Ռեիկում, հին օվկիանոս, որը գտնվել է Գոնդվանայի (Աֆրիկա, Ավստրալիա, Անտարկտիկա և Հարավային Ամերիկա) և Լավրասիայի (Լավրենտիա, Ֆենոսարմատիա և Ավալոնիա) միջև։ Սահմանակից է եղել Թետիս օվկիանոսին, ինչի պատճառով երբեմն դիտվում է որպես նրա արևմտյան մաս[1]։ Այսօրվա դրությամբ նրա սուտուրները ձգվում են 10 հազար կիլոմետր Մեքսիկայից մինչև Թուրքիա։ Օվկիանոսի փակումը տեղի է ունեցել Պանգեայի ձևավորման ժամանակ, որ ուղեկցվել է հերցինյան, ալլեգանյան և ուաշիտո ծալքավորությունների ձևավորմամբ[2]։

Ռեիկում օվկիանոսը օրդովիկի, սիլուրի և դևոնի ժամանակաշրջաններում

Ստուգաբանություն խմբագրել

Օվկիանոսը, որը գտնվում էր Գոնդվանայի և Լավրենտիայի միջև վաղ քեմբրիի ժամանակաշրջանում, ստացել է Յապետուս անվանումը՝ ի պատիվ հին հունական Հապետոս աստծո՝ Ատլասի հոր, քանի որ իրականում եղել է Ատլանտյան օվկիանոսի նախորդը։ Իր հերթին, օվկիանոսը, որը գտնվել է Գոնդվանայի և Լավրուսիայի միջև ուշ քեմբրիի ժամանակաշրջանում և վաղ օրդովիկում, կոչվել է Ռեիկում՝ ի պատիվ Հռեայի՝ Հապետոսի քրոջ[2][3]։

Պատմություն խմբագրել

Պալեոզոյան դարաշրջանի սկզբում (540 մլն տարի առաջ) Երկրի Հարավային բևեռի շուրջ տեղակայված է եղել խոշորագույն մայրցամաքը՝ Գոնդվանա։ Երկու ավելի փոքր մայրցամաքներ՝ Լավրենտիան և Ֆենոսարմատիան, Գոնդվանայից առանձնացել են Յապետուս օվկիանոսով։ Էդիակարյան ժամանակաշրջանի (635-541 մլն տարի առաջ) ընթացքում Գոնդվանայի հյուսիսային շրջանում ձևավորվել է կադոմյան ծալքավորությունը՝ հանգեցնելով կորդիլերյան տիպի հրաբխային աղեղի ձևավորմանն այն վայրում, որտեղ օվկիանոսային կեղևն անցել է Գոնդվաննայի տակ։ Երբ Միջինօվկիանոսային լեռնաշղթան սուբդուցավորվել է թեք անկյան տակ, Գոնդվանայի հյուսիսային եզրի երկայնքով ձևավորվել են էքստենսիոնալ ավազաններ[4]։ Ուշ քեմբրիի և վաղ օրդովիկի ընթացքում նրանք հանգեցրել են Գոնդվանայի հյուսիսային եզրի երկայնքով ռիֆտերի առաջացմանը[5][6]։ Ռիֆթը, իր հերթին, վերածվել է Միջինօվկիանոսային լեռնաշղթա, որը փոքր մայրցամաքային բեկորներով, ինչպիսիք են Ավալոնիան և Կարոլինան, առանձնացել է Գոնդվանայից

Հենց որ Միացյալ Ավալոնիա-Կարոլինան սկսել է իր շարժումը Գոնդվանայից դեպի հյուսիս, ձևավորվել է Ռեիկում օվկիանոս։ Սիլուրի ժամանակաշրջանում նա հասել է իր առավելագույն լայնությանը՝ 4 հազար կմ։ Յապետուս օվկիանոսն այդ ժամանակ փակվել է Ավալոնիա-Կարոլինայի և Լավրենտիայի կոլիզիայի ժամանակ, որը հանգեցրել է ալլեգանյան ծալքավորության ձևավորմանը[5]։

Վաղ դեվոնից մինչև վաղ քարածխային ժամանակաշրջանը տեղի է ունեցել Ռեիկում օվկիանոսի փակումը, որն ավարտվել է Գոնդվանայի և Լավրենտիայի՝ Պանգեայի վերածվելով և հանգեցրել է խալեոզոյի խոշոր ծալքավորությունների՝ հերցինյան և ալլեգանյան ծալքավորությունների առաջացմանը Գոնդվանայի Արևմտաաֆրիկայի մասի, Ֆենոսարմատիայի հարավային մասի և Լավրենտիայի արևելյան մասի միջև, ինչպես նաև ուաշիտո ծալքավորության առաջացմանը Գոնդվանայի Ամազոնյան մասի և Լավրենտիայի հարավային մասի միջև[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. История Мирового океана на сайте Игоря Гаршина
  2. 2,0 2,1 Nance R. D., Gutiérrez-Alonso G., Keppie J. D., Linnemann U., Murphy J. B., Quesada C., Strachan R. A., Woodcock N. H. Introduction // Evolution of the Rheic ocean. — 2-е изд. — Gondwana Research, 2010. — Т. 17. — С. 2.
  3. Murphy J. B., Gutierrez-Alonso G., Nance R. D., Fernandez-Suarez J., Keppie J. D., Quesada C., Strachan R. A., Dostal J. Introduction // Origin of the Rheic Ocean: Rifting along a Neoproterozoic suture?. — 5-е изд. — Geology, 2006. — Т. 34. — С. 325.
  4. Сценарий из Linnemann U., Pereira F., Jeffries T. E., Drost K., Gerdes A. The Cadomian Orogeny and the opening of the Rheic Ocean: The diacrony of geotectonic processes constrained by LA-ICP-MS U–Pb zircon dating (Ossa-Morena and Saxo-Thuringian Zones, Iberian and Bohemian Massifs). — Tectonophysics, 2008. — Т. 461. — С. 21–43.
  5. 5,0 5,1 5,2 Murphy J. B., Gutierrez-Alonso G., Nance R. D., Fernandez-Suarez J., Keppie J. D., Quesada C., Strachan R. A., Dostal J. Introduction // Origin of the Rheic Ocean: Rifting along a Neoproterozoic suture?. — 5-е изд. — Geology, 2006. — Т. 34. — С. 325–328.
  6. Linnemann, U., Gerdes, A., Drost, K., Buschmann, B. The continuum between Cadomian Orogenesis and opening of the Rheic Ocean: constraints from LA-ICP-MS U–Pb zircon dating and analysis of plate-tectonic setting (Saxo-Thuringian Zone, NE Bohemian Massif, Germany) // The Evolution of the Rheic Ocean: from Avalonian–Cadomian Active Margin to Alleghenian–Variscan Collision / Linnemann U., Nance D., Kraft P., Zulauf G.. — Geological Society of America, 2007. — Т. 423. — С. 61–96. — (Special Paper).