Ռենդի Շեկման

Ամերիկացի բջջային կենսաբան

Ռենդի Ուեյն Շեկման (դեկտեմբերի 30, 1948(1948-12-30)[1], Սեյնթ Փոլ, ԱՄՆ) ամերիկացի բջջային կենսաբան, Կալիֆորնիայի համալսարանում,[12] Proceedings of the National Academy of Sciences-ի գլխավոր խմբագիր և Annual Review of Cell and Developmental Biology ամսագրի նախկին խմբագիր։[13][14][15][16]1992 թվականին ընտրվել է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ։[17] 2013 թվականին Շեկմանը Ջեյմս Ռոթմանի և Թոմաս Ս. Սյուդհոֆի հետ համատեղ արժանացավ ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակի։[18][19]

Ռենդի Շեկման
անգլ.՝ Randy Schekman
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 30, 1948(1948-12-30)[1] (75 տարեկան)
ԾննդավայրՍեյնթ Փոլ, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՍթենֆորդի համալսարան (1975), Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, Էդինբուրգի համալսարան և Western High School?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունկենսաքիմիկոս, բժիշկ, համալսարանի դասախոս և կենսաբան
ԱշխատավայրԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼինչեի ազգային ակադեմիա, Լոնդոնի թագավորական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Կայքmcb.berkeley.edu/labs/schekman
 Randy Schekman Վիքիպահեստում

Վաղ կյանք և կրթություն

խմբագրել

Շեկմանը ծնվել է Սենթ Փոլում, Մինեսոտա, էլեկտրիկ ինժեներ և համակարգչային ծրագրերի դիզայներ Ալֆրեդ Շեկմանի և Էսթեր (Բադեր) Շեկմանի ընտանիքում։[20] Նրա ընտանիքը հրեա գաղթականներ էին Ռուսաստանից և Բեսարաբիայից։[21] 1950-ականների վերջին նրա ընտանիքը տեղափոխվեց Ռոսմուր նոր արվարձանային համայնք, որը գտնվում է Օրենջ կոմսությունում՝ Լոնգ Բիչի կողքին: 1966 թվականին նա ավարտել է Կալիֆորնիայի Անահեյմ քաղաքի Արևմտյան միջնակարգ դպրոցը։[22] 1971 թվականին նա ստացել է մոլեկուլային կենսաբանության բակալավրի աստիճան Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանից (UCLA)։ Նա իր երրորդ տարին անցկացրեց Շոտլանդիայի Էդինբուրգի համալսարանում՝ ուսանողների փոխանակման ծրագրով։[13][23] 1975 թվականին ԴՆԹ-ի վերարտադրության հետազոտության համար նաՍտենֆորդի համալսարանից ստացել է դոկտորի աստիճան, Արթուր Քորնբերգի հետ աշխատելով։[24] Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանում աշխատելու ընթացքում 1981 թվականին նա ստացել է դոցենտի, իսկ 1984 թվականին՝ պրոֆեսորի կոչում։

Բաց հասանելի գիտություն

խմբագրել

2013 թվականի դեկտեմբերին Շեկմանը կոչ արեց ակադեմիական ամսագրերի հրատարակման բարեփոխում և գիտության բաց հասանելիության իրականացնել՝ հայտարարելով, որ Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանի իր լաբորատորիան այլևս չի դիմի փակ հասանելիության հեղինակավոր Nature, Cell և Science ամսագրերին՝ նշելով դրանց ինքնագովազդը սպասարկող և գիտության վրա վնասակար ազդեցությունը։[25] Նա այս ամսագրերը քննադատել է իրենց վարկանիշը բարձրացնելու նպատակով ընդունված հրապարակումների քանակն արհեստականորեն սահմանափակելու մեջ։[25] Շեկմանը նշում է, որ ամսագրերն ընդունում են այն հոդվածները, որոնք հաճախ կցիտվեն՝ բարձրացնելով ամսագրի հեղինակությունը, այլ ոչ թե այն հոդվածները, որոնք կարևոր արդյունքներ են արձանագրում։[25] Շեկմանը ասում է, որ տպագրվում են այս ամսագրերի հեղինակությունն ու դրանցում տպվելու դժվարությունը, գիտնականներին երբեմն ստիպում են կտրել անկյունները կամ հետևել միտումներին, այլ ոչ թե կարևոր հարցերի շուրջ հետազոտություններ կատարել։ Շեկմանը eLife-ի նախկին խմբագիրն է, որը բաց հասանելիության ամսագիր է և մրցակից է Nature, Cell և Science-ին։[25] eLife-ում աշխատանքներն ընդունվում են հիմնվելով գործող գիտնականների գրախոսականների վրա։[25] Ընդունված հոդվածների հրատարակումն անվճար է։[25]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Rogers K. Encyclopædia Britannica
  2. http://www.nobelprize.org/nobel_prizes/medicine/laureates/2013/
  3. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  4. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  5. http://www.laskerfoundation.org/awards/2002basic.htm
  6. https://otto-warburg-medal.org/en/laureates.html
  7. https://www.cuimc.columbia.edu/research/louisa-gross-horwitz-prize/horwitz-prize-awardees/2010-2001-awardees
  8. https://www.brandeis.edu/rosenstiel/rosenstiel-award/past.html
  9. https://www.ascb.org/award/e-b-wilson-medal/
  10. https://web.archive.org/web/20140425000218/https://royalsociety.org/about-us/fellowship/new-fellows-2013/
  11. https://clarivate.com/citation-laureates
  12. «Randy Schekman: Howard Hughes Investigator and Professor of Cell and Developmental Biology». Վերցված է July 12, 2011-ին.
  13. 13,0 13,1 Zagorski, N. (2008). «Profile of Randy Schekman: Reflections on his first year as PNAS Editor-in-Chief». Proceedings of the National Academy of Sciences. 105 (8): 2763–2765. Bibcode:2008PNAS..105.2763Z. doi:10.1073/pnas.0610781105. PMC 2268533. PMID 18287009.
  14. Bucci, M. (2006). «Randy Schekman». Nature Chemical Biology. 2 (11): 568. doi:10.1038/nchembio1106-568. PMID 17051227. S2CID 40321085.
  15. Zagorski, N. (2006). «QnAs with Randy Schekman». Proceedings of the National Academy of Sciences. 103 (50): 18881. Bibcode:2006PNAS..10318881Z. doi:10.1073/pnas.0609700103. PMC 1748144. PMID 17148596.
  16. Schekman, Randy (1999). «Preface by Randy Schekman». Annual Review of Cell and Developmental Biology. 15. doi:10.1146/annurev.cb.15.010199.100001.
  17. Կաղապար:AcademicSearch
  18. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «nobel» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  19. Կաղապար:Scopus
  20. «'Not a prank': St. Paul native lands 2013 Nobel Prize in Medicine». Star Tribune.
  21. «The Nobel Prize in Physiology or Medicine 2013».
  22. Marroquin, Art (October 19, 2013). «Nobel Prize winner credits high school teacher». Orange County Register. էջ Local 7.
  23. «Randy Schekman, molecular biologist and UCLA alumnus, wins 2013 Nobel Prize». University of California, Los Angeles. Վերցված է 8 October 2013-ին.
  24. Schekman, Randy Wayne (1975). Resolution and Reconstruction of a multienzyme DNA replication reaction (1975) (PhD thesis). Stanford University. ProQuest 302775556.
  25. 25,0 25,1 25,2 25,3 25,4 25,5 Sample, Ian (9 December 2013). «Nobel winner declares boycott of top science journals». theguardian.com. Վերցված է 16 December 2013-ին.