Ռաֆայել Մելքոնյան

երկրաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելքոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռաֆայել Լևոնի Մելքոնյան (նոյեմբերի 29, 1934(1934-11-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ երկրաբան։ Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր (1989), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ՝ 2000 թվականից)։ ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան (1985Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2022):Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ։
Պատմաբան, մշակութաբան Էդուարդ և անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Դավիթ Մելքոնյանների եղբայրն է։

Ռաֆայել Մելքոնյան
Ծնվել էնոյեմբերի 29, 1934(1934-11-29) (89 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանԵրկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտություներկրաբան
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

1958 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1976 թվականից ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ապարագիտության բաժնի վարիչ, 1981-1988 թվականներին և 1993 թվականից, միաժամանակ՝ ինստիտուտի փոխտնօրեն։ 1998 թվականից ՌԴ բնական և ԳԱ անդամ է[1]։

Գործունեություն խմբագրել

Աշխատանքները վերաբերում են երկրաբանության, ապարագիտության, երկրաքիմիայի, իզոտոպային երկրաբանության, հանքագոյացման հարցերին։ «Հայաստանի ազգային ատլասի» խմբագրական խորհրդի անդամ և համահեղինակ է (հատոր 1, 2006)[2]։

Պարգևներ խմբագրել

Երկեր խմբագրել

  • Петрология и геохимия интрузивных комплексов некоторых рудных районов Армянской ССР, Е., 1976 (համահեղինակ).
  • Магматические и метаморфические формации Армянской ССР, Е., 1986 (համահեղինակ).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր, Գիտություններ Երկրի մասին, 2015, 68, No 1, 95-97 Ռաֆայել Լևոնի Մելքոնյան (ծննդյան 80-ամյակին)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ մայիսի 9-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.
  4. Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին