Ռաուլ Տամուդո

իսպանացի ֆուտբոլիստ

Ռաուլ Տամուդո (իսպ.՝ Raúl Tamudo, հոկտեմբերի 19, 1977(1977-10-19)[1][2][3], Սանտա Կոլոմա դե Գրամանետ), իսպանացի ֆուտբոլիստ։ Այժմ ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի իր կարիերան։

Football pictogram.svg
Ռաուլ Տամուդո
իսպ.՝ Raúl Tamudo
Tamudo sabadell ago 2014.JPG
Քաղաքացիությունը Flag of Spain.svg Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 19, 1977(1977-10-19)[1][2][3] (43 տարեկան)
Ծննդավայր Սանտա Կոլոմա դե Գրամանետ
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք Հարձակվող

ԿարիերաԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Տամուդոն «Էսպանյոլ» ակումբի սան է։ 1992-ից 1996 թվականները նա հանդես է եկել ակումբի երիտասարդական կազմում։ 1996-ից 1998 թվականներին խաղացել է «Էսպանյոլ Բ»-ում։ 2000 թվականին արդեն ակումբի հիմնական խաղացող էր, որի կազմում խաղացել է 339 խաղ` խփելով 129 գնդակ։ 1998 և 1999 թվականներին վարձավճարով տեղափոխվել է համապատասխանաբար «Ալավես» և «Լարիդա» ակումբներ։ «Էսպանյոլի» կազմում Ռաուլը երկու անգամ նվաճել է Իսպանիայի գավաթը և մեկ անգամ հասել է ՈՒԵՖԱ-յի գավաթի եզրափակիչ։ Ռաուլը երկար ժամանակ եղել է ակումբի ավագը։ 2009 թվականի ձմռանը ֆինանսական խնդիրների պատճառով «Էսպանյոլի» ղեկավարությունը որոշում է ամռանը ֆուտբոլիստին ներկայացնել տրանսֆերի[4].: Օգոստոսի 1-ին Տամուդոն ազատ գործակալի իրավունքով տեղափոխվում է «Ռեալ Սոսյեդադ»[5]։

2015 թվականի սեպտեմբերի 5-ին Ռաուլ Տամուդոն հայտնել է կարիերան ավարտելու մասին[6]։

ՄիջազգայինԽմբագրել

Ռաուլ Տամուդոն 2000 թվականին մասնակցել է ամառային օլիմպիական խաղերին Սիդնեյում։ Այնտեղ իսպանացիները հասել են մինչև եզրափակիչ, որտեղ էլ 11 մետրանոց հարվածաշարում պարտվել են Կամերունի հավաքականին[7]։ Ռաուլը մասնակցել է բոլոր 6 խաղերին և մեկ գոլ խփել ԱՄՆ-ի հավաքականի դեմ խաղում[8].: Տամուդոն առաջին հավաքականում խաղացել է 2000-2007 թվականներին։ Ազգային հավաքականում մասնակցել է 13 խաղի` խփելով 5 գնդակ։

ՁեռքբերումներԽմբագրել

  • Իսպանիայի գավաթակիր (2)։ 1999/2000, 2005/06
  • ՈՒԵՖԱ-յի գավաթի եզրափակիչ 2006/07
  • «Էսպանյոլի»։ կազմի լավագույն ռմբարկու, 138 գնդակ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Base de Datos del Futbol Argentino (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  4. «El Mundo Deportivo: летом Тамудо покинет «Эспаньол»» (ռուսերեն)։ Чемпионат.ру։ Վերցված է 2011-03-11 
  5. ««Реал Сосьедад» подписал Рауля Тамудо» (ռուսերեն)։ Чемпионат.ру։ Վերցված է 2011-03-11 
  6. «Испанский нападающий Рауль Тамудо завершил карьеру»։ www.championat.com։ Վերցված է 2015-09-07 
  7. «Spain - Cameroon 2:2 a.e.t. 3:5 PSO» (ռուսերեն)։ FIFA.com։ Արխիվացված օրիգինալից 2012-04-03-ին։ Վերցված է 2011-03-11 
  8. «Spain - USA 3:1» (անգլերեն)։ FIFA.com։ Արխիվացված օրիգինալից 2012-04-03-ին։ Վերցված է 2011-03-11 

Արտաքին հղումներԽմբագրել