Ռանգպուր (բենգալերեն՝ রংপুর), Բանգլադեշի ամենամեծ քաղաքներից մեկը, Ռանգպուր շրջանի վարչական կենտրոնը։ Գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում՝ Ղագաթ գետի մոտ[2][3]։ Ի պատիվ քաղաքի, կառուցվել է Ռանգպուրի Բեգում Ռոկեի համալսարանը, որը գտնվում է քաղաքի հարավային մասում[2]։ Սկզբում քաղաքը համարվում էր մեկ մեծ տարածք, սակայն նրա զարգացմամբ որոշվեց բաժանել մունիցիպալիտետը Ռանգպուրի, Կուրիգրադի, Նիլֆամարիի, Լալմոմիրհատի և Գայբանդայի։ Քաղաքի ամենաարագ զարգացող շրջաններից մեկը Ռանպգուրն է, քանի որ այն ունի մեծ քանակությամբ ածխի հանքավայրեր, ինչպես նաև ռազմական քաղաք։

Բնակավայր
Ռանգպուր
ԵրկիրԲանգլադեշ Բանգլադեշ
Հիմնադրված էդեկտեմբերի 16, 1769 թ.
ԲԾՄ34±1 մետր
Բնակչություն294 265 մարդ (2011)[1]
Փոստային դասիչ5400
Ռանգպուր (Բանգլադեշ)##
Ռանգպուր (Բանգլադեշ)

Պատմություն խմբագրել

Քաղաքը գրավել է Ռաջա Ման Սինգհի բանակը՝ Մողոլ կայսր Աքբարի հրամանատարը 1575 թվականին։ Միայն 1686 թվականին այն դարձավ Մեծ մողոլների կայսրության մի մասը։ Այս իրադարձության շնորհիվ քաղաքի որոշ վայրեր ստացան մողոլական անուններ, ինչպես օրինակ՝ Մուղալբասա կամ Մուղալհատ (Mughalbasa или Mughalhat)։ Հետագայում բնակավայրը անցել է «Սարկեր» Գորագատի տիրապետության տակ։ Քաղաքի գոյության ողջ ընթացքում գյուղացիական ապստամբություններն ու դիմադրությունները շատ են եղել։

Աշխարհագրություն խմբագրել

Հիմնականում քաղաքում գերակշռում է ալյուվիալ հողը (80%), իսկ մնացածը հեղեղային է։ Ջերմաստիճանը տատանվում է 32-ից 11 °C զրոյից բարձր, տարեկան տեղումների միջին քանակը 2931 մմ է։ Քաղաքի տարածքը 28 քառակուսի կմ է։ 2006 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքն ուներ 250000 մշտական բնակչություն։ Բնակչությունը սրընթաց նվազում է և 2017 թվականին՝ 120 000 (տղամարդիկ՝ 52%, կանայք՝ 48%)։ Բնակիչների այս թվից միայն 56%-ն է կարողանում ճիշտ գրել, կարդալ և խոսել։

Կլիմա խմբագրել

Բնակավայրը գտնվում է խոնավ մերձարևադարձային մուսսոնային կլիմայական գոտում։ Գերիշխող քամիները մուսսոններն են, որոնք ուղեկցվում են բարձր ջերմաստիճանով և զգալի խոնավությամբ։Ամառային սեզոնը սկսվում է ապրիլի սկզբին և տևում մինչև հուլիս։Հունվարին գրանցված ամենացածր ջերմաստիճանը եղել է 7 °C (45 °F): Տարեկան տեղումները կազմում են 1448 միլիմետր (57,0 դյույմ)։

Ռանգպուրի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 29.4
(84.9)
34.4
(93.9)
36.6
(97.9)
42.5
(108.5)
41.2
(106.2)
36.7
(98.1)
34.0
(93.2)
36.5
(97.7)
34.7
(94.5)
37.2
(99)
33.4
(92.1)
30.6
(87.1)
42.5
(108.5)
Միջին բարձր °C (°F) 23.1
(73.6)
26.3
(79.3)
30.4
(86.7)
31.7
(89.1)
31.8
(89.2)
31.9
(89.4)
31.7
(89.1)
32.2
(90)
31.5
(88.7)
30.7
(87.3)
25.5
(77.9)
25.1
(77.2)
29.33
(84.79)
Միջին օրական °C (°F) 16.3
(61.3)
19.2
(66.6)
23.4
(74.1)
26.1
(79)
27.4
(81.3)
28.4
(83.1)
28.6
(83.5)
28.9
(84)
28.0
(82.4)
25.2
(77.4)
21.2
(70.2)
18.2
(64.8)
24.24
(75.64)
Միջին ցածր °C (°F) 10.9
(51.6)
13.2
(55.8)
17.3
(63.1)
21.2
(70.2)
23.3
(73.9)
25.3
(77.5)
26.0
(78.8)
26.3
(79.3)
25.3
(77.5)
21.6
(70.9)
17.4
(63.3)
13.0
(55.4)
20.07
(68.11)
Ռեկորդային ցածր °C (°F) 1.1
(34)
3.7
(38.7)
8.6
(47.5)
14.7
(58.5)
16.4
(61.5)
19.4
(66.9)
21.1
(70)
20.7
(69.3)
19.1
(66.4)
14.2
(57.6)
10.1
(50.2)
5.2
(41.4)
1.1
(34)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 9.2
(0.362)
12.5
(0.492)
25.9
(1.02)
118.4
(4.661)
267.7
(10.539)
467.1
(18.39)
476.5
(18.76)
344.8
(13.575)
390.1
(15.358)
180.5
(7.106)
8.7
(0.343)
8.1
(0.319)
2309,5
(90,925)
Միջ. անձրևոտ օրեր 2 2 3 8 15 18 21 17 17 7 1 1 112
% խոնավություն 82 75 68 74 81 85 86 85 87 84 80 81 80.7
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Տնտեսություն խմբագրել

