Ռեգգի Լի
Ռեգգի Վալդես (անգլ.՝ Reggie Valdez, հոկտեմբերի 4, 1975[1], Quezon City, Մետրո Մանիլա, Ֆիլիպիններ), ամերիկացի դերասան, առավել հայտնի որպես Ռեգգի Լի (անգլ.՝ Reggie Lee)։ Լին խաղացել է Բիլլ Կիմին «Փախուստ բանտից» («Prison Break») սերիալում, հայտնվել է Թայ Հուենգի դերում «Կարիբյան ծովի ծովահենները» սագայի երկու մասում, ինչպես նաև «Ֆորսաժ» («The Fast and the Furious») ֆիլմում։ 2011 թվականից մշտական դեր է խաղում NBC-ի «Գրիմ» («Grimm») սերիալում։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1974 թվական հոկտեմբերի 4 |
Ծննդավայր | Կեսոն Սիթի, Ֆիլիպիններ |
Կրթություն | Padua Franciscan High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ամերիկացի |
Այլ անուն(ներ) | Ռեգգի Վալդես Reggie Valdez |
Մասնագիտություն | դերասան |
Ակտիվ շրջան | 1996 թվական - այժմ |
Ընտրանի | «Փախուստ բանտից», «Կարիբյան ծովի ծովահենները։ Աշխարհի ծայրին», «Ֆորսաժ»\ |
reggie-lee.com | |
![]() | |
Կենսագրություն
խմբագրելՌեգգի Լին ծնվել է կեսոն Սիթիում, Ֆիլիպիններ[2], Զինաիդա Թելմոյի և Հեսուս Էսպիրիտու Վալդեսի ընտանիքում[3] և եղել է երեք եղբայրներից ավագը[4][5]։ Լին ազատորեն տիրապետում է անգլերենին, ինչպես նաև խոսում է թագալերեն։ Լինելով երեխա, նա ընտանիքի հետ տեղափոխվում է Պարմա և Ստրոնգսվիլ, Օհայո նահանգ, որտեղ Ռեգգին ավարտում է Պադուե ֆրանցիսկյան միջնակարգ դպրոցը[4]։ 1990-ական թվականներին Լին տեղափոխվում է Նյու Յորք, իսկ այնուհետև Լոս Անջելես, միայն նրա համար, որպեսզի նորից ազգային մակարդակով շրջագայության մեկնի «Երգող սրտեր», «Միսս Սայգոն» մյուզիքլներով և «Տոնի» մրցանակի հաղթող «Կարուսել» ինքնատիպ մյուզիքլով։ 1997 թվականին նա արժանանում է «Dramalogue» մրցանակի «FOB» և «Արևելա-արևմտյան խաղացողներ» պիեսներում իր խաղի համար։ Լին նաև գլխավոր դեր է կատարում «Բարձրացրու վագրին լեռան վրա» պիեսում։
«Ֆորսաժ» ֆիլմում օձի կաշի կրող և մոտոցիկլով երթևեկող սառնարյուն մարդասպան Լենս Նգուենի դերակատարումից հետո Լին նաև հայտնվում է որպես Թայ Հուանգ դիսնեյան «Կարիբյան ծովի ծովահենները։ Աշխարհի ծայրին» ֆիլմում։ Նա գաղտնի ծառայության հատուկ գործակալ Բիլ Կիմի դերն է կատարում Fox ալիքի «Փախուստ բանտից» բանտային դրամայում։ Նա իր կերպարին նկարագրում է որպես «զարմանալիորեն բարդ և խորամանկ»։ Նաև Լին հայտնվում է «Չինացու հնարավորությունը» («Chinaman’s Chance») անկախ ֆիլմում, Տիմոտի Բոտոմսի, Դենի Տրեխոյի, Թերեզա Ռասելի և Էռնեստ Բորգնայնի հետ։ Անձամբ Լին ասում է, որ «դա կարևոր պատմություն է, որը միանշանակ պետք է պատմվի»։
Այժմ Լին սերժանտ Վուի դերն է խաղում «Գրիմ» հեռուստաշոույում։
Ֆիլմագրություն
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթություն |
---|---|---|---|---|
2012 | Պաշտպան | Safe | Կվան Չանգ | |
2011–այժմ | Գրիմ | Grimm | Սերժանտ Վու | Մշտական դեր |
2011 | Այդ հիմար սերը | Crazy, Stupid, Love | Գործակալ Հուանգ | |
2010 | Անհայտ դեմքեր | Persons Unknown | Թոմ | |
Կյանքը ինչպես որ կա | Life as We Know It | Ալան Բյորկ | ||
2010–11 | Անսովոր ընտանիք | No Ordinary Family | Դակտոր Ֆրենսիս Չայլզ | |
2009 | Տար ինձ Դժոխք | Drag Me to Hell | Սթյու Ռաբին | |
Աստղային ուղի | Star Trek | Ադմինիստրատոր Կոբայաշի Մարու | ||
2008 | Անհաջողության զինվորները | Tropic Thunder | Բյենգ | |
2007 | Կարիբյան ծովի ծովահենները։ Աշխարհի ծայրին | Pirates of the Caribbean: At World’s End | Թայ Հուանգ | |
Չինացու հնարավորությունը | Chinaman’s Chance | Սինգ | ||
2006–07 | Փախուստ բանտից | Prison Break | Գաղտնի ծառայության հատուկ գործակալ Ուիլյամ «Բիլ» Կիմ | 15 դրվագ |
