Ռաֆիկ Աբրահամյան (ազատամարտիկ)

հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռաֆիկ Աբրահամյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռաֆիկ Աբրահամյան (25 հուլիսի, 1967, Առաջաձոր, Մարտակերտ - 25 հունվարի, 1993, Կիչան-Ղազանչի, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Ռաֆիկ Սերգեյի Աբրահամյան
հուլիսի 25, 1967(1967-07-25) - հունվարի 25, 1993(1993-01-25) (25 տարեկան)
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Առաջաձոր, Մարտակերտ
Մահվան վայրԼՂՀ Կիչան-Ղազանչի, Արցախի Հանրապետություն
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Կենսագրություն խմբագրել

Ռաֆիկ Աբրահամյանը ծնվել է 1967 թ. հուլիսի 25-ին Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում։ Ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը։ Զինվորական պարտադիր ծառայությունն անցել է ուկրաինական Չեռնոբիլ քաղաքում, այնուհետև Վորոշիլով գյուղի տանկային ստորաբաժանումներից մեկում։ Զորացրվելուց հետո աշխատել է որպես բանվոր։

Կամավորագրվել է գյուղի ինքնապաշտպանական ջոկատում։ Մասնակցել է Կիչանի, Ղազանչիի, Չլդրանի պաշտպանական մարտերին։ Իր դիպուկ կրակով ոչնչացրել է թշնամու տասնյակ միավոր զրահատեխնիկա։ Զոհվել է 1993 թ. հունվարի 25-ին Կիչան-Ղազանչի ուղղությամբ տեղի ունեցած մարտի ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Առաջաձորի գերեզմանատանը։