Ռազմիկ Պողոսյան (բանաստեղծ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռազմիկ Պողոսյան (այլ կիրառումներ)
Ռազմիկ Մովսեսի Պողոսյան (հունիսի 28, 1937, Քարաձոր, Սպիտակի շրջան - դեկտեմբերի 6, 2015, Վանաձոր, Հայաստան), հայ բանաստեղծ։ Հայաստանի գրողների միության անդամ (1969)[1]: ԽՄԿԿ անդամ 1962 թվականից։
Ռազմիկ Պողոսյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 28, 1937 |
Ծննդավայր | Քարաձոր, Սպիտակի շրջան |
Վախճանվել է | դեկտեմբերի 6, 2015 (78 տարեկան) |
Վախճանի վայր | Վանաձոր, Հայաստան |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1961) |
Անդամակցություն | ՀԳՄ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Ստեփան Զորյանի տուն-թանգարան |
Պարգևներ | |
Ռազմիկ Պողոսյան Վիքիդարանում |
ԿենսագրությունԽմբագրել
Ռազմիկ Պողոսյանը ծնվել է 1937 թվականի հունիսի 28-ին՝ Սպիտակի շրջանի Քարաձոր գյուղում։ 1961 թվականին ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1961-1964 թվականներին աշխատել է Կիրովականի համար 6 տեխնիկական ուսումնարանում որպես տնօրենի տեղակալ։ 1969 թվականից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 1974 թվականին ընտրվել է ՀԳՄ Կիրովականի բաժանմունքի պատասխանատու քարտուղար և բաժանմունքը ղեկավարել մինչև 1990 թվականը։ Պողոսյանի «Սիրելիս, երբ գաս...» բանաստեղծությունը 1974 թվականին արժանացել է Հայաստանի գրողների միության մրցանակին։ 1990-1998 թվականներին եղել է Վանաձորի թիվ 46 պրոֆտեխնիկական ուսումնարանի տնօրենը, 2002-2006 թվականներին՝ Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրեն[2][3]։
ՍտեղծագործություններԽմբագրել
1965 թվականին լույս է տեսել Ռազմիկ Պողոսյանի առաջին գիրքը՝ «Գարնանային նվագներ»։
Բանաստեղծությունների ժողովածուներ
- «Թռչունների պատարագը», Երևան, 2013 թ.։
- «Մասրածաղկի բույրը», Երևան, 2010 թ.։
- «Ճերմակ-ճերմակ քրիզանթեմ», Երևան, 2004 թ.։
- «Կարոտը սահման չունի», Երևան, 1986 թ.։
- «Մի ափ հող», Երևան, 1980 թ.։
- «Բանաստեղծություններ», 1974 թ.
- «Գարնանային նվագներ», 1965 թ.
Պարգևներ, մրցանակներԽմբագրել
- ՀԳՄ մրցանակ, 1964 թ.
- ՀԳՄ Սիմոն Սիմոնյանի անվան մրցանակ, 1997 թ.
- ՀԳՄ «Գրական վաստակի համար» ոսկե մեդալ, 2007 թ.
- «Բնության և հասարակության մասին» միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, 2007 թ.
- «Մասրածաղկի բույրը» գրքի համար` ՀԳՄ «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» հիմնադրամի մրցանակ, 2010 թ.
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2012 թ.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «ՌԱԶՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ « Հայաստանի Գրողների Միություն»։ wua.am։ Վերցված է 2017-12-01
- ↑ «AV Production - Ռազմիկ Պողոսյան»։ avproduction.am։ Վերցված է 2017-12-01
- ↑ «ՌԱԶՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ | Գրական Թերթ»։ www.grakantert.am (հայերեն)։ Վերցված է 2017-12-01