Ռազմիկ Մինասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռազմիկ Սարգսի Մինասյան (հունվարի 13, 1936, Արթիկ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 10, 2017), շինարարական մեխանիկայի բնագավառի գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1987 թ.), պրոֆեսոր (1988 թ.), Հայաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1995 թ.):
Ռազմիկ Մինասյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 13, 1936 |
Ծննդավայր | Արթիկ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 10, 2017 (81 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1987) և պրոֆեսոր (1988) |
Մասնագիտություն | գիտնական |
Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի հիդրոմելիորացիայի (1959 թ.), Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկական մաթեմատիակայի (1966 թ.) ֆակուլտետները։ 1968 թվականից աշխատում է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում, 1984 թվականից՝ մաթեմատիկայի և տեսական մեխանիկայի ամբիոնի վարիչ, 1991 թվականից, միաժամանակ՝ պրոռեկտոր։
Աշխատանքները վերաբերում են շինարարական և հիդրոտեխնիկական կառուցվածքների լարվածադեֆորմացիոն վիճակների ուսումնասիրությանը, գյուղատնտեսական մեքենաների մասերի և սարքերի ամրության հարցերին, հողի կտրման տեսությանը, գրունտների մեխանիկային, առաձգականության տեսության ստատիկ և դինամիկ խնդիրներին, սինգուլյար ինտեգրալ հավասարումների հետազոտմանը։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Գիտական խորհրդի անդամ, Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմիկայի սեկցիայի անդամ։ Եղել է դասագրքերի և ուսումնական ձեռնարկների հեղինակ։ Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակակիր (1992 թ.):
Կրթություն
խմբագրել- 1998 թ. մասնակցություն, ագրարային տեխնոլոգիաների սեմինարներ, Ֆրեզնո, ԱՄՆ
- 1992 թ. մասնակցություն, մրցույթ, «Բարձրահարկ խոշորապանել շենքերի հաշվման տեսություն» թեմայով, Մոսկվայում
- 1982 թ. վերապատրաստվել է Մոսկվայի ճարտարաշինարարական ինստիտուտում
- 1977 թ. վերապատրաստվել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտում
- 1972 թ. վերապատրաստվել է Լենինգրադի նավաշինարարական ինստիտուտում
- 1964-1968 թթ. սովորել և ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկամեխանիկական ֆակուլտետում
- 1963-1966 թթ. ասպիրանտ, Մոսկվայի շինարարական ակադեմիայի կենտրոնական շինարարական կոնստրուկցիաների ինստիտուտում
- 1954-1959 թթ. սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի Հիդրոմելիորացիայի ֆակուլտետը
- 2003 թվից մինչ մահ ՀԱԱՀ, Նյութերի դիմադրության և ճարտարագիտական կառուցվածքների ամբիոնի վարիչ
- 1992-2003 թթ. ՀԳԱ-ի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր
- 1984 թ. ՀԳԻ-ի Նյութերի դիմադրության ամբիոնի, Մաթեմատիկայի և նյութերի դիմադրության ամբիոնի վարիչ
- 1968 թ. ՀԳԻ-ի Նյութերի դիմադրության ամբիոնի ավագ դասախոս
- 1967 թ. Շինարարություն և սեյսմիկայի գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող
- 1961 թ. Շինարարական նյութերի և կոնստրուկցիաների գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող
- 1959 թ. «Հայջրնախագիծ» ինստիտուտի ինժեներ-կոնստրուկտոր
Գիտական գործունեություն
խմբագրել- 1990 թ. պրոֆեսոր
- 1988 թ. տեխնիկական գիտությունների դոկտոր
- 1970 թ. դոցենտ
- 1967 թ. տեխնիկական գիտությունների թեկնածու։
Դասավանդել է հետևյալ առարկաները
խմբագրել- Նյութերի դիմադրություն
- Շինարարական մեխանիկա
- Առաձգականության, պլաստիկության և սողքի տեսություն։
Գիտական հրապարակումներ
խմբագրելՀեղինակ է 150 գիտական աշխատանքների, մեթոդական ձեռնարկների, աշխատանքների, որոնցից 3 գիտական մենագրություններ, 2 գիրք, 6 գիտական ձեռնարկներ և 2 արտոնագրեր։
Գիտական հետազոտությունները կապված են շինարարական, երկրագործական մեխանիկաների, հիդրոտեխնիկական կառուցվածքների, գրունտների մեխանիկայի ստատիկ և դինամիկ լարվածադեֆորմացիոն վիճակների ուսումնասիրության հետ[1]։
Վերջին 5 տարվա գիտական հոդվածներ և ուսումնական ձեռնարկներ
խմբագրելԱշխատանքի անվանումը | Հրատարակչություն, ամսագիր, գյուտի արտոնագիր | Համահեղինակներ |
---|---|---|
Dynamic interaction of ditcher working organ and soil | Известия, НАУА 3`2014. Стр.68-72 | Ռ. Ս. Մինասյան
Ռ. Մ. Բարսեղյան |
Լանջերի գրունտների կայունության խնդիրը | Տեղեկագիր, ՀԱԱՀ 1. 2015թ. Էջ. 61-63 | Ռ. Ս. Մինասյան
Ռ. Մ. Բարսեղյան |
Գրունտում շահագործվող խողովակաշարի ամրության խնդիրը գրունտի մակերեսում հզոր պայթման դեպքում | Известия, НАУА 2014.Стр.64-69 | Ռ.Ս. Մինասյան |
К расчету оптимального угла боковой грани рабочего органа канавокопателя | Известия, НАУА 1`2010. Стр.58-61 | Ռ. Ս. Մինասյան |
Խոշորապանել շենքերի երկայնական կրող պատերի և միջհարկային ծածկերի կծվածքների լարվածադեֆորմացիոն վիճակները սեյսմիկ ուժերի ազդեցության դեպքում | Матер. Межд. Науч. Конф., посвящ. 80-летию госуд.аграрного унта Армении-Ереван, 2011 стр.64-68 | Ռ. Ս. Մինասյան
Ս. Դավեյան |
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |