Ռաֆայել Մոնեո
Խոսե Ռաֆայել Մոնեո Վալյես (անգլ.՝ José Rafael Moneo Vallés, մայիսի 9, 1935[1][2][3][…], Տուդելա, Նավառա, Իսպանիա[4]), իսպանացի ճարտարապետ։ Արժանացել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակի։
Ռաֆայել Մոնեո իսպ.՝ José Rafael Moneo Vallés | |
---|---|
Ծնվել է | մայիսի 9, 1935[1][2][3][…] (89 տարեկան) |
Ծննդավայր | Տուդելա, Նավառա, Իսպանիա[4] |
Կրթություն | Մադրիդի պոլիտեխնիկական համալսարան, Real Academia de España en Roma? և Մադրիդի ճարտարապետության բարձրագույն տեխնիկական դպրոց |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան, Polytechnic University of Catalonia? և Մադրիդի ճարտարապետության բարձրագույն տեխնիկական դպրոց |
Ուշագրավ աշխատանքներ | Bankinter building?[5], Kursaal convention centre? և L'Auditori? |
Պարգևներ | |
Անդամություն | Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա, Royal Academy of Engineering of Spain?, Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Académie d'architecture?[11], Royal Galician Academy of Fine Arts? և Սուրբ Ղուկասի ակադեմիա[12] |
Rafael Moneo Վիքիպահեստում |
Կյանքն ու գործունեությունը
խմբագրելԾնվել է Իսպանիայի Տուդելա քաղաքում։ Սովորել է Մադրիդի տեխնիկական համալսարանում, որտեղ 1961 թվականին ստացել է ճարտարապետի կոչում։ Նախագծել է Մասաչուսեթսի Վելեսլի քոլեջի թանգարանի և Հյուսթոնի գեղարվեստի թանգարանի շենքերը։ Նրա նախագծով է կառուցվել նաև Ռոդ Այլենդի Դիզայնի դպրոցի շենքը[13]։ 2010 թվականին բացվել է Կոլումբիայի համալսարանի` Մոնեոյի նախագծով կառուցված մասնաշենքը։ Ճարտարապետի վերջին աշխատանքը Փրինսթոնի համալսարանի` Նյարդաբանության ինստիտուտի շենքն է, որ բացվել է 2013 թվականի դեկտեմբերին։ 2012 թվականին Մոնեոն ստացել է Աստուրիայի արքայադստեր մրցանակ։ Ժյուրիի կարծիքով Մոնեոն ունիվերսալ բնույթի ճարտարապետ է, որի աշխատանքները հարստացնում են քաղաքային տարածությունները այնպիսի գործերով, որոնք բծախնդիր են ու հանդարտ։ Լինելով արհեստավարժ` նա ամեն մի նախագծի վրա իր հետքն է թողնում` համադրելով գեղագիտական ու ֆունկցիոնալ գործառույթները հատկապես ընդարձակ տարածություններում[14]։
Պատկերասրահ
խմբագրել-
Ռոմանական արվեստի ազգային թանգարան, Մերիդա, Իսպանիա
-
Քաղաքային աշտարակ, Մուրսիա, Իսպանիա
-
Կոնգրեսի պալատ, Սան Սեբաստիան, Իսպանիա
-
Գիտությունների թանգարան, Վալյադոլիդ, Իսպանիա, Spain
-
Աստվածամոր տաճար, Լոս Անջելես, ԱՄՆ
-
Գեղարվեստի թանգարան, Հյուսթոն, Տեխաս, ԱՄՆ
-
Վելեսլի քոլեջի մշակութային կենտրոն, Բոստոն, ԱՄՆ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Arkitekter verksamma i Sverige — 2014.
- ↑ 2,0 2,1 Blumberg N. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Structurae — Ratingen: 1998.
- ↑ 4,0 4,1 4,2 Arkitekter verksamma i Sverige — 2015.
- ↑ http://www.dearquitectura.uchile.cl/index.php/RA/article/view/28266/29962
- ↑ https://riba-prd-assets.azureedge.net/-/media/Files/Awards/2024/Royal-Gold-Medal-winners-1980-to-2024.pdf?rev=1f3606d7f48c4000917cd54d46036f68
- ↑ http://dogc.gencat.cat/ca/pdogc_canals_interns/pdogc_resultats_fitxa/?action=fitxa&documentId=201435
- ↑ Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
- ↑ https://www.labiennale.org/en/news/rafael-moneo-golden-lion-lifetime-achievement
- ↑ http://academie-architecture.fr/academiciens/
- ↑ http://www.accademiasanluca.eu/it/accademici/id/1003/
- ↑ Campus Initiatives: The Chace Center
- ↑ Minutes of the Jury for the 2012 Prince of Asturias Award for the Arts.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ռաֆայել Մոնեոյի աշխատանքները Արխիվացված 2005-06-05 Wayback Machine
- Ռաֆայել Մոնեոն Պրիցկերի ճարտարապետական մրցանակի կայքում Արխիվացված 2005-08-20 Wayback Machine
- Համառոտ կենսագրություն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Մոնեո» հոդվածին։ |