Ռայնհոլդ Միտտերլեներ (գերմ.՝ Reinhold Mitterlehner, դեկտեմբերի 10, 1955(1955-12-10)[1][2], Helfenberg, Rohrbach District, Վերին Ավստրիա, Ավստրիա), ավստրիացի քաղաքական գործիչ։ Ավստրիայի Ժողովրդական կուսակցության (ÖVP) նախագահը 2014 թվականի նոյեմբերի 8-ից։ Ավստրիայի փոխկանցլերը 2014 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2017 թվականի մայիսի 15-ը։

Ռայնհոլդ Միտտերլեներ
 
Կուսակցություն՝ Ավստրիայի ժողովրդական կուսակցություն
Կրթություն՝ Լինցի Յոհաննես Կեպլերի համալսարան և Ֆրայբուրգի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և իրավաբան
Ծննդյան օր դեկտեմբերի 10, 1955(1955-12-10)[1][2] (68 տարեկան)
Ծննդավայր Helfenberg, Rohrbach District, Վերին Ավստրիա, Ավստրիա
Քաղաքացիություն  Ավստրիա
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան

Գործունեություն խմբագրել

Ստացել է իրավագիտության դոկտորի աստիճան Լիոնի համալսարանում (1980)։ Այնուհետև ավարտել է Ֆրիբուր քաղաքի կառավարման գծով ասպիրանտուրան։

1980-1992 թվականներին աշխատել է Վերին Ավստրիայի տնտեսական պալատում, այդ թվում եղել է մարքեթինգի բաժնի ղեկավար։ 1992 թվականից մինչև 2000 թվականը նա Վիեննայում զբաղեցրել է Ավստրիայի տնտեսական լիգայի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ 2000 թվականին նշանակվել է Ավստրիայի Էկոնոմիկայի Պալատի գլխավոր քարտուղարի տեղակալ՝ այդ պաշտոնում լինելով մինչև 2008 թվականը։ Բացի այդ, նա 1991-1997 թվականներին եղել է Ագորնի քաղաքի տեղական քաղաքական գործիչ։ Ժողովրդական կուսակցության անդամ է։ 2000 թվականի փետրվարի 8-ին ընտրվել է Ավստրիայի խորհրդարան։ 2002 թվականի մայիսին ընտրվել է Ռորբախ շրջանի շրջանային կազմակերպության նախագահ։

2008 թվականի դեկտեմբերի 2-ին նշանակվել է էկոնոմիկայի, ընտանիքի և երիտասարդության դաշնային նախարար կոալիցիոն կառավարությունում՝ վարչապետ Վերներ Ֆայմանի գլխավորությամբ։ Նույն թվականին նա դարձավ նաև ավստրիական էներգետիկ գործակալության փոխնախագահ։

Եղել է Յոզեֆ Պրելի իրավահաջորդների առաջատար թեկնածուներից մեկը, որը կուսակցության ղեկավարությունից հեռացել էր 2011 թվականի ապրիլին։ Ավելի ուշ դարձել է Ժողովրդական կուսակցության դաշնային նախագահի տեղակալ, գիտության ինդուստրիալ ինստիտուտի փոխնախագահ։

Էկոնոմիկայի, ընտանիքի և երիտասարդության նախարարության վերամասնագիտացումից հետո՝ 2013 թվականի դեկտեմբերի 16-ին, գլխավորել է նոր՝ գիտության, հետազոտությունների և էկոնոմիկայի նախարարությունը։

2016 թվականի մայիսի 9-17-ը եղել է երկրի դաշնային կանցլերի պաշտոնակատարը։

2017 թվականի մայիսի 10-ին Միտերլեները հայտարարել է փոխկանցլերի և ÖVP-ի նախագահի պաշտոնից հեռանալու մասին։

Պարգևներ խմբագրել

  • «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվավոր նշանի I աստիճանի Մեծ խաչ (2011)։
  • Պատվավոր երկրի մեծ խաչ Վերին Ավստրիա (2015)
  • Բարեկամության շքանշան (2016 թվականի հունվարի 29, Ռուսաստան), Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագործակցության ամրապնդման, առևտրատնտեսական և գիտական կապերի զարգացման, արտասահմանում ռուսաց լեզվի և մշակույթի պահպանման և տարածման գործում ունեցած մեծ ավանդի համար[3]։

Ընտանիք խմբագրել

Միտերլեները ամուսնացած է, ունի երկու դուստր։ Նրա դստրերից մեկը մահացել է 2016 թվականին՝ 38 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայնհոլդ Միտտերլեներ» հոդվածին։