Ռաֆայել Շեֆեր

գերմանացի ֆուտբոլիստ

Ռաֆայել Շեֆեր (գերմ.՝ Raphael Schäfer), ի ծնե՝ Ռաֆալ Շաֆարչիկ (լեհ.՝ Rafał Szafarczyk, հունվարի 30, 1979(1979-01-30)[1][2][3], Kędzierzyn-Koźle, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), գերմանացի ֆուտբոլիստ լեհական ծագման, «Նյուրնբերգ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ[4]։

Ռաֆայել Շեֆեր
գերմ.՝ Raphael Schäfer
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 30, 1979(1979-01-30)[1][2][3] (45 տարեկան)
Ծննդավայր Kędzierzyn-Koźle, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
Հասակ 190 սանտիմետր
Քաշ 91 կիլոգրամ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նյուրնբերգ
Համար 1

Կարիերա խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Ռաֆայելը իր կարիերան սկսել է Հիլդեսհայմ քաղաքի «Դրիսպենշտեդտ» ակումբում։ Տասներկու տարեկանում Ռաֆայելը տեղափողվում է «Գանովեռա» ֆուտբոլային դպրոց։ 17 տարեկանում հայտնվում է առաջին թիմում, սակայն ոչ մի անգամ չի մասնակցում խաղերին։ Այսպիսի պայմաներով Ռաֆայելը որոշում է խաղալ «Լյուբեկ» ակումբում մինչև 1998/99 թթ․ սեղոնի ավարտը։ Այսպիսով նա խաղացել է երեք խաղ 1 համարի ներքո, բայց չի կարողացել խաղալ մի աստիճան բարձր լիգայում[5]։

Ակումբային տարիներ խմբագրել

2001 թվականի հուլիսին գալիս է «Նյուրնբերգ»։ Ակումբը հենց նոր էր հասել Բունդեսլիգա։ Այս ակումբում Ռաֆայելը խաղացել է 2-րդ համարի տակ, 1 համարը զիջելով ավելի փորձառու Դարիուս Կամպային։ Բունդեսլիգայում 2002 թվականի մարտին նշեց իր դեբյուտը «Բորուսիա Մյոնխենգլադբախի» դեմ խաղում։ Անտեսելով իր հաջողակ խաղը նա դառնում է պահեստային դարպասապահ։

2003/04 սեզոնի սկզբում ակումբի մոտ առաջանում են ֆինանսական խնդիրներ և ակումբի ղեկավարությունը որոշում է տրասֆերի հանել որոշ ֆուտբոլիստների, այդ թվում նաև Դարիուս Կամպային։ Այդպիսով Ռաֆայելը զբաղեցնում է հիմնական դարպասապահի «պաշտոն»ը։ Շատ ժամանակ Ռաֆայելը մնում է ակումբի հիմնական խաղացող և դառնում է թիմի ավագ։

2008/09 սեզոնում հայտնվում է բունդեսլիգա 2-րդում, սակայն շատ կարճ ժամանակում իր թիմը գրավում է այնպիսի տեղ, որը հնարավորություն է տալիս վերադառնալ Բունդեսլիգա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Wir lassen uns Bernd Schneider nicht von den Polen wegnehmen» (German). welt.de. 2007 թ․ ապրիլի 26. Վերցված է 2010 թ․ հուլիսի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Hellmann, Frank (2011 թ․ փետրվարի 17). «„Für die erste Liga gibt es keinen Ersatz"». Frankfurter Rundschau (German). Frankfurter Rundschau GmbH. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Շեֆեր» հոդվածին։