Քաղաքը տնտեսական տեսանկյունից գրավիչ վայր է։Կենտրոնն ունի մի քանի պետական և մասնավոր բանկեր, ապահովագրական ընկերություններ, բնակելի հյուրանոցներ, չինական և հնդկական ռեստորաններ, նվերների խանութներ և շատ այլ սննդի կենտրոններ։ Տարածաշրջանը Բանգլադեշի կարևորագույն տնտեսական կենտրոններից է։

Տեսարժան վայրեր խմբագրել

Քաղաքապետարան խմբագրել

 
Ռանգպուրի քաղաքապետարան

Քաղաքի կենտրոնում կա մի հին շենք, որը կոչվում է Քաղաքապետարան, որտեղ անցկացվում են տարբեր մշակութային և հասարակական միջոցառումներ։

Կենդանաբանական այգի խմբագրել

Ռանգպուրի կենտրոնական կենդանաբանական այգին քաղաքի հիմնական հանգստի և ժամանցի վայրերից մեկն է։ Ռանգփուրի կենդանաբանական այգին՝ 20,27 ակր փարթամ կանաչ ծառերով և խոտերով, գտնվում է Հանուման-տոլա ճանապարհի արևելյան կողմում՝ ոստիկանության կողքին, Ռանգփուրի շրջանային վարչակազմի գրասենյակի մոտ։ Կենդանաբանական այգին ունի 28 տեսակի 193 կենդանի[4]՝ բենգալյան վագր, աֆրիկյան առյուծ, սև պանտերա, ռնգեղջյուր, ընձառյուծ, գետաձի, սիրամարգ, ալիգատոր, կրիա, բծավոր եղջերու, տարբեր տեսակի թռչուններ, օձեր և այլն։

Կենդանաբանական այգին հիմնադրվել է 1880-ական թվականներին[5][6][7]։

Չիքլի Վատա խմբագրել

Մարզադաշտի կողքին կա մի շատ գեղեցիկ վայր, որը կոչվում է «Chicli vata», որը շրջապատված է բազմաթիվ լճերով և բրնձի դաշտերով։

Քաղաքն ունի մեծ ռազմական քաղաք, պատմական Ջադու Նիբաշ շենքը, Կարմայքլ քոլեջը և Թայհաթ պալատի թանգարանը, որը նախկինում դատարան էր[8]։

Թաղամասեր խմբագրել

Rangpur City Corporation-ը բաժանված է 33 թաղամասերի, որոնք կարելի է դասակարգել որպես քաղաքային և արվարձան:

 
Wards of Rangpur City Corporation

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.citypopulation.info/Bangladesh-Mun.html
  2. 2,0 2,1 «Journey to Rangpur City Corporation». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 17-ին.
  3. «Rangpur». britannica. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 17-ին.
  4. Rahman, Nargis Sultana ; Md. Mustafizur Present Status of Animals and Management of Rangpur Zoo. — 1. Aufl.. — Saarbrücken: LAP LAMBERT Academic Publishing, 2013. — ISBN 978-3-659-48117-8
  5. «BUET suggests plan to raise zoo standard». New Age. Dhaka. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
  6. «Dhaka zoo gets some new inmates». Daily Sun. Dhaka. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
  7. «Zoo modernisation still a far cry». Dhaka Tribune. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
  8. Muhammad Moniruzzaman (2012), «Ray, Gopal Lal», in Sirajul Islam; Ahmed A. Jamal (eds.), Banglapedia: National Encyclopedia of Bangladesh (Second ed.), Asiatic Society of Bangladesh, Արխիվացված է օրիգինալից 17 June 2015-ին, Վերցված է 17 June 2015-ին

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռանգպուր» հոդվածին։