Ռաֆայել Ստեփանյան

հայ երաժշտագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռաֆայել Հովհաննեսի Ստեփանյան (դեկտեմբերի 2, 1926(1926-12-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 31, 1987(1987-08-31), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու (1970)։

Ռաֆայել Ստեփանյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էդեկտեմբերի 2, 1926(1926-12-02)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայկական ԽՍՀ
Մահացել էօգոստոսի 31, 1987(1987-08-31) (60 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություներաժշտագետ
ԱշխատավայրԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան, Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Ռաֆայել Ստեփանյանը ծնվել է 1926 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում։ 1957 թվականին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիայի տեսության և կոմպոզիցիայի բաժինը։

1957-1960 թվականներին դասավանդել է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, 1969-1972 թվականներին՝ Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարանում (տեսության բաժնի հիմնադիր-ղեկավար), 1972-1987 թվականներին՝ Երևանի պետական կոնսերվատորիաում (պրոֆեսոր)։ 1961 թվականին դարձել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի գիտաշխատող։

Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների («Հարմոնիայի ազգային ինքնատիպության մասին», «Ստեղծագործության ցնծություն», «Կվինտակորդներն ու կվարտակորդները Կոմիտասի ստեղծագործության մեջ», «Արամ Խաչատրյանի հարմոնիայի մի քանի առանձնահատկությունները» և այլն, բոլորը՝ ռուսերեն)։

Ռաֆայել Ստեփանյանը մահացել է 1987 թվականի օգոստոսի 31-ին Երևանում։

Մատենագիտություն խմբագրել

  • Երվանդ Սահառունի, Ե., 1962:
  • Էդուարդ Կզարթմյան։ (Կյանքը և գործունեությունը) / Ռ.Հ. Ստեփանյան; Խմբագիր՝ Է.Ա. Մակարյան; Հայաստանի երգչախմբ. ընկ. կողմից, Երևան, 1966[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ստեփանյան, Ռաֆայել Հովհաննեսի (1966). Մակարյան Է. Ա (ed.). Էդուարդ Կզարթմյան։ Կյանքը և գործունեությունը. Հայստանի երգչախմբային ընկերություն. Երևան: Հայաստան. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 7-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։