Ռայան Քելլի
Ռայան Քելլի (անգլ.՝ Ryan Kelley, ծնվ. օգոստոսի 31, 1986[1], Glen Ellyn, Դյուպաժ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասան, առավել հայտնի է «Mean Creek», «Աղոթքներ Բոբբիի համար», «Բեն-10․ Այլմոլորակային ամբոխ», ինչպես նաև «Պատանի գայլը» երիտասարդական սերիալում խաղացած դերերով։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 31, 1986[1] (38 տարեկան) |
Ծննդավայր | Glen Ellyn, Դյուպաժ շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դերասան |
Վաղ տարիներ
խմբագրելՌայան Քելլին ծնվել է 1986 թվականի օգոստոսի 31-ին Չիկագոյի արևմտյան հատվածի Գլեն Էլին արվարձանում (Իլինոյս նահանգ)[2]։ 14 քույր և եղբայրների մեջ հինգերորդն է տարիքով։ Երբ Ռայանը 2 տարեկան էր, մայրը նրան և 5 քույր և եղբայրներին տարավ Չիկագո գովազդային գործակալի հետ հանդիպման։ Քելլիի դերասանական կարիերան սկսվեց գովազդից։ Նա նկարահանվեց ավելին քան 50 գովազդներում, իսկ դպրոցական տարիներին ստացավ իր առաջին դերը ֆիլմում։ Երբ Ռայանը դարձավ 18 տարեկան, նա տեղափոխվեց Լոս-Անջելես։
Դերասանական կարիերա
խմբագրել2002 թվականին Քելլին նկարահանվել է «Սմոլվիլլի գաղտնիքները» հեռուստասերիալի 2 դրվագներում։ 2004 թվականին խաղացել է «Mean Creek» ֆիլմում, և մնացած դերասանների հետ ստացել է «Independent Spirit» - ի մրցանակ։ 2008 թվականին Ռայանը խաղացել է տասնհինգամյա Դերեկ Ռիզի դերը «Terminator: the Sarah Connor Chronicles» հեռուստասերիալում, իսկ 2009 թվականին Բոբբի Գրիֆիտի դերը «Աղոթքներ Բոբբիի համար» ֆիլմում[3]։ Նույն թվականին Ռայանը նկարահանվել է «Բեն-10․ Այլմոլորակային ամբոխ» ֆիլմում։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Ֆիլմի անվանում | Դեր |
---|---|---|
1995 | Roommates | Մո |
1996 - 2000 | Early Edition | Թոմ Սթոուն |
1999 | Charming Billy | Դուեյն |
2002 | Stolen Summer | Սիմուս Օմելլի |
2002 | Stray Dogs | Ֆրեդ Քարթեր |
2002 | Smallville | Ռայան Ջեյմս |
2004 | Mean Creek | Քլայդ |
2004 | The Dust Factory | Ռայան Ֆլին |
2004 - 2008 | Boston Legal | Ստյուարդ Միլչ |
2006 | Outlaw Trail | Ռոյ Պարկեր |
2006 | Letters from Iwo Jima | Մորփեհ |
2007 | Still Green | Ալան |
2003 - 2010 | Cold Case | Կուրտ Ֆիցպատրիկ |
2008 - 2009 | Terminator: The Sarah Connor Chronicles | Դերեկ Ռիզ |
2007 - 2008 | Women’s Murder Club | Չարլի Գիֆֆորդ |
2005 - 2010 | Ghost Whisperer | Դեվին Բենկրոֆթ |
2009 | Prayers for Bobby | Բոբբի Գրիֆիդ |
2009 | Mending Fences | Չակ Բենթլի |
2009 | Law & Order: Special Victims Unit | Էնզո Կուկ |
2009 | Ben 10: Alien Swarm | Բեն Թենիսսոն |
2012 | Sexting in Suburbia | Մարկ Քերի |
2014 - 2016 | Teen Wolf | Ջորդան Պերիշ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Biography for Ryan Kelley(անգլ.) Internet Movie Database կայքում
- ↑ «Բաժին «Awards»» (անգլերեն). ֆիլմի պաշտոնական կայք. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 17-ին.
Աղբյուրներ
խմբագրել- Ռայան Քելլի - Internet Movie Database կայքում
- Ռայան Քելլի - Ինստագրամ
- Ռայան Քելլի - Թվիթեր
- Ռայան Քելլի - Ֆեյսբուք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայան Քելլի» հոդվածին։ |