Ռայմոնդ Դուգան
Ռայմոնդ Սմիթ Դուգան (անգլ.՝ Raymond Smith Dugan, մայիսի 30, 1878[1], Montague, Ֆրանկլին շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - օգոստոսի 31, 1940[1], Բրին Մար, Մոնտգոմերի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[5]), ամերիկացի աստղագետ, աշխատել է Պրինստոնի համալսարանում։
Ռայմոնդ Դուգան Raymond Smith Dugan | |
---|---|
Ծնվել է | մայիսի 30, 1878[1] Montague, Ֆրանկլին շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 31, 1940[1] (62 տարեկան) Բրին Մար, Մոնտգոմերի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | աստղագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Փրինսթոնի համալսարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն[2] |
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
Ալմա մատեր | Ամհերստի քոլեջ և Հայդելբերգի համալսարան[3] |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[2][4] |
Գիտական ղեկավար | Մաքս Վոլֆ[3] |
Մայր | Evelyn Smith Dugan? |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Մասաչուսետսում, 1899-ից 1902 թվականներին սովորել է Ամխերստի քոլեջում, 1905 թվականին պաշտպանել է դոկտորական կոչումը Հայդելբերգի համալսարանում։
Մաքս Վոլֆի ղեկավարության տակ հայտնաբերել է 16 աստերոիդ։ Աշխատել է Պրինստոնի համալսարանում որպես դասախոս (1905 - 1908), օգնական (1908 - 1920) և պրոֆեսոր (սկսած 1920 թվականից)։ Ամուսնացած է եղել Անետ Ռումֆորդի հետ։
Նա եղել է շուրջ 20 տարի դասական համարվող երկհատորյա աստղագիտության դասագրքի հեղինակներից մեկը։
Նրա պատվին են անվանվել (2772) Դուգան աստերոիդը և Դուգան խառնարանը Լուսնի վրա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ CONOR.Sl
- ↑ Hockey, Thomas (2009). The Biographical Encyclopedia of Astronomers. Springer Publishing. ISBN 978-0-387-31022-0. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ընդհանուր տեղեկություններ Դուգանի մասին (անգլ.)
- Քոլեջի էջը Արխիվացված 2008-07-04 Wayback Machine (անգլ.)
- Հայդելբերգի համալսարանի դիսերտացիաները (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայմոնդ Դուգան» հոդվածին։ |