Ռաֆայել Իվանի Կապրելյան (ռուս.՝ Рафаи́л Ива́нович Капрэля́н ապրիլի 22 (մայիսի 5), 1909, Բաքու, Ռուսական կայսրություն - հուլիսի 12, 1984(1984-07-12), Մոսկվա, ԽՍՀՄ), ազգությամբ հայ, խորհրդային փորձարկող օդաչու, Խորհրդային Միության հերոս[1], ԽՍՀՄ վաստակավոր փորձարկող օդաչու (23.09.1961), ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ (1969), փոխգնդապետ։

Ռաֆաիլ Կապրելյան
ռուս.՝ Рафаил Иванович Капрэлян
Ծնվել էապրիլի 22 (մայիսի 5), 1909
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 12, 1984(1984-07-12) (75 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԿունցևսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԿրասնոդարի օդաչուների բարձրագույն ռազմական ավիացիոն ուսումնարան (1934) և Saint Petersburg State University of Civil Aviation? (1932)
Մասնագիտությունփորձարկիչ օդաչու և սպա
Պարգևներ և
մրցանակներ
Խորհրդային Միության հերոս
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և «Աշխատանքի վետերան» մեդալ

Կենսագրություն և գործունեություն խմբագրել

Ծնվել է 1909 թվականին Ռուսական կայսրության Բաքու քաղաքում։ 1926 թվականին ավարտել է Բաքվի արդյունաբերակական-տնտեսական տեխնիկումը և կոնսերվատորիան։ 1927-1929 թվականներին սովորել է Ադրբեջանի պելիտեխնիկական ինստիտուտում, 1932 թվականին ավարտել է Լենինգրադի քաղաքացիական ավիացիայի ինստիտուտը, այնուհետև աշխատել որպես ինժեներ։

1934 թվականին ավարտել է Բատայսկի քաղաքացիական ավիացիայի դպրոցը։ Աշխատել է որպես քաղաքացիական ավիացիայի օդաչու (1935—1941 թվականներին Մոսկվայում, իսկ 1938-1940-ական թվականներին Չինաստանում)։ 1941 թվականի հունիս ամսին սկսել է ծառայությունը բանակում, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։

1941 թվականի նոյեմբեր ամսից մինչև 1943 թվականի մարտ ամիսը եղել է Մոսկվայի հատուկ ավիախմբի ջոկատի հրամանատար։ Կատարել է 57 մարտական թռիչք, այդ թվում՝ հակառակորդի խոր թիկունքում հետախույզների իջեցում (14 թռիչք), պարտիզանների բեռների փոխադրում (18 թռիչք), ռազմաճակատի գիծ ռազմամթերքներ և վիրավորների տեղափոխում (25 թռիչք)։

1942 թվականի հունվարի 28-ին նրա ղեկավարած ինքնաթիռը Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքի մոտ ընկել է եղանակային վատ պայմանների հետևանքով։ Անձնակազմը գերեվարվել է, և նրանց տեղավորել են Նիկոլաևի ճամբար։ 1942 թվականի օգոստոս ամսին Կապրելյանին հաջողվել է փախչել ճամբարից և միանալ Օվրուչ աղաքի մերձակայքում տեղակայված պարտիզաններին, որտեղ նա մասնակցել է մարտերի մինչև հոկտեմբերի 23-ը, երբ նրա ինքնաթիռը տեղափոխեցին Մոսկվա։ Հաջորդ տարի 1943 թվականին մարտի 10-ին վերադարձել է գունդ, շարունակելով կատարել մարտական թռիչքներ դեպի առաջնագիծ, տեղափոխելով վիրավորներ և տեղ հասցնելով ռազմամթերք։

Հայրենական Մեծ Պատերազմի տարիներին ցուցաբերած արիության և հերոսության համար, նաև նոր ավիացիոն տեխնիկայի փորձարկումների համար ԽՍՀՄ Գերագույնն խորհրդի 15.05.1975 թ. հրամանով ստեցել է ԽՍՀՄ հերոսի կոչում։ Նրան հանձնվել է նաև Լենինի անվան և «Ոսկե Սիրտ» շքանշան։

Ապրել է Մոսկվայում մահացել է 1984 թվականին հուլիսի 12-ին, թաղված է մոսկվայի Կունցեվսկյան գերեզմանատանը։

Միջազգայի ռեկորդներ խմբագրել

8 համաշխահային ռեկորդի հեղինակ է, որոնցից մեկը որպես երկորդ օդաչու։

  • 25.04.1956 թ. — Մի-4 ուղղաթիոով բեռնատարողության ռեկորդ, 2 տոննա քաշ, 6018 մ;
  • 29.04.1956 թ. — արագության ռեկորդ (երկորդ օդաչու) Մի-4 ուղղաթիռով, երթուղու 500-րդ կմ-ի վրա 187,25 կմ/ժ;
  • 30.10.1957 թ. — բեռնատարողության 2 ռեկորդ Մի-6 ուղղաթիոռվ, 10 000 կգ 2432 մ, և 2000 մ 12 000 կգ;
  • 16.04.1959 թ. — բեռնատարողության ռեկորդ Մի-6 ուղղաթիոռվ, 10 000 կգ 4885 մ բարձրության վրա;
  • 13.09.1962 թ. — բեռնատարողության 2 ռեկորդ Մի-6 ուղղաթիոռվ, 15 000 և 20 000 կգ 2738 մ բարձրություն, նաև 2000 մ բարձրություն 20 117 կգ;

Գրականություն խմբագրել

  • Книга о героях, Е., 1985.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել