Ռաջա Մեզյան (արաբ․՝ رجاء مزيان‎‎ 1988, Maghnia, Maghnia District, Tlemcen Province, Ալժիր), ալժիրցի երգչուհի, երգերի հեղինակ, իրավաբան և քաղաքացիական ակտիվիստ։

Ռաջա Մեզյան
Ծնվել է1988
Maghnia, Maghnia District, Tlemcen Province, Ալժիր
Երկիր Ալժիր
Ժանրերռեփ
Մասնագիտություներգչուհի, երաժիշտ, իրավաբան և քաղաքական ակտիվիստ
Գործիքներվոկալ
ԿրթությունUniversity of Abou Bekr Belkaïd?
Պարգևներ
Կայքrajameziane.com
 Raja Meziane Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռաջան ծնվել է 1988 թվականին Ալժիրի հյուսիս-արևմուտքում գտնվող Թլեմսեն նահանգի Մաղնիա քաղաքում։ Իր հայրը՝ Ահմեդ Մեզյանն, ով քոլեջում բնագիտության պրոֆեսոր էր, մահացել է սրտի հիվանդությունից, երբ Ռաջան ութ տարեկան էր։ Հաղորդակցվել է երաժշտությանը և թատրոնին սկաուտական շարժման միջոցով, 14 տարեկանում թողարկելով իր առաջին ալբոմը՝ մանկական երգերի հավաքածուն[2][3]։

2007 թվականին, երբ նա Աբու Բեքր Բելքադի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող էր, մասնակցել է Alhane wa chabab տաղանդների շոուին, հասնելով եզրափակչին։ Ալժիրում տիրող ռեժիմը քննադատող երկու ալբոմ թողարկելուց հետո, 2013 թվականին Ռաջան փորձել է նկարահանվել գեղարվեստական ֆիլմում, որի համար գրել է սցենարը և երաժշտությունը։ Չունենալով հնարավորություն ֆինանսավորելու նախագիծը, որոշել է ամբողջությամբ նվիրվել իրավաբանական գործունեությանը։ Այնուամենայնիվ, Ալժիր քաղաքի բատոնիեն (փաստաբանական պալատի նախագահը) առանց որևէ պատճառաբանության մերժել է Ռաջաի՝ փաստաբանական արտոնագիր ստանալու դիմումը[3]։

Չհասնելով որևէ հաջողության ոչ արվեստի, ոչ էլ իրավաբանության ոլորտում, 2015 թվականին Ռաջան տեղափոխվում է Չեխիա, որտեղ նա գտել է արտիստական կարիերան օժանդակող միջավայր[3]։

2019 թվականի հոկտեմբերին Մեզյանն ընդգրկվել է ԲիԲիՍիի տարվա 100 ամենաազդեցիկ կանանց ցանկի մեջ։

Երգչուհի Ռաջա Մեզյանի Allo le Système! երաժշտական տեսահոլովակը Յություբում հավաքել է ավելի քան 35 միլիոն դիտում։ Իր հակակառավարական երգերի պատճառով, որոնց մեջ նա անդրադառնում է հասարակական անարդարությանը, հաստատված կոռուպցիային և անհավասարությանը, իրեն ստիպել են լքել Ալժիրը։

Այժմ Պրահայում բնակվող, նա Ալժիրում 2019 թվականի բողոքների ձայնական աջակիցն է, որոնց ընթացքում տասնյակ հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոցներ՝ փոփոխությունների կոչերով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. BBC 100 Women 2019: Who is on the list this year? // BBC News Online — 2019.
  2. «Alhan wa chabab : Les oncles de Raja Meziane indignés». Djazairess. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Raja Meziane : Une artiste révoltée poussée à l'exil» (French). El Watan. 2017 թ․ մայիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «BBC 100 Women 2019: Who is on the list this year?». bbc.co.uk. BBC News.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաջա Մեզյան» հոդվածին։