Ժետ
Ժետ (ֆր.՝ Jette [ˈʒɛt]), կամ Յետտե (հոլ.՝ Jette [ˈjɛtə]), Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանը ձևավորող 19 համայնքներից մեկը։ Տեղակայված է Բրյուսելի ագլոմերացիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Համայնքի բնակչությունը՝ 43.5 հազար մարդ։
Համայնք | |||||
---|---|---|---|---|---|
Ժետ | |||||
ֆր.՝ Jette, հոլ.՝ Jette | |||||
| |||||
Երկիր | Բելգիա | ||||
Տարածաշրջան | Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջան | ||||
Հիմնադրված է | 1841 թ. | ||||
Մակերես | 5,04 կմ² | ||||
Պաշտոնական լեզու | ֆրանսերեն և հոլանդերեն | ||||
Բնակչություն | 47947[1] մարդ (2011) | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | 02 | ||||
Փոստային ինդեքս | 1090 | ||||
Փոստային դասիչ | 1090[2] | ||||
Պաշտոնական կայք | watermael-boitsfort.irisnet.be | ||||
| |||||
Ժետը սահմանակցում է հետևյալ համայնքների հետ (ժամացույցի սլաքի ուղղությամբ)՝ քաղաք Բրյուսել, Մոլենբեեկ-Սեն-Ժան, Կուկելբերգ, Գանսհորեն, Ասսե և Վեմմել (վերջին երկու համայնքները ֆլամանդական են)։
Ժետում է տեղակայված Բրյուսելի նիդերլանդախոս Ազատ համալսարանի բժշկական ֆակուլտետի մասնաշենքը։
Տեսարժան վայրեր խմբագրել
- Քաղաքապետարան, կառուցվել է 20-րդ դարասկզբում,
- Հին դարբնոց, որը գործել է մինչ 1960 թվականը (Wemmelsesteenweg, 306 փողոց),
- Երկաթուղային կայարանի շենք, որը կառուցվել է 1892 թվականին,
- Աբբայության պալատ (18-րդ դար), Դիգեմյան աբբայության միակ պահպանված մասը,
- Սուրբ Պետրոսի նեոգոթիկ եկեղեցի, կառուցվել է 1877-1880 թվականներին։
Թանգարաններ խմբագրել
- Աբբայության պալատի թանգարան,
- Ռենե Մագրիտի թանգարան, տեղակայված է այն տանը, որտեղ նա բնակվել է,
- «Ատելյե 340» թանգարան, ժամանակակից արվեստի անկած թանգարան։
Տրանսպորտ խմբագրել
Ժետում կա գործող երթուղային կայարան, որը սպասարկում է երկու գիծ՝ 50 Բրյուսել-Գենտ և 60 Ժետ-Դենդերմոնդե գծեր։
Համայնքն ունի մետրոյի մեկ կայարան՝ Բելիժիկա։ Փաստացի այն տեղակայված է Ժետի և Մելենբեկ-Սեն-Ժենի սահմանագծին։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Населення Бельгії за комунами станом на 1 січня 2011 року на сайті Statistics Belgium федерального уряду Бельгії.
- ↑ Crossroads Bank for Enterprises
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժետ» հոդվածին։ |