Ռամսգեյթ (անգլ.՝ Ramsgate), քաղաք Մեծ Բրիտանիայում՝ Անգլիայի Քենտ կոմսության Թանետ շրջանում։

Քաղաք
Ռամսգեյթ
Ramsgate
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
ԲԾՄ0 մետր
Բնակչություն40 408 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ01843
Փոստային դասիչCT11
Պաշտոնական կայքramsgatetown.org
Ռամսգեյթ (Միացյալ Թագավորություն)##
Ռամսգեյթ (Միացյալ Թագավորություն)

Աշխարհագրություն խմբագրել

Նավահանգստային քաղաք Ռամսգեյթը գտնվում է Քենտ կոմսության արևելյան մասում` Հյուսիսային ծովի ափին։ Ռամսգեյթի ու բելգիական Օստենդե նավահանգստի միջև հաստատված է լաստանավային հաղորդակցություն։ Ծովեզրով ձգվում են մանրավազ լողափերը։ Քաղաքի բնակչությունը կազմում է 37.967 մարդ (2001 թվականի տվյալներով)։ Քաղաքի տնտեսության հիմքը կազմում են ձկնորսությունն ու զբոսաշրջությունը։

Պատմություն խմբագրել

Համաձայն ավանդույթի` Ռամսգիտը հիմնվել է 5-րդ դարում այդտեղ հաստատված անգլո-սաքսոնական առաջնորդներ Հենգիստի և Հորսայի կողմից։ 597 թվականին Հռոմից ժամանեց քրիստոնյա քարոզիչ Սբ. Օգոստինոսը։ Դեռ միջնադարում Ռամսգեյթը մտել է 5 նավահանգիստների (Cinque Ports) միության մեջ[1]։ 1749 թվականին սկսվել է մեծ վերակառուցում ու նավակայանի և Ռամսգիտ նավահանգստի վերականգնում, որը տևել է 100 տարի (ավարտվել է 1851 թվականին)։ Մեծ ռազմական դեր է խաղացել նապոլեոնյան պատերազմների ու 1940 թվականի Դյունկերկյան էվակուացիայի ժամանակ։

Ռամսգիտում շատ տարիներ ապրել է հայտնի հրեա ֆիլանտրոպ Մոզես Մոնտեֆիորեն։

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2001-07-29-ին։ Վերցված է 2017-02-24