Ռամադան Ռամադանի (ալբ․՝ Ramadan Ramadani, հունիսի 15, 1944(1944-06-15), Ուրոշեվաց - հոկտեմբերի 9, 2005(2005-10-09), Պրիշտինա), ալբանացի նկարիչ։

Ռամադան Ռամադանի
Ramadan Ramadani
Ծնվել էհունիսի 15, 1944(1944-06-15)
ԾննդավայրՈւրոշեվաց
Վախճանվել էհոկտեմբերի 9, 2005(2005-10-09) (61 տարեկան)
Մահվան վայրՊրիշտինա
Քաղաքացիություն Ալբանիա
Մասնագիտություննկարիչ
Թեմաներգեղանկարչություն
 Ramadan Ramadani Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռամադան Ռամադանին ծնվել է 1944 թվականին, Ուրոշեվաց քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո 1967 թվականին սովորել է Պրիշտինայի մանկավարժական ինստիտուտի ֆիգուրատիվ արվեստի բաժնում։ Ուսանողական տարիներին ստացել է «լավագույն ազատ ոճի նկար» մրցանակը, որը համարվում է ուսանողական ամենահեղինակավոր մրցանակներից մեկը։

Կարիերա խմբագրել

Ռամադան Ռամադանին համարվում է 1969 թվականին հիմնադրված “Zef Kolombi” անվան ֆիգուրատիվ արվեստագետների ասոցիացիայի համահիմնադիրներից։ 1974 թվականին հաստատվում է Պրիշտինայում և Պրիշտինայի ռադիոյում աշխատող որպես լրագրող, այնուհետև՝ խմբագիր։ 1977 թվականին ընդունվել է գեղարվեստի ակադեմիա, որն ավարտել է 2 տարի հետո։ 1980 թվականից Կոսովոյի ֆիգուրատիվ արվեստագետների ասոցիացիայի անդամ է եղել։ Ունեցել է շուրջ 30 ազգային և միջազգային ցուցահանդեսներ։ ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից կազմակերպված ցուցահանդեսում նրա կտավներից երկուսը վաճառվել են։ Պրիշտինայի ռադիոյում աշխատել է մինչև 1990 թվականը, երբ ռադիոն փակվեց տեղական իշխանությունների կողմից։

Ռամադանին պաշտում էր Ռեմբրանտին, Կարավաջոյին, Վելասկեսին, Վան Գոգին, սյուրռեալիստ Սալվադոր Դալիին։ Սիրում էր նկարել յուղանկարային տեխնիկայով, ստեղծել է պաստել, ազատ ոճի գեղանկարներ։ Նա իրեն համարում էր ռեալիստ, չնայած օգտագործում էր սյուռեալիստական տարրեր։ Ստեղծագործել է նատյուրմորտի, բնանկարի, դիմանկարի, ինքնանկարի ժանրերում։ Հաճախ պատկերել է իր երկրի ազգային ավանդույթները։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  1. «My Gallery Title Bar Text». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
  2. «My Gallery Title Bar Text». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.