Ռաֆիկ Հակոբյան

հայ քիմիկոս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռաֆիկ Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռաֆիկ Եղիշեի Հակոբյան (հոկտեմբերի 8, 1931(1931-10-08)[1], Կրասնոդար, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 17, 2004(2004-05-17)[1]), քիմիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1986

Ռաֆիկ Հակոբյան
Ծնվել էհոկտեմբերի 8, 1931(1931-10-08)[1]
Կրասնոդար, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 17, 2004(2004-05-17)[1] (72 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)ՀԱՊՀ
Ալմա մատերՀԱՊՀ (1984)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1985) և պրոֆեսոր (1986)

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիատեխնոլոգիական ֆակուլտետը (1954)։ Աշխատել է ՀԽՍՀ ԳԱ քիմիայի ինստիտուտում, 1968 թվականից՝ ՀՊՃՀ-ում, 1972-1980 թվականներին՝ քիմիական պրոցեսների և ապարատների ամբիոնի վարիչ, 1996 թվականից՝ ամբիոնի պրոֆեսոր, 1987-1996 թվականներին՝ ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն։ Աշխատանքները վերաբերում են երկֆազ համակարգերի հիդրոդինամիկայի հարցերին։ Խիտ շերտում պնևմոտրանսպորտի (օդաճնշական փոխադրման) նրա մշակած (աշխատակիցների հետ) նոր մեթոդը ներդրված է ՌԴ տարբեր ձեռնարկություններում։

Երկեր խմբագրել

  • Քիմիական տեխնոլոգիայի պրոցեսների և ապարատների դասընթացի լաբորատոր աշխատանքներ, Մաս 1, 1975 (համահեղինակ)։
  • Քիմիական տեխնոլոգիայի պրոցեսների և ապարատների դասընթացի լաբորատոր աշխատանքներ։ Մաս 2, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Երևան, Ա. հ., 1975 (համահեղինակ)։
  • Կարճ միացված ռոտորով եռաֆազ ասինխրոն շարժիչի նախագծում, 2003 (համահեղինակ)։
  • Կարճ միացված ռոտորով եռաֆազ ասինխրոն շարժիչի նախագծում։ Կուրսային և դիպլոմային նախագծերի մեթոդական ցուցումներ։ Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Էլեկտրական մեքենաների և ապարատների սեկտոր, Երևան, Ճարտարագետ, 2008 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆիկ Հակոբյան» հոդվածին։