Ռալֆ Ռոթման (գերմ.՝ Ralf Rothmannմայիսի 10, 1953(1953-05-10)[1][2][3], Շլեզվիգ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի գրող, բանաստեղծ և դրամատուրգ։

Ռալֆ Ռոթման
գերմ.՝ Ralf Rothmann
Ծնվել էմայիսի 10, 1953(1953-05-10)[1][2][3] (71 տարեկան)
ԾննդավայրՇլեզվիգ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Մասնագիտությունգրող
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Գերմանիա
Ժանրերվեպ
Ուշագրավ աշխատանքներQ1428589?[4], Young light?[4] և Q29341926?[4]
Պարգևներ
 Ralf Rothmann Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ռոթմանների ընտանիքը որդու ծնվելուց անմիջապես հետո Շլեզվիգից տեղափոխվեց Օբերհաւզեն, որտեղ ապագա գրողի հայրը աշխատանք ստացավ ածխի արդյունաբերության մեջ[15]։ Դպրոցն ավարտելուց հետո Ռալֆն ընդունվեց արհեստագործական ուսումնարան՝ աղյուսագործի հմտությունը յուրացնելու համար։ Այնուհետև նա որոշ ժամանակ աշխատել է որպես խոհարար, ապա նաև սանիտար, տպարանի աշխատող։ 1976 թվականին տեղափոխվել է Բեռլին: 1984-ին լույս է տեսել Ռոթմանի առաջին գիրքը՝ «Քերծվածք» պոեզիայի ժողովածուն(գերմ.՝ Kratzer), իսկ 1991-ին նրա դեբյուտային վեպը՝ «Ցուլ»(գերմ.՝Stier):

Ստեղծագործություն

խմբագրել

Ռալֆ Ռոթմանի ստեղծագործության հիմնական առանձնահատկությունն ինքնակենսագրական լինելն է. շատ պատմվածքների և վեպերի սյուժեները հիմնված են հեղինակի կյանքի իրադարձությունների և դիտարկումների վրա։ Սովորաբար գրողի ստեղծագործությունները բաժանվում են երկու շրջափուլի՝«Ռուրի» և «Բեռլինի»։ «Ռուր» ցիկլի վեպերը պատմում են Ռուրի շրջանում բնակվող մարդկանց ճակատագրերի մասին և վերաբերվում են 20-րդ դարի 60-70-ականներին։ Հիմնական թեմաները, որոնք շոշափում է հեղինակը, սոցիալական խնդիրներն են, ստեղծագործ անձի խնդիրները, մեծանալը, կյանքում տեղ գտնելը և այլն։ «Բեռլինյան» ցիկլում պատկերվում է փոքր մարդու կյանքը մեծ և գունագեղ քաղաքում։

Ռոթմանն իր գրական ուսուցիչ անվանում է գերմանացի գրող Քրիստոֆ Մեքելին[16]։

Երկու վեպ է թարգմանվել ռուսերեն. «Տոթ» և «Ջահել լույս»[17]։

Գործեր

խմբագրել

• 2015 -«Մեռնել գարնանը» (գերմ.՝ Im Frühling sterben)

Ռուրի շրջան

խմբագրել

• 1991 -«Ցուլ» (գերմ.՝ Stier)

• 1994-«Անտառի գիշեր» (գերմ.՝Wäldernacht)

• 2000-«Կաթ և ածուխ» (գերմ.՝Milch und Kohle)

• 2004-«Ջահել լույս» (գերմ.՝Junges Licht)

Բեռլինի շրջան

խմբագրել

• 1998-«Փախիր, ընկերս» (գերմ.՝ Flieh, mein Freund!)

• 2003«Տոթ» (գերմ.՝ Hitze)

•2009«Կրակը չի վառվում» (գերմ.՝ Feuer brennt nicht)

Փոքր պրոզա

խմբագրել

• 1986-«Դանակի սայր» (գերմ.՝ Messers Schneide)

• 1988-«Ձուկը քամուն» (գերմ.՝ Der Windfisch)

• 2001-«Ձմեռը եղջերուների հետ» (գերմ.՝Ein Winter unter Hirschen)

• 2006-«Եղնիկները ծովի մոտ» (գերմ.՝ Rehe am Meer)

• 2012-«Շեքսպիրի հավերը» (գերմ.՝ Shakespeares Hühner)

• 2013-«Աստղերը խոր անհունի մեջ» (գերմ.՝ Sterne tief unten)

Պոեզիա

խմբագրել

• 1987-«Քերծվածք» (գերմ.՝ Kratzer und andere Gedichte)

• 2000-«Աղոթք ավերակներում» (գերմ.՝ Gebet in Ruinen)

Պիեսներ

խմբագրել

• 1997-«Բեռլինյան բլյուզ» (գերմ.՝ Berlin Blues)

Մրցանակներ

խմբագրել

• 1986-Մերկիշի գրական կրթաթոշակ

• 1992-Մառա Կասենսի մրցանակ

• 1992/1993-Բերգենի գրողների մրցանակ

• 1996-Ռուրի շրջանի գրական մրցանակ

• 2001-Հերմանն Լենցի մրցանակ

• 2002-Կրանիխշտայնի գրական մրցանակ

• 2003-Ավետարանական գրքի մրցանակ

• 2004-Վիլհելմ Ռաաբեի գրական մրցանակ

• 2004-Ռայնգաուի գրական մրցանակ

• 2005-Հայնիխ Բյոլլի մրցանակ

• 2006-Մաքս Ֆրիշի մրցանակ

• 2007-Էրիկ Ռեգների մրցանակ

• 2008-Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրական մրցանակ

• 2008-Հանս Ֆալլադայի մրցանակ

• 2010-Վալտեր Հանզենկլեվերի մրցանակ

• 2013-Ֆրիդրիխ Հյոլդերպինի մրցանակ

• 2014-Գերմանական կաթոլիկ եկեղեցու մրցանակ մշակույթի և արվեստի ոլորտում

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Kritisches Lexikon der Gegenwartsliteratur (գերմ.) / Hrsg.: H. L. Arnold, H. Korte — 1978.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #120596679 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://www.boersenblatt.net/artikel-auszeichnungen.401628.html
  6. http://www.dbk.de/kunst-und-kulturpreis-der-deutschen-katholiken/preistraeger-kukpdk/
  7. https://www.neumuenster.de/kultur-freizeit/kultur/kulturfoerderung/hans-fallada-preis/
  8. https://www.literaturpreisgewinner.de/belletristik/kranichsteiner-literaturpreis
  9. https://www.literaturpreisgewinner.de/belletristik/heinrich-boell-preis
  10. http://www.suhrkamp.de/autoren/ralf_rothmann_4093.html
  11. https://www.literaturpreisgewinner.de/belletristik/wilhelm-raabe-literaturpreis
  12. https://www.boersenblatt.net/artikel-auszeichnung_der_landeszentrale_fuer_politische_bildung_rheinland-pfalz.1358448.html
  13. https://www.boersenblatt.net/artikel-auszeichnungen.594914.html
  14. https://www.hoelderlin-gesellschaft.de/website/de/friedrich-hoelderlin/hoelderlin-preise
  15. Ralf Rothmann
  16. Ralf Rothmann - Munzinger Biographie
  17. «Книги автора Ральф Ротман». LoveRead.ws. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռալֆ Ռոթման» հոդվածին։