Էդուարդ Մելքոնյան

հայ պատմաբան, մշակութաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելքոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Էդուարդ Լևոնի Մելքոնյան (օգոստոսի 27, 1946(1946-08-27)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, մշակութաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (2005), պրոֆեսոր։

Էդուարդ Մելքոնյան
Ծնվել էօգոստոսի 27, 1946(1946-08-27)[1] (77 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1968)
Կոչումպրոֆեսոր և պրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (2005)
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, ՀՀ ԱԳՆ և Հայ-Ռուսական համալսարան

Ռաֆայել և Դավիթ Մելքոնյանների եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

Էդուարդ Մելքոնյանը ծնվել է 1946 թվականի օգոստոսի 27-ին, Երևանում։ 1968 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1969-1981 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում, 1981-1995 թվականներին՝ սփյուռքահայ համայնքների և պատմության ու մշակույթի բաշնում, 1995 թվականից՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող[2], 1993-1994 թվականներին, միաժամանակ՝ ՀՀ ԱԳՆ փոխնախարար, 2006 թվականից՝ Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի պրոֆեսոր[3]։

Աշխատությունները վերաբերում են սփյուռքագիտության, պատմության մեթոդաբանության, մշակութաբանության հարցերին։

Անդամակցություն խմբագրել

  • Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ (2003):

Երկեր խմբագրել

  • Проблемы сравнительного метода в историческом знании. Ереван Изд-во АН Арм ССР, 129 с.,1981.[4]
  • Ակնարկներ սփյուռքահայ հասարակական միտքի պատմության (1920-ական թվականներ), Դալլաքյան Կարլեն Լևոնի, Մելքոնյան Էդուարդ Լևոնի,
  • Երևան, «Գիտություն», 1994։
  • Հայկական բարեգործական ընդհանուր միությունը Խորհրդային Հայաստանում։ 1923-1937 թվականներ, Մելքոնյան Էդուարդ Լևոնի, Պատմության ինստիտուտ ՀՀ ԳԱԱ, Երևան, «Նոյյան տապան», 1999։
  • Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության պատմություն, Մելքոնյան Էդուարդ Լևոնի, Պատմության ինստիտուտ ՀՀ ԳԱԱ, Երևան, «Մուղնի», 2005։
  • Մելքոնյան, Էդուարդ (2001) Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության որբախնամ գործունեությունը 1910-1930-ական թթ. Հայոց ցեղասպանության պատմության և պատմագրության հարցեր , № 4. 127-142[5]:
  • Армянская диаспора: Очерки социокультурной типологии. Дятлов Виктор, Մելքոնյան Էդուարդ Լևոնի, Ереван, Институт Кавказа, 2009.
  • Армянский всеобщий благотворительный союз: неоконченная история. Ер.: Тигран Мец, 2010. 488 с., илл. ISBN 978-99941-0-393-5[6]
  • Հայոց պատմություն։ Նորագույն շրջան։ 9-րդ դասարանի դասագիրք, Բարխուդարյան Վլադիմիր Բախշիի, Էդիկ Գարեգինի, Մելքոնյան Էդուարդ Լևոնի, Երևան, «Մանմար», 2014։
  • Հայոց պատմություն։ 9-րդ դասարանի դասագիրք, Բարխուդարյան Վլադիմիր Բախշիի, Հակոբյան Արարատ Մխիթարի, Հարությունյան Համլետ, Ղազախեցյան Վլադիմիր Նահապետի, Մինասյան Էդիկ Գարեգինի, Մելքոնյան Էդուարդ Լևոնի, Երևան, «Մանմար», 2014։
  • Հայ գաղթականություն։ Տերմինների պատմությունից։ «Կոլաժ» հրատարակչություն։ 2017[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=16020
  2. «Eduard Melkonian's The History of AGBU Published in Russian». AGBU | Armenian non-profit organization. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 90։
  4. «Библус - Проблемы сравнительного метода в историческом знании (Мелконян Эдуард Левонович)». www.biblus.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.(չաշխատող հղում)
  5. Մելքոնյան, Էդուարդ (2001 թ․ դեկտեմբերի 18). «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության որբախնամ գործունեությունը 1910-1930-ական թթ». Հայոց ցեղասպանության պատմության և պատմագրության հարցեր. № 4: 127–142. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.
  6. Anna. «Հայկական վիրտուալ համալսարան». www.agbu.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.(չաշխատող հղում)
  7. Մելքոնյան, Էդուարդ Լ (2017). Հայ գաղթականություն։ Տերմինների պատմությունից. "Kollazh" hratarakchʻutʻyun. ISBN 9789939855493.