Ռեբեկա Լյուսիլ Շեֆեր (անգլ.՝ Rebecca Lucile Schaeffer, նոյեմբերի 6, 1967(1967-11-06), Յուջին (Օրեգոն), Օրեգոն, ԱՄՆ - հուլիսի 18, 1989(1989-07-18), Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։

Ռեբեկա Շեֆեր
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 6, 1967(1967-11-06)
Ծննդավայր՝Յուջին (Օրեգոն), Օրեգոն, ԱՄՆ
Վախճանի թիվ՝հուլիսի 18, 1989(1989-07-18) (21 տարեկան)
Վախճանի վայր՝Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
IMDb։ID 0769726
rebeccaschaeffer.com

Ռեբեկա Շեֆերը դարձել է երեք տարվա հետապնդման, այնուհետև սպանության զոհ իր անհավասարակշռված երկրպագուի` Ռոբերտ Ջոն Բարդոյի կողմից[1]։ Այս ողբերգական պատմությունը հանգեցրել է Կալիֆոռնիայում հետապնդումների կանխարգելման մասին օրենքի ընդունմանը[2][3]։

Դերասանուհու մահը դարձել է «Ե! Իրական հոլիվուդյան պատմություն» փաստագրական սերիալի առաջին թողարկման թեման։ Դերասանուհու փեսացուն՝ ռեժիսոր Բրեդ Սիլբերլինգը 2002 թվականին նկարահանել է «Լուսնի լույսի մղոն» ֆիլմը, որի ստեղծման խթանը հարսնացուի ողբերգական մահն էր[2]։

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Ռեբեկա Լյուսիլ Շեֆելը ծնվել է 1967 թվականի նոյեմբերի 6-ին ԱՄՆՕրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում։ Այնտեղ նա ավարտել է Լինքոլն ավագ դպրոցը։ Նա հոգեբանի և գրողի ընտանիքի միակ երեխան էր։

1980-ական թվականներին Ռեբեկան սկսել է նկարահանվել ֆիլմերում և գովազդային հոլովակներում։ «Seventeen» ամսագրի շապիկում հայտնվելուց հետո Շեֆերը սկսել է նկարահանվել «Իմ քույր Սեմ» հեռուստասերիալում, կատարելով Փատի Ռասելի դերը և հայտնի է դառնում[4][5]։

Ռեբեկան նաև «Thursday’s Child» ընկերության ներկայացուցիչն էր[6]։

Սպանություն խմբագրել

21-ամյա Ռեբեկա Շեֆերը սպանվել է անհավասարակշռված երկրպագու Ռոբերտ Ջոն Բարդոյի կողմից, որը մինչև այդ նրան երեք տարի հետապնդել է[7]։

Բարդոն սկսել է հետապնդել Շեֆերին իր մեկ այլ սիրելի՝ Սամանթա Սմիթի ողբերգական ավտովթարում մահից հետո[8]։ Նա դերասանուհուն նամակներ էր գրում, մի քանի անգամ փորձել է հանդիպել նրա հետ, մեկ անգամ նույնիսկ դանակով է եկել, սակայն թիկնապահները նրան թույլ չեն տվել մոտ գալ դերասանուհուն։ Դրանից հետո Բարդոն վերադառնում է հարազատ Թուսոն և որոշ ժամանակ մոռանում է դերասանուհու մասին, հետաքրքրվելով երգչուհիներ Մադոննայով, Դեբի Գիբսոնով և Թիֆանիով[9]։

1989 թվականին, դիտելով Ռեբեկայի մասնակցությամբ «Դասական պայքարի տեսարաններ Բևեռլի Հիլզում» ֆիլմը, որում դերասանուհին անկողնային տեսարանում է նկարահանվել, Բարդոն զայրանում է։ Նա որոշում է, որ դերասանուհին պետք է պատժվի, ասելով՝ «մեկ այլ հոլիվուդյան պոռնիկ» (անգլ.՝ another Hollywood whore)[10]։

250 դոլարի դիմաց Բարդոն՝ Թուսոնի դետեկտիվ գործակալությունից դերասանուհու հասցեն է ստանում[11][12], իսկ նրա եղբայրը օգնում է զենք ձեռք բերել, քանի որ Բարդոն, ըստ ամերիկյան օրենքի, անչափահաս էր (նա 19 տարեկան էր)[13]։

Ստանալով զենք և անհրաժեշտ տեղեկություն, Բարդոն ուղեվորվում է Լոս Անջելես։ Նա հարցնում է Շեֆերի մասին և համոզվում է նրանում, որ գործակալության տված հասցեն ճիշտ է։ Նա գնում է դերասանուհու մոտ, վերջինս բացում է դուռը[14]։ Բարդոն Շեֆերին նամակներ և ստորագրություններ է ցույց տալիս, նրանք կարճ զրուցում են։ Մեկ ժամ անց Բարդոն վերադառնում է Շեֆերի բնակարան։ Նա փաթեթից հանում է զենքը և մեկ անգամ կրակում է դերասանուհու կրծքավանդակին[15]։ Ռեբեկան բղավում և ընկնում է դռան մոտ, իսկ Բարդոն փախուստի է դիմում։ Ռեբեկայի հարևանը շտապ օգնություն է կանչում, որը դերասանուհուն տեղափոխում է «Cedars-Sinai Medical Center»։ Կես ժամ անց 21-ամյա Ռեբեկա Շեֆերը մահանում է։ Հաջորդ օրը Բարդոն ձերբակալվում է Թուսոնում, նա անմիջապես խոստովանում է իր կատարած սպանությունը[16]։

