Ռաֆայել Սարգսյան

հայ նկարիչ

Ռաֆայել Սեդրակի Սարգսյան (1919, Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն - 2000, Երևան, Հայաստան), հայ նկարիչ։

Ռաֆայել Սարգսյան
Պատկեր:Rafael Sargsyan photo.jpg
Ծնվել է1919
ԾննդավայրԹիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Վախճանվել է2000
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1956)
Մասնագիտություննկարիչ
Ժանրգեղանկարիչ, մոնումենտալիստ, թատերական նկարիչ-ձևավորող
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1919 թվականին, Թբիլիսիում։ Ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանը։ 1949 թվականին ընդունվել է Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգի) Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիա։ Առողջական խնդիրների պատճառով 1952 թվականին տեղափոխվել է Երևան և ուսումը շարունակել Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որն ավարտել է 1956 թվականին։ 1946 թվականից մասնակցել է հանրապետական, ԽՍՀՄ և միջազգային ցուցահանդեսների։ Ձևավորել է Լենինականի (Գյումրու) Մռավյանի անվան դրամատիկական թատրոնի բազմաթիվ ներկայացումներ։

Ռաֆայել Սարգսյանը մի շարք մոնումենտալ որմնանկարների հեղինակ է, այդ թվում՝ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի գրադարանի գմբեթի՝ համահեղինակությամբ Հակոբ Հակոբյանի, Աշոտ Մելքոնյանի և Հենրիկ Սիրավնյանի[1]։ Մասնակցել է նաև ԽՍՀՄ Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահնադեսի Հայաստանի տաղավարի ձևավորման աշխատանքներին։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։

Ստեղծագործական աշխատանքին զուգահեռ, երկար տարիներ դասավանդել է Երևանի Պոլիտեխնիկական (Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան) ինստիտուտի գծանկարի բաժնում։

ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ 1945 թվականից։

Ընտանիք խմբագրել

Երևանի Կոնսերվատորիայի պրոֆեսոր, թավջութակահար Զարեհ Սարգսյանի ավագ եղբայրը։

Ծանոթագրություններ խմբագրել