2006 | Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալի սնդուկը | Pirates of the Caribbean: Dead Man’s Chest | Անգլուխ | |
Գիշերով մոտեցողը | Night Stalker | Սթենլի Կիմ | 1 դրվագ | |
Փոսիկ | Dimples | Դոկտոր Ռոսս Համմեր | ||
2005 | Սիրահար | Amateur | Ռոն Հարպեր | |
Կույր արդարադատություն | Blind Justice | Դոն Յուն | 1 դրվագ | |
2004 | Ֆրանկենշտեյն ձուկը | Frankenfish | Անտոն | (TV) |
Մոտակա | Coming In | Դյուկ | ||
2003 | Լուիս | Luis | Զինգ Զենգ | մի քանի դրվագներ |
Մաքուր խաղեր | Net Games | Լոուրենս | ||
Դարի շոուն | Masked and Anonymous | զինված տղամարդ | ||
2001–03 | Կանանց բրիգադա | The Division | Սպա Ջիմ Չենգ | 4 դրվագ |
2002 | Ինչպես վաստակել 20 միլիոն | The First $20 Million Is Always the Hardest | Սյուտ | |
Ուժեղ դեղամիջոց | Strong Medicine | Բժիշկ Նակաշիմի | 1 դրվագ | |
Իրական դպրոց | Reality School | ուսանող | ||
Սև խոռոչ | Black Hole | Ջասթին | ||
2001–02 | Անդարացի Էմի | Judging Amy | Բժիշկ Օլիվեր Լի | 2 դրվագ |
Ֆիլադելֆիա | Philly | Բրայան Չին | 2 դրվագ | |
2001 | Աշխատասենյակ | The Parlor | Սլեպի Սյու | 1 դրվագ |
Շոու Էլեն | The Ellen Show | Կվան | 1 դրվագ | |
Ֆորսաժ | The Fast and the Furious | Լենս Նգուեն | ||
Առավելագույն էքստրիմ | XCU: Extreme Close Up | Նուե Ֆան | ||
2000 | Դրեյֆ | Drift | Ռայան | |
Չիկագոյի հույսը | Chicago Hope | Սեմ | 1 դրվագ | |
Հզոր Ուոկեր. արդարադատություն տեխասյան ձևով | Walker, Texas Ranger | Չեն | 1 դրվագ | |
Լողափնյա փսիխոզ | Psycho Beach Party | պարող | ||
Հարավային փողոցի օրորոցային | Southstreet Lullaby | Մալեր Գրիտեր | 1 դրվագ | |
1999 | Որոտի որդիները | Sons of Thunder | Վատ տղա | 1 դրվագ |
Երկու զույգ | Two of a Kind | մատուցող | 1 դրվագ | |
Մեծ Բլինդը | The Big Blind | |||
1997 | Բևեռլի Հիլզ, 90210 | Beverly Hills, 90210 | Ռիչարդ | 1 դրվագ |
Յոթ օր | Seven Days | Դունկան | 1 դրվագ | |
Խելագարված քեզ համար | Mad About You | Այգեպանի օգնական | 1 դրվագ | |
Հիպերիոն ծովածոցը | Hyperion Bay | 1 դրվագ | ||
Քույր, քույր | Sister, Sister | Լոուսոն Հիկս | 1 դրվագ | |
Շտապ օգնություն | ER | Քրիստիան | 1 դրվագ | |
Ուեյենս եղբայրները | The Wayans Bros. | Թղթակից #2 | 1 դրվագ | |
Բաբելոն-5 | Babylon 5 | Չեն Հիկարու | 1 դրվագ | |
1997 | Էլան Սթրեյնջի ճանապարհորդությունը | The Journey of Allen Strange | Զերո | մի քանի դրվագներ |
Մալոուններ | Moloney | Ռամոն | 1 դրվագ | |
Վտանգավոր ուղեղներ | Dangerous Minds | Ուսանող | 1 դրվագ | |
1996 | Ախտանիշ։ Սպանություն | Diagnosis: Murder | Կիմ Հո | 1 դրվագ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ «The Filipino-American actor in 'Pirates 3' is from Quezon City». Manila Bulletin. 2007 թ․ հունիսի 16. Վերցված է 2012 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Villagomez, Kaye (2008 թ․ հոկտեմբերի 7). «Pinoy actor talks about breaking barriers in Hollywood». Manila Bulletin. Վերցված է 2012 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ 4,0 4,1 Palmer, Debbie (2001 թ․ սեպտեմբերի 13). «Actor passes up Harvard: Padua grad trades college for leading roles in TV series, movies». Cleveland Sun News. Արխիվացված օրիգինալից 2001 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «About Me». RVValdez.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 23-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2017-04-22 Wayback Machine(անգլ.)
- Ռեգգի Լի Internet Movie Database կայքում
- Ռեգգի Լին FEARnet կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեգգի Լի» հոդվածին։ |