Դերասանուհուն հետապնդման և սպանության համար Ռոբերտ Ջոն Բարդոն 1991 թվականի հոկտեմբերից դատապարտվում է ցմահ բանտարկության՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի[1]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ Ծան․
1985 Մեկ կյանք ապրելու համար One Life to Live Էննի Անհայտ սերիաներ
1986 Զարմանալի պատմություններ Amazing Stories Օրիորդ Քրաունինգշիլդ Սերիա՝ «Miscalculation» [17]
1986-1988 Իմ քույր Սեմ My Sister Sam Փատի Ռասել 44 սերիա
1987 Ռադիոյի օրեր Radio Days Կոմունիստի դուստր
1988 Ժամանակից դուրս Out of Time Փեմ Ուոլես Հեռուստատեսային ֆիլմ [18]
1989 Դասական պայքարի տեսարաններ Բևեռլի Հիլզում Scenes from the Class Struggle in Beverly Hills Զանդրա [18]
1990 Ահաբեկչություն տախտակամածում Voyage of Terror: The Achille Lauro Affair Շերիլ Հեռուստատեսային ֆիլմ, թողարկվել է հետմահու [18]
Անմեղության վերջը The End of Innocence Ստեֆանի (18-25 տարեկան) Թողարկվել է հետմահու [19]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ramsland, Katherine. «Stalkers: The Psychological Terrorist». Crime Library. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 1-ին.
  2. 2,0 2,1 Dwyer, Kevin; Fiorillo, Jure True Stories of Law & Order: The Real Crimes Behind the Best Episodes of the Hit TV Show. — Berkley Books[en], 2006. — С. 92. — ISBN 0-425-21190-8
  3. Klosek, Jacqueline Data Privacy in the Information Age. — Greenwood Publishing Group, 2000. — С. 140—141. — ISBN 0-124-90561-7
  4. Pfefferman, Naomi (2002 թ․ սեպտեմբերի 5). «Illuminating 'Moonlight Mile'». jewishjournal.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 9-ին.
  5. Axthelm, Pete (1989 թ․ հուլիսի 31). «An Innocent Life, a Heartbreaking Death». People. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 9-ին.
  6. «Thursday's Child». thursdayschild.org. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 9-ին.
  7. Meloy, J. Reid The Psychology of Stalking: Clinical and Forensic Perspectives. — Academic Press, 2001. — С. 27. — ISBN 0-124-90561-7
  8. Snow, Robert L. Stopping a Stalker: A Cop's Guide to Making the System Work for You. — Da Capo Press[en], 1998. — С. 71—72. — ISBN 0-306-45785-7
  9. Snow, Robert L. Stopping a Stalker: A Cop's Guide to Making the System Work for You. — Da Capo Press[en], 1998. — С. 73. — ISBN 0-306-45785-7
  10. Snow, Robert L. Stopping a Stalker: A Cop's Guide to Making the System Work for You. — Da Capo Press[en], 1998. — С. 73, 74. — ISBN 0-306-45785-7
  11. «Stalker!». E! Online. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 28-ին. Cache from the Internet Archive.
  12. «Testimony of Robert Douglas, CEO of Privacy Today, before the [[United States Senate Judiciary Committee]]». Privacy Today. 2005 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 28-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
  13. Moffatt, Gregory K. Blind-sided: Homicide where it is Least Expected. — Greenwood Publishing Group, 2000. — С. 95. — ISBN 0-275-96929-0
  14. Snow, Robert L. Stopping a Stalker: A Cop's Guide to Making the System Work for You. — Da Capo Press[en], 1998. — С. 74. — ISBN 0-306-45785-7
  15. «Death on Main Street». theage.com.au. 2003 թ․ մարտի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 17-ին.
  16. «The Stalking Death that Changed the Law: Rebecca Schaeffer Never Lived to Realize Her Success». frankseelreviews.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 28-ին.
  17. Phillips, Mark; Garcia, Frank (2014 թ․ մայիսի 12). Science Fiction Television Series: Episode Guides, Histories, and Casts and Credits for 62 Prime-Time Shows, 1959 through 1989. McFarland. էջ 51. ISBN 9781476610306. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.
  18. 18,0 18,1 18,2 McGovern, Joe (2017 թ․ հունիսի 12). «When Devotion Turns Deadly». Who – via PressReader.
  19. «The End of Innocence»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեբեկա Շեֆեր» հոդվածին։