Ռեբեկա Ուեստ կամ Սեսիլ Իզաբել Ֆեյրֆիլդ (անգլ.՝ Rebecca West, դեկտեմբերի 21, 1892(1892-12-21)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 15, 1983(1983-03-15)[1][2][4][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի գրող, լրագրող, գրականագետ, սուֆրաժիստական շարժման ակտիվիստ[6]։

Ռեբեկա Ուեստ
անգլ.՝ Rebecca West
Rebecca West.jpg
Ծնվել էդեկտեմբերի 21, 1892(1892-12-21)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էմարտի 15, 1983(1983-03-15)[1][2][4][…] (90 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանBrookwood Cemetery
Գրական անունLynx[5]
Մասնագիտությունլրագրող, գրող, գրական քննադատ, ակնարկագիր և սուֆրաժիստ
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունGeorge Watson's College?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ՊարգևներԲրիտանական կայսրության կին կոմանդոր շքանշան և Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ
Համատեղ ապրողՀերբերտ Ուելս
ԶավակներAnthony West?
Rebecca West Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ռեբեկա Ուեստը ծնվել է շոտլանդացի դաշնակահարուհու և անգլո-իռլանդական լրագրողի ընտանիքում, որը թողել էր ընտանիքը, երբ Սեսիլը դեռ 7 տարեկան էր։ Դրանից հետո ընտանիքը տեղափոխվել է Էդինբուրգ։ Սեսիլը սովորել է Ջորջ Ուոտսոնի աղջիկների դպրոցում, սակայն 1907 թվականին ստիպված թողել է ուսումը տուբերկուլյոզի պատճաով[7]։ Առողջանալուց հետո 16 տարեկանում չի կարողացել վերադառնալ ուսումը շարունակելու, քանի որ ընտանիքը գումար չի ունեցել։

Նա իր Ռեբեկա Ուեստ կեղծանունը վերցրել է ի պատիվ Հենրիկ Իբսենի Ռոզմերսհոլմ պիեսում իր խաղացած դերի։ Ընդ որում, սկզբում նա ցանկացել է դերասանուհի դառնալ, սակայն 1911 թվականից որոշել է զբաղվել լրագրությամբ և միացել է սուֆրաժիստական շարժմանը[8][9]։ Շուտով իր հոդվածներով հայտնի է դարձել ձախ մամուլում, որում նա հանդես էր գալիս կանանց ձայնի իրավունք տալու օգտին[10]։

Եղել է Հերբերտ Ուելսի սիրուհին և նրանից տղա է ունեցել, ով հետագայում դարձել է դերասան և գրող[11]։

ՎեպերԽմբագրել

Ուեստը 1916 թվականին հրապարակել է Հենրի Ջեյմսի կենսագրությունը։ 1918 թվականին լույս է տեսել նրա առաջին վեպը «Զինվորի վերադարձը» (անգլ.՝ Return of Soldier): Այդ վեպը Առաջին աշխարհամարտի արկից ցնցված զինվորի մասին է[12]։ Նրան հաջողվել Է գրողի հաջող կարիերա ձեռք բերել։ 1930 թվականին ամուսնացել է մի բանկիրի հետ, բայց այս ամուսնությունն իրականում ձևական էր։ 1940 թվականին Ուեստը Մեծ Բրիտանիայի ամենահարուստ կին գրողներից մեկն էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա իր երկրի կալվածքում ֆերմա է հիմնել Հարավսլավացի փախստականների համար։

Նրա ամենահայտնի գործերից են «Դատավորը» (անգլ.՝ The Judge, 1922 թվական), «Հարրիեթ Հյում» (անգլ.՝ Harriet Hume, 1929 թվական), «Մտածող եղեգը» (անգլ.՝ The Thinking Reed, 1936 թվական), «Շատրվանը վարարում է» (անգլ.՝ The Fountain Overflows, 1936 թվական), «Թռչուններն ընկնում են» (անգլ.՝ The Birds Fall Down, 1966 թվական), ինչպես նաև «Սև գառն ու մոխրագույն բազե» (անգլ.՝ Black Lamb and Grey Falcon, 1942 թվական), որը գրված է գրողի՝ 1937 թվականին Հարավսլավիա կատարած ճանապարհորդությունից հավաքված նյութերի հիման վրա։ Նրա ամենահայտնի հրապարակախոսական աշխատանքներից են նացիստական ​​պատերազմի հանցագործների նկատմամբ Նյուրնբերգյան դատավարության ընթացքի մասին լուրերի հաղորդումները, որոնք ժողովվել են «Փոշի գնացք» (անգլ.՝ A Train of Powder, 1955 թվական) ժողովածուում։ 1959 թվականին նա դարձել է Բրիտանական կայսրության շքանշանի կին-հրամանատար։

Նա բավական հաջողված վեպեր է գրել, սակայն ըստ քննադատների, դրանք տաղանդով զիջում են նրա հրապարակախոսական աշխատանքներին։ Թեև XX դարի վերջին հետազոտողները նրա գեղարվեստական ​​ստեղծագործությունները համարել են ֆեմինիստական ​​գրականության զարգացման կարևոր նշաձողեր[13]։

ՄահԽմբագրել

 
Ուեստի գերեզմանը Բրուքվուդ գերեզմանատանը

1970-ական թվականների վերջին Ուեստը տառապում էր տեսողության խանգարումից և արյան բարձր ճնշումից, և նա գնալով թուլանում էր։ Կյանքի վերջին ամիսները հիմնականում անցկացրել է անկողնին գամված։ Մահացել է 1983 թվականի մարտի 15-ին։ Թաղվել է Բրուքվուդ գերեզմանատանը, Ուոքինգում[14]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
  5. Czech National Authority Database
  6. Roiphe Katie (2012-12-18)։ «Rebecca West: 10 Reasons to Worship Her»։ Slate Magazine (անգլերեն)։ Վերցված է 2021-01-16 
  7. Glendinning Victoria (1987)։ «Rebecca West, a life»։ Knopf։ Վերցված է 2021-02-12 
  8. West Rebecca (2013-05-03)։ «From the Stacks: "The World's Worst Failure"»։ Վերցված է 2021-02-12 
  9. Rollyson Carl E. (1996)։ «Rebecca West : a life»։ Scribner։ Վերցված է 2021-02-12 
  10. Rollyson Carl E. (2007)։ «The literary legacy of Rebecca West»։ iUniverse։ Վերցված է 2021-02-12 
  11. Norton Ann V. (2000)։ «Paradoxical feminism : the novels of Rebecca West»։ International Scholars Publications։ Վերցված է 2021-02-12 
  12. Schweizer Bernard (2002)։ «Rebecca West : heroism, rebellion, and the female epic»։ Greenwood Press։ Վերցված է 2021-02-12 
  13. «Rebecca West today : contemporary critical approaches»։ University of Delaware Press։ 2006։ Վերցված է 2021-02-12 
  14. «Six Scotswomen 'overlooked' by history to be honoured»։ www.scotsman.com (անգլերեն)։ Վերցված է 2021-02-12 


Արտաքին հղումներԽմբագրել