Ռաֆայել Հովհաննիսյան (ֆիզիկոս)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռաֆայել Հովհաննիսյան (այլ կիրառումներ)

Ռաֆայել Սմբատի Հովհաննիսյան (մայիսի 5, 1927(1927-05-05)[1], Հայկավան, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - դեկտեմբերի 25, 1996(1996-12-25)[2], Երևան, Հայաստան), հայ խորհրդային ֆիզիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1976), պրոֆեսոր (1977

Ռաֆայել Հովհաննիսյան
Ծնվել էմայիսի 5, 1927(1927-05-05)[1]
Հայկավան, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էդեկտեմբերի 25, 1996(1996-12-25)[2] (69 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան[1] և Երևանի պետական համալսարան[1]
Ալմա մատերՇիրակի պետական համալսարան (1949)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1] (1976)
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտը (1949)։ Եղել է նույն ինստիտուտի (1956-1958) և Երևանի համալսարանի (1969-1977) ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1981-1991 թվականներին՝ ԵՊՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչ։

Աշխատանքները վերաբերում են տարածական սահմանափակ համակարգերի հավասարակշռության և կայունության հարցերին։ Ստացել է մագնիսական դաշտի առկայությամբ հարթ, գլանային և գնդային ինքնագրավիտացիոն կազմավորումների կայունության չափանիշները փոքր գրգռումների դեպքում։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 573