարան» հոդվածին։