Ռենե Մագրիտի թանգարան (ֆր.՝ Musée René Magritte, հոլ.՝ René Magritte Museum), բելգիացի սյուրռեալիստ նկարիչ Ռենե Մագրիտի ստեղծագործության արտացոլմանն ու լուսաբանմանը նվիրված թանգարան Բրյուսելի մայրաքաղաքային տարածքի բաղկացուցիչ մաս կազմող Ժետ քաղաքում[1], այն տանը, որտեղ նա ապրել ու ստեղծագործել է 24 տարի՝ 1930-1954 թվականներին[2]։ Բնակարանը, որտեղ ապրել են նա ու իր կինը՝ Ժորժետը, գտնվում է շենքի առաջին հարկում։ Երկրորդ ու երրորդ հարկերի սենյակները հատկացվել են նկարչի կենսագրության կարևոր դրվագներն արտացոլող նյութերի ցուցադրմանը[1]։ 1954 թվականին ամուսնական զույգը տեղափոխվել է Սխաարբեկ, բնակություն հաստատել ավելի ընդարձակ մի բնակարանում, սակայն, Ժորժետի վկայությամբ, Ժետում գտնվող բնակարանն առավել կարևոր դեր է խաղացել Ռենեի կյանքում ու ստեղծագործական գործունեության մեջ։

Ռենե Մագրիտի թանգարան
Տեսակsingle-artist museum?
Երկիր Բելգիա
Ղեկավարության նստավայրԺետ, Բրյուսել, Բելգիա
Հիմնադրվել էհոկտեմբերի 28, 1994
Կայքmagrittemuseum.be(անգլ.)(ֆր.)(նիդեր.)

Արվեստի գործերի հավաքորդ, բելգիական սյուրռեալիզմով տարված Անդրե Գարիտը 1993 թվականին գնել է այդ շենքը, վերանորոգել և նրա գործադրած ջանքերի շնորհիվ Մագրիտի ծննդյան 100-ամյա հոբելյանի տարում՝ 1998 թվականին, թանգարանն իր դռները բացել է հանրության առաջ։ 2000-ական թվականներին, անհրաժեշտ վերակառուցման հետ կապված մեծածավալ աշխատանքների իրականացման պատճառով, թանգարանը որոշ ժամանակ փակվել է։ Վերաբացվել է 2009 թվականին[3]։

2009 թվականի սեպտեմբերի 24-ին թանգարանում ավազակային հարձակում է տեղի ունեցել. երկու անձնավորություն հափշտակել են «Օլիմպիա» նկարը, որը գնահատված էր 750 000 եվրո[4]։ Երկու տարի անց գողերը միջնորդի միջոցով նկարը վերադարձրել են թանգարանին[5]։

Տես նաև

խմբագրել

Ռենե Մագրիտ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «René Magritte Museum». Museum website. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.
  2. «René Magritte Museum toont ongeziene werken van kunstenaar» (Dutch). De Redactie. 2014 թ․ փետրվարի 21. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Mund, Sabine (2009). «André Garitte: Magritte au quotidien» (PDF). 2009 (French). Վերցված է 2016 թ․ մայիսի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  4. Gewapende overvallers stelen doek, De Morgen, 24 september 2009
  5. "Olympia" van René Magritte is terecht, deredactie.be, 5 januari 2012

Գրականություն

խմբագրել
  • Jan Ceuleers: René Magritte, 135 rue Esseghem, Jette-Brussels. Musée René Magritte und Pandora Verlag, Antwerpen 1999, ISBN 90-5325-121-9.
  • André Garitte et al., Musée René Magritte (1999-2009) : Dix ans, éd. René Magritte Museum/Pandora, 2009.
  • André Garitte, Redécouverte du surréalisme, éd. René Magritte Museum/Pandora, 2011.
  • Louis Scutenaire, Avec Magritte, Presses Universitaire de France, 1977.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենե Մագրիտի թանգարան» հոդվածին։