Ռալֆ Բանչի զբոսայգի

Ռալֆ Բանչի զբոսայգի (անգլ.՝ Ralph Bunche Park), Նյու Յորքի Turtle Bay թաղամասում գտնվող փոքրիկ քաղաքային հանրային պուրակ, որը գտնվում է Առաջին պողոտայում՝ 42-րդ և 43-րդ փողոցների միջև: 1979 թվականին այն կոչվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջին աֆրոամերիկացի դափբեկիր Ռալֆ Բանչի անվամբ[1]:

Picto infobox plant.png
Ռալֆ Բանչի զբոսայգի
Տեսակքաղաքային զբոսայգի
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՎարչատարածքՆյու Յորք շրջան
Հիմնվել է1948
Անվանված էՌալֆ Բանչ
Ռալֆ Բանչի զբոսայգիը գտնվում է ԱՄՆում
Ռալֆ Բանչի զբոսայգի

Այգին գտնվում է ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակից դեպի Առաջին պողոտա ընկած երկայնքում (Առաջին պողոտայի այս հատվածը հայտնի է նաև որպես «Միավորված ազգերի կազմակերպության հրապարակ»): Պուրակի հյուսիսարևմտյան անկյունում գտնվող գրանիտե սանդուղքը տանում է դեպի 43-րդ փողոցի և Թյուդոր սիթիի բնակարաններ: Այն կառուցվել և բացվել է 1948 թվականին՝ ՄԱԿ-ի շտաբի կառուցման ընթացքում: Պուրակի պատին փորագրված է Եսայի մարգարեից հայտնի մեջբերումը՝ 2:4: «Նրանք իրենց սուսերներից խոփեր պիտի ձուլեն, և իրենց սուիններից՝ մանգաղներ. ազգ ազգի վրա սուր չպիտի բարձրացնի, և նրանք այլևս չեն սովորելու պատերազմել»: Եսայու պատ անվանումով հայտնի այս պատը վերափոխվել է 1975 թվականին և վերջին բառի տակ ավելացվել է «Եսայի» բառը[2]: 1981 թվականին պուրակի սանդուղքը, ի պատիվ խորհրդային այլախոհ Նատան Շարանսկու, կոչվել է Շարանսկու սանդուղք[1]:

Եսայու պատի առջև գտնվող հարթակում 1980 թվականին տեղադրվել է 15 մետր բարձրությամբ «Խաղաղության ձև մեկ» չժանգոտվող պողպատե կոթողը: Կոթողի քանդակագործը՝ Դանիել Լառու Ջոնսոնը (ծն. 1938 թ.), Բանչի մտերիմ ընկերն էր և քանդակը նվիրել է Բանչին, ով 1950 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի[3]:

Այգու հարավային ծայրում 1990 թվականին բացվել է հուշատախտակ՝ նվիրված քաղաքացիական իրավունքի պաշտպան Բայարդ Ռասթինին[1]:

Քանի որ «Եսայու պատը», «Խաղաղության ձև մեկ» կոթողը, Բանչի խաղաղարար գործունեությունն արծարարծում են խաղաղության թեման և գտնվում են ՄԱԿ-ի հարևանությամբ, այգին հանրաճանաչ վայր է ցույցերի և հանրահավաքների համար, որոնք վերաբերվում են խաղաղությանը և միջազգային այլ հարցերի[4]: 1985 թվականին այգին համարվել է Նյու Յորքի առաջին խաղաղության պուրակը[1]: Այգին զբաղեցնում է քառորդ ակրից (1000 մ²) պակաս տարածք, ուստի այստեղ խոշոր հավաքույթներ չեն կազմակերպվում:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Ralph Bunche Park – Historical Sign»։ New York City Department of Parks and Recreation։ Վերցված է 2010-07-01 
  2. «Ralph Bunche Park»։ New York City Department of Parks and Recreation։ Վերցված է 2012-08-17 
  3. Urquhart Brian (1993)։ Ralph Bunche: An American Odyssey։ New York: W.W. Norton & Company, Inc.։ էջ 458։ ISBN 0-393-03527-1։ Վերցված է 2010-07-02 
  4. Lambert Bruce (May 22, 1994)։ «From Tudor City, Protests Against Noisy Protesters»։ The New York Times։ Վերցված է 2010-07-02