Հերցինյան ծալքավորություն

Հերցինյան ծալքավորություն, վարիսցիյան ծալքավորություն, երկրակեղևի գեոսինկլինալային գոտիներում տեղի ունեցած ծռման ու ճմլման խոշոր դեֆորմացիաներ ու լեռնակազմության երևույթներ, որոնք արտահայտվել են վերին դևոնի, կարբոնի, պերմի և առանձին շրջաններում նաև տրիասի ընթացքում։ Հերցինյան ծալքավորության գոտիներ (հերցինիդներ) են Ուրալը, Տյան Շանը, Ալթայը, Կունլունը, Մեծ Դոնբասը, տափաստանային Ղրիմը, Մեծ Կովկասի հյուսիսային լանջի արևմտյան մասը, Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի լեռները, Հարավային Մոնղոլիան, Ապալաչները, Կանադական Արկտիկական կղզեխումբը, Մարոկկոյական Մեսետան, Ավստրալիական Ալպերը, մասամբ՝ Կորդիլիերաների, Անդերի, Տիրենյան, Բալկանյան ու Տավրոսի լեռների կենտրոնական մարզերը։ Հերցինյան գեոսինկլինալներն առաջացել են հիմնականում բայկալյան և էպիբայկալյան պլատֆորմների հիմքի վրա՝ օրդովիկի, սիլուրի և ստորին դևոնի ընթացքում։ Հերցինյան ծալքավորությունն ուղեկցվել է գրանիտոիդային ինտրուզիաներով, որոնց հետ կապված են գունավոր, հազվագյուտ և սև մետաղների բազմաթիվ խոշոր հանքավայրեր Եվրոպայում, Ասիայում, Ավստրալիայում։ Հերցինիդների նախալեռնային ու միջլեռնային իջվածքներում հայտնի են խոշորագույն քարածխաին ավազաններ (Կուզնեցկի, Դոնբասի, Կենտրոնական Եվրոպայի), քարաղի և կալիումական աղերի հանքավայրեր (Ուրալ

France dinantien
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերցինյան ծալքավորություն» